Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Կյանքից հեռացել է հեռավոր ԱՄՆ-ում Հայաստանով ապրող, կռիվ տվող արդարության ասպետը

Հունվարի 2-ին ԱՄՆ-ում կյանքից հեռացավ քաղաքական մեկնաբան, հաղորդավար Ռուդիկ Հովսեփյանը:

Ռուդիկ Հովսեփյանը ծնվել է 1946 թ. հունվարի 28-ին: Նա 1971 թ. նշանակվել է Թատերական ընկերության ստեղծագործական բաժնի վարիչ: Արդեն 1973 թ. ընդունվել է Երևանի դրամատիկական թատրոն որպես դերասան, ապա թատրոնի երաժշտական բաժնի վարիչ: 1991 թ. մշտական բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ և վարել է մի շարք հաղորդումներ: 1995 թ. Լոս Անջելեսում բեմադրել է Լլոյդ Վեբըրի «Հիսուս Քրիստոս» ռոք-օպերան:

ԱՄՆ-ում բնակվող նրա ընկերները գիտեն՝ նրա տեղը լրացնող չի լինի:

Ազատամարտիկ Հրանտ Թումասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուդիկ Հովսեփյանը դրամատիկական թատրոնի հիմքերում է կանգած եղել, միշտ ընդդիմադիր կեցվածք է ունեցել: Նա միշտ ապրում էր Հայաստանի հոգսերով:

«Մինչև վերջերս շատ էր նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչև այս վերջին ժամանակները խոսում էր նրա մասին, պաշտպանում էր նրա քաղաքականությունը: 2008 թ. ընտրությունների խախտումները, մարդկանց նկատմամբ բռնությունը, դրանից առաջ էլ 2003 թ. մարդկանց նկատմամբ բռնությունները նրան միշտ ստիպել են ընդդիմադիր կեցվածք ունենալ։ Հայաստանով է ապրել, անձնական ոչ մի հարստություն չունեցավ»,- ասաց նա:

Նա պատմեց, որ բացի քաղաքական թեմաներից՝ նաև արվեստի մասին էր լավ հաղորդումներ պատրաստում Ռուդիկ Հովսեփյանը: Ամեն թեմայից կարող էր խոսել, երաժշտությունից մինչև սպորտը քաջատեղյակ էր:

Ամերիկաբնակ ասմունքող, հեռուստահաղորդավար Նունե Ավետիսյանը Ռուդիկ Հովսեփյանին ճանաչում է դեռ 1980-ական թթ.: Նրան բնորոշում է հետևյալ կերպ. «Քաղաքի բարձրաճաշակ հագնվող տղաներից էր… Շատ ինքնատիպ էր: Թեև տարիքային մեծ տարբերությանը՝ նա մեզ հետ հաճախ էր հանդիպում: Պատմելու բացառիկ կարողություն ուներ»,- պատմեց Նունե Ավետիսյանը:

Թեև չորս տարի է՝ տառապում էր ծանր հիվանդությունից, բայց զարմանալիորեն դիմադրում էր… «Այդ փոքրիկ մարմնի մեջ ինչքա՜ն ուժ կար. ոչ մարզված էր, ոչ էլ առողջությանն էր հետևում, կյանքին շատ թեթև էր նայում»,- ասաց Նունե Ավետիսյանը՝ հավելելով, որ բոլորի համար էր շատ մեծ ցավ, որ կորցրին նրան:

«Տարիներ շարունակ հաղորդումներ է վարել, ասել է շատ բաներ, որ ուրիշները չեն համարձակվել ասել: Դրա համար էլ երկար տարիներ ընդգրկված է եղել լրագրողական, հաղորդավարական աշխատանքում: Պետք է ասեմ, որ շատ հետաքրքրիր հաղորդումներ է արել դերասանների, արվեստագետների հետ կապված և փորձել է միշտ հայաստանյան դեպքերի զարկերակին լինել: Հիմա լրագրողական դաշտից հեռանում է այն սերունդը, որի տեղը հիմա թափուր կմնա, որովհետև երիտասարդությունն այլևս հետաքրքրված չէ այդ ամենով: Իսկ դա մեր սերնդի համար զոհաբերություն էր, նա էլ այն զոհվողներից մեկն էր, որ առանց նյութական շահի տրվեց այդ գործին: Այդպիսինն էր Ռուդիկ Հովսեփյանը…»,- ասաց Նունե Ավետիսյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին մեներգիչ, ամերիկաբնակ Ռուբեն Թելունցը Ռուդիկ Հովսեփյանին համարում է արդարության ասպետ, քանի որ նա միշտ անարդարության համար կռիվ էր տալիս:

«Ցավոք սրտի, լրագրողների մոտ առաջնահերթը արդարությունն ու ճշմարտությունն են, բայց ոչ փողը: Նույնն էլ նրա դեպքում էր: Նա մի բացասական կողմ ուներ, ես դա բացասական եմ համարում, և տա Աստված՝ բոլորն այդ բացասական կողմն ունենան: Բացասականն այն էր, որ Աստված նրան տվել էր ամեն ինչ: Նա հրաշալի հասկանում էր երաժշտությունից, լրագրողական աշխարհից: Երբ նրան առաջին անգամ հանդիպեցի 1999 թ., նա արդեն խորացել էր դրա մեջ: Նա աստվածապաշտ էր, աստվածավախ էր, մինչև վերջին վայրկյանը խաչը վզին էր, ինքը վստահ էր, որ ապրելու է: Մենք իրեն շատ էինք սիրում, ես ինքս նրանից շատ բան եմ սովորել»,- պատմեց Ռուբեն Թելունցը՝ հավելելով, որ Ռուդիկ Հովսեփյանը գումարապաշտ չէր, այլ արվեստապաշտ էր:

Նա նաև պատմեց, որ Ռուդիկ Հովսեփյանը մեծ համակրանք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատամամբ, և մեծ հիասթափություն ապրեց: Եվ հենց դա էլ պատճառ հանդիսացավ նրա հիվանդության համար։ «Գիտեք, որ բոլոր ապրումներն էլ գալիս են սթրեսներից, հոգեկան ապրումներից: Նա ապրում էր հայ ժողովրդի ցավով: Ես նրան շատ եմ ասել, որ քաղաքականությունը դնի մի կողմ, որ ինքը արվեստի գործիչ է, բայց ինքն ասում էր՝ լավ, քաղաքականությունը դնում եմ մի կողմ, բայց երբ ես տեսնում եմ, որ իմ ժողովուրդը վատ է ապրում… ես վաղը կմեռնեմ, բայց մի օգուտ գոնե իմ ժողովրդին կտամ»,- պատմեց նա:

Ռուբեն Թելունցը նաև նշեց. «Ես այն երջանիկներից եմ եղել, որ ունեցել եմ ավագ ընկեր և ուսուցիչ Տիգրան Լևոնյան, որից հետո ունեցել եմ Ռուդիկ Հովսեփյան ավագ ընկեր: Ինքն այն երջանիկներից էր, որ վերջին 10-15 տարիների ընթացքում ունեցավ մի կին, որը երեք անգամ իրեն մահից փրկեց, չհավատաց բժիշկներին, բերեց տուն և բուժեց: Ես կմաղթեի, որ յուրաքանչյուր տղամարդ ունենա իր կողքին նվիված կին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում