Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ո՞ր երկրների զենքով է Ադրբեջանը կրակում հայ զինվորի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Պարոն Շիրխանյան, տարին դեռ նոր է սկսվել, բայց հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը բավականին լարված է: Հայկական կողմն արդեն 4 զոհ ունի, մոտ 10 զոհ էլ Ադրբեջանն ունի: Ձեր կարծիքով՝ նման սկիզբը կարո՞ղ է ենթադրել, որ հակամարտության գծում ողջ տարին նույնպես լարված է լինելու:

– Ես չեմ կարծում, որ վերջին դեպքերը կարելի է ընդունել որպես ավելի ակտիվ գործողությունների սկիզբ: Պարզապես Ադրբեջանը նախկին կորուստների պատճառով իր ժողովրդի մոտ արդարանալու համար է փորձում պատասխան տալ:

– Բայց իրենց զոհերը կրկնակի, եռակի շատ են: Դա ի՞նչ պատասխան է:

– Իրենց զոհերն այդ երկրի իշխանություններին չեն հուզում, բայց իրենց համար շատ կարևոր ցուցանիշ է ներկայացնել, որ հայկական կողմը զոհեր ունի, թեկուզ մեկ կամ երկու զինվոր:

Իսկ չե՞ք կարծում, որ այս տարի Ադրբեջանն ավելի ակտիվ կլինի՝ սահմանային գոտում լարվածությունը սրելու համար, հատկապես, որ անցած տարի նույնպես բավականին ակտիվ էր:

– Մանր ընդհարումներ, այսպիսի պրովոկացիաներ կարող են լինել, բայց չեմ կարծում, թե տարվա ընթացքում մեծ գործողություններ անի: Նա չունի այդպիսի հնարավորություններ:

– Ինչո՞ւ եք կարծում, թե մեծ գործողություններ չի անի, չէ՞ որ միլիարդավոր դոլարների զենք է գնում, և նրանց պաշտպանական բյուջեն հավասարազոր է մեր երկրի բյուջեին:

– Բանակը և պատերազմը միայն փողով չեն պայմանավորված: Իհարկե, փողը կարևոր է, բայց շատ ավելի կարևոր բաներ կան, որոնք բացակայում են նրանց մոտ: Օրինակ՝ զինվորի հայրենասիրություն, մարտական ոգի, անձնազոհության պատրաստակամություն: Այդ հատկանիշները նրանք չեն կարող ունենալ, որովհետև նրանց բանակը կազմված է ուրիշ մարդկանցից, իսկ խնդիրները դնում են բոլորովին այլ մարդիկ: Ադրբեջանական բանակը երկար տարիներ ունի անցնելու, որպեսզի կարողանա մեծ գործողություններ նախաձեռնել: Իսկ հայկական բանակի մակարդակը, ոգին անհամեմատ բարձր են: Զենքեր կարող են ունենալ, իհարկե՝ փող ունեն և զենքեր կառնեն: Բայց զենքերն առանց պատրաստված զինվորի, առանց մարտական ոգու՝ մետաղի ջարդոն են: Բանն այն է, որ նա չի կարողանա միշտ ստել, թե  միայն իրենք են հայ զինվորներին սպանել, և իրենց կորուստները քիչ են եղել: Չէ՞ որ նրանց ավելի շատ կորուստները վաղ թե ուշ երևալու են: Բայց այդ երկիրն ուրիշ ելք չունի, պարզապես պետք է միշտ կոնֆլիկտը թեժ վիճակում պահի, որպեսզի կարողանա միջազգային հանրությունից արագ գործողություններ պահանջել Հայաստանի դեմ քաղաքական լուծում տալու համար:

Իսկ ինչո՞ւ միջազգային հանրությանը, ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբին չի հաջողվում Ադրբեջանին զսպել և հատկապես ՌԴ-ին, որի դեպքում ընդունված է ասել, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն է կամ ռազմավարական գործընկերը:

– Միջազգային կառույցները, Մինսկի խումբը, իհարկե, կարող էին Ադրբեջանին ստիպել կրճատել սպառազինությունը, որը գերազանցում է տրված չափերին: Բայց դա չեն անում, հավանաբար չեն կարողանում, որովհետև կա ուրիշ ուժ, որը թույլ չի տալիս: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը, որպես նավթային երկիր, ունի այդ հովանավորը: Եվ ոչ մեկը չի կարողանում նրան ստիպել մտնել սահմանված չափերի մեջ: Բայց ինքը պետք է ինչ-որ ակտիվություն ցուցաբերի, ՄԱԿ-ի ամբիոնից և միջազգային այլ հարթակներից Հայաստանին մեղադրի և կոչ անի, որ օգնեն իրեն, տեղահանվածներին վերադարձնեն:

Դուք նշեցիք, որ Մինսկի խումբը կամ միջազգային այլ կառույց ինչ-որ բան կարող էր անել, բայց չարեց, այդ դեպքում ի՞նչ կասեք ՌԴ-ի մասին, որը թեև համարվում է ՀՀ ռազմավարական գործընկերը, բայց Ադրբեջանին զենք է վաճառում՝ Հայաստանի դեմ օգտագործելու համար: Մինսկի խմբի մյուս անդամ երկրները դա չեն անում:

– Շատ երկրներ, այդ թվում և ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, Իսրայելը Ադրբեջանին զենք են վաճառում: ԱՄՆ-ն անցած տարի բավականին մեծ քանակությամբ զենք տվեց Ադրբեջանին, ընդ որում՝ Կասպից ծովում հերթապահություն սահմանելու համար: Թե ում դեմ էր Ադրբեջանն այնտեղ հերթապահություն սահմանելու՝ դժվար է գուշակել: Ֆրանսիան նույնպես վաճառել է, Գերմանիան, Իսրայելը: ՌԴ-ն, իհարկե, մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց զենքի վաճառքի առումով նաև աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է: Եվ դա իր տնտեսության ճյուղերից մեկն է: Ես չեմ կարծում, որ ռուսական զենքն Ադրբեջանը երբևէ օգտագործի ՀՀ-ի դեմ: Ինչպես Եգիպտոսում անգլիական զենքը չօգտագործվեց Իսրայելի դեմ, երբ այդ երկու երկրները մահացու թշնամիներ էին: Իսկ Անգլիան ու Ֆրանսիան Եգիպտոսին մեծաքանակ զենք էին մատակարարում՝ լինելով Իսրայելի դաշնակիցը: Դա առևտուր է: Եվ ինչքան էլ զենք տան Ադրբեջանին, դա չի կարող գերազանցել հայ-ռուսական համատեղ ուժին:

– Այսինքն՝ եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ դիվերսիոն գործողություններ է իրականացնում, վայր է դնում ռուսական զենքը և վերցնում Իսրայելի՞ց գնած զենքը: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն այլ հակամարտություն չունի, կա միայն ԼՂ խնդիրը: Եվ ինչպես մյուս բոլոր երկրներից, այդպես էլ ՌԴ-ից զենք է գնում այդ հակամարտությունն իր օգտին լուծելու նպատակով:

– Ես չասացի, թե ռուսական զենքը պետք է վայր դնի և վերցնի այլ երկրից գնած զենք: ՌԴ-ն նրան տվել է համակարգեր, որոնք չեն օգտագործվել այս հակամարտության ժամանակ: Գերմանիան ու Անգլիան տվել են դիպուկահար հրացաններ, որոնք օգտագործվում են ամեն օր:

Ամեն դեպքում ԼՂ հակամարտության սրման կամ կարգավորման առումով այս տարվա համար ի՞նչ կանխատեսումներ ունեք:

– Որքան էլ Ադրբեջանն ասի, թե ժամանակն աշխատում է իր օգտին, ես կասեմ, որ ժամանակն աշխատում է մեր օգտին, որովհետև ԼՂՀ-ն զարգանում է, նոր սերունդ է գալիս, որը Արցախն ընդունում է որպես ազատագրված անկախ տարածք: Ադրբեջանում նույնպես նոր սերունդ է գալիս, ում համար պատերազմը հեռանկար չէ և հասկանում է, որ դա եղել է օտար հող և առանձնացել է իրենցից: Ժամանակն աշխատում է մեր օգտին, և մնում է միայն լուծել մեր ներքին խնդիրները, որպեսզի մենք լինենք միասնական, կարողանանք հետապնդել գլխավոր ազգային նպատակը և չջլատենք մեր ուժերը:

Բայց չէ՞ որ մեր ներքին սոցիալական, տնտեսական, մենաշնորհային խնդիրների պատճառներով արտագաղթն է ավելանում: Իսկ դա նշանակում է, որ ժամանակն այնքան էլ մեր օգտին չէ՝ թեկուզ ԼՂ խնդրի լուծման առումով:

– Արտագաղթ կա բոլոր երկրներում: Իհարկե, դա Հայաստանի համար շատ ցավալի կորուստ է, և այստեղ լուծումը արցախյան խնդրի կարգավորումը չէ: Այդ խնդրի կարգավորումը մեր ներքին, իշխանության դաշտում է: Նրանք պետք է որոշումներ ընդունեն, համակարգային լուրջ փոփոխություններ անեն, որպեսզի երկիրը զարգանա և մարդիկ չհեռանան: Այստեղ Ղարաբաղը խանգարող հանգամանք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում