Tuesday, 23 04 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Թուք` պետության ուղղությամբ

Մեր հասարակության մտածողության բազմաթիվ դրսեւորումներ պարզապես հակապետական բնույթ ունեն:
Շատերը այս հանգամանքը բացատրում են դարեր շարունակ պետականության բացակայությամբ: Բավական է հիշել միայն այն, որ օրենք խախտելն ընկալվում է որպես ուժեղության, հզորության, «լավ տղա» լինելու հատկանիշ:
Ընդ որում` եթե օրենք ես խախտում սեփական շահի համար, շատ լավ է, բայց եթե նույնիսկ խախտում ես, որովհետեւ ուզում ես պարզապես ցույց տալ, որ «ուժեղ» ես, եւս արժանանում ես հասարակության մի զգալի մասի հարգանքին: Հատկանշական է նաեւ այն, որ օրինազանցություն ասվածը բնորոշ է փողոց անցնել-ամրագոտի կապելուց մինչեւ քաղաքաշինական նորմերի եւ քրեական օրենսգրքի խախտումներին: Դե, եթե օրենքը սուլթանինն է, ցարինը կամ շահինը, գուցե եւ կարելի է հասկանալ, բայց երբ այդ օրենքը քո ազգային պետությանն է, նշանակում է, որ գործ ունենք կա՛մ անարխիզմի խորը դրսեւորման, կա՛մ պետություն ասվածի բացարձակ անընկալելիության հետ: Ասել, թե հայը գնչուի պես մի ժողովուրդ է, ով կյանքում, իր սեփական-նահապետական օրենքներից բացի, ուրիշ ոչինչ չի կարող ընկալել, եւս մեծագույն սխալ կլինի, որովհետեւ երբ նույն հայը հայտնվում է (իհարկե, օրինական ճանապարհով) մի որեւէ արեւմտյան երկրում, անմիջապես դառնում է օրինապաշտ: Հետեւաբար խնդիրը զուտ ընկալման հետ է կապված եւ բխում է սեփական պետության հանդեպ «սեփականության» գիտակցության բացակայությունից:
Ես ինքս (վստահ եմ, որ հասարակության մի որոշակի-առողջ մասի նման) միշտ էլ նյարդայնանում եմ, երբ կյանքում հանդիպում եմ պետության օրենքի հանդեպ արհամարհանքի, սակայն նյարդայնությունը բազմապատկվում է, երբ այդպիսի վերաբերմունք եմ տեսնում նախեւառաջ նրանցից, ով պարտավոր էր իր գրաված դիրքով ու հասարակական հեղինակությամբ-ազդեցությամբ օրինակ ծառայել օրենքի հանդեպ հարգանքի եւ սիրո դրսեւորման տարածմանը: Վերջին այդպիսի դեպքը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հետ կապված «աժիոտաժն» է: Նախ` հեռուստաեթերով տեսնում ենք «Բարգավաճ Հայաստան» պաստառի շուքի տակ նստած Գագիկ Ծառուկյանին եւ Ալեքսան Ավետիսյանին, որոնց այս անգամ միավորում է ոչ թե կուսակցական գործունեությունը, այլ սպորտը: ՀԱՕԿ-ի նախագահ Ծառուկյանը որոշել է ընթացք տալ Ձյուդոյի ֆեդերացիայից եկած բողոքներին: Սա, իհարկե, շատ ողջունելի քայլ է, որ փաստորեն պայքար է սկսվել ընդդեմ կոռուպցիայի: Բայց քիչ անց պարզվում է, որ սա ոչ թե պայքար է, այլ մի իսկական դատավարություն. դահլիճում նստածները հերթով վեր են կենում եւ ասում, թե ով ինչքան եւ ինչի համար է փող տվել ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանին: Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր մեղադրանքից հետո ինչ-որ մեկին հանձնարարում է, որ այդ մարդու անունն ու գումարի չափն էլ գրի: Դե, իհարկե, դատավարության բոլոր կանոնների համաձայն` Ալեքսան Ավետիսյանն ունի արդարանալու իրավունք: Եթերից նա կմկմում է, փորձում արդարանալ, բայց ընդհատվում է նրա խոսքը կա՛մ դահլիճից հնչող ավելի ծանր մեղադրանքներով, կա՛մ Գագիկ Ծառուկյանի խոսքով: Իսկ մեղադրանքները, որոնք իրականում սկսվում են լրագրողի հետնաբեմյա խոսքով, մեկը մեկից սահմռկեցուցիչ են` հովանավորչություն, կաշառք, ֆեդերացիայի գույքի հափշտակություն եւ օտարում, ոչ պրոֆեսիոնալիզմ, անբարեխիղճ պահվածք: Թվում է` հենց հիմա կհայտնվեն ոստիկաններն ու քննիչները եւ կտանեն ֆեդերացիայի նախագահին: Բայց այդպես չի լինում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության օրենքն արժանի չէ հարգանքի: Վերջում խոսում է ՀԱՕԿ-ի նախագահը, ասում, որ բոլոր գումարները վերադարձվելու են, որ մեղավորները պետք է պատժվեն, եւ ավելացնում` սպասում է ֆեդերացիայի նախագահի հրաժարականին: Այս հաղթական նոտայով էլ ավարտվում է հեռուստաեթերը: Առավոտյան տպագիր մամուլում հայտնվում է Ալեքսան Ավետիսյանի հարցազրույցը, ըստ որի` «մեղադրվողը» բացարձակապես անմեղ է, եւ մենք ականատեսն ենք Գագիկ Ծառուկյանի սանձազերծած մի հետապնդման: Ու դեռ չես էլ հասցրել կարգին խղճալ մի մարդու, ով հետապնդվում է խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդի կողմից, երբ հեռուստաեթերում հայտնվում է հաջորդ ռեպորտաժը: Սեփական ինքնաթիռով Հայաստան է ժամանել Ձյուդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզները` կիսատ թողնելով ձյուդոյին նվիրված համաշխարհային համաժողովը: Գագիկ Ծառուկյանը, սկսելով ասուլիսը, ասում է, որ Վիզները, «հարգելով մեզ, ձեզ, որ այստեղ ներկա է, ուրեմն մենք էլ պետք է հարգենք մեր ֆեդերացիայի նախագահին, եւ այսօր ինքը որ որոշումն էլ որ կայացրեց, ես նրա հետ համաձայն եմ, եւ բոլորս էլ այդ որոշումը ընդունելու ենք` հարգելով մեր միջազգային ֆեդերացիայի նախագահին»: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի` առաջին ատյանից հետո Հայաստան է գալիս հաջորդ ատյանը` միջազգային դատարանը` ի դեմս Մարիուս Վիզների: Բայց մինչ վերջնական դատավճիռը Ալեքսան Ավետիսյանն ունի վերջին խոսքի իրավունք, եւ նա ասում է, որ իր համար ընդունելի է (դատարանի.- Գ.Է-Տ.) յուրաքանչյուր որոշում: Մարիուս Վիզներն էլ որոշում է. «Հանուն ձյուդոյի համաշխարհային ֆեդերացիայի եւ ի փառս ձյուդոյիստների համերաշխության»` Ալեքսան Ավետիսյանը պետք է հրաժարական տա, հաջորդ նախագահը չպետք է կիմանոյի եւ տատամիի մեծածախ առեւտրով զբաղվի` չարաշահելով «շուկայում» իր մենաշնորհը: Բայց քանի որ դատավարության հիմքում հարգանքն է, իսկ Ավետիսյանը անկախության առաջին տարիներից «հարգանքի արժանի» գործունեություն է ծավալել հայաստանյան սպորտում, Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին ուրախ լուր է հայտնում առ այն, որ երեկվա «մեղադրյալն» այսօր արդեն ՀԱՕԿ-ի փոխնախագահն է:
Վերջ: Այստեղ դատավարությունն ավարտվում է, եւ մնում է հուսալ, որ Ալեքսան Ավետիսյանի նոր աշխատանքը լինելու է աշխատավարձով, այլ ոչ թե հասարակական հիմունքներով` որպես վնասների փոխհատուցում:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում