Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Վտանգ կա, որ Ֆրանսիայում կաճեն արմատական հակաիսլամական տրամադրությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Երեկ Փարիզում տեղի ունեցավ աննախադեպ ահաբեկչություն՝ խլելով 12 մարդու կյանք: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը: Արդյոք սա վաղո՞ւց էր կանխատեսվում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Վաղուց է, որ ահաբեկչական կազմակերպությունները ճնշում էին գործադրում Ֆրանսիայի, ընդհանրապես՝ Արևմուտքի վրա և մասնավորապես՝ տվյալ թերթի վրա, քանի որ այդ շաբաթաթերթը իսլամիստների մասին մի քանի հոդվածներ ու ծաղրանկարներ է տպագրել: Այդ թերթը միշտ էլ իսլամիստների ճնշման տակ է եղել:
Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա նախ՝ հասարակության մտածելակերպը կարող է փոխվել՝ դառնալով ավելի կոշտ, արմատական ու հակաիսլամական: Այդ հարցում պետք է զգույշ լինել, այդ վտանգը կա: Քաղաքական հետևանքներ նույնպես կլինեն, քանի որ շուտով Ֆրանսիայում անցկացվելու են տեղական ընտրություններ, և այս դեպքն իր անդրադարձն անպայման կունենա մարդկանց քվեարկության վրա: Երրորդ հետևանքն այն է, որ Ֆրանսիայի ղեկավարությունը կարող է խստացնել վերահսկողությունն այն կառույցների ու ուժերի նկատմամբ, որոնք քաջալերում են ահաբեկչությունը: Չորրորդ հետևանքն էլ կարող է լինել ազգային միասնության ստեղծումը:

– Կարծիք կա, որ այս ահաբեկչության ֆոնին ազգայնական հայացքներով հայտնի Մարին Լը Պենի հաղթանակի շանսերը մեծանում են: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

– Քանի որ հասարակական մտայնությունը փոխվում է, քաղաքական առումով ավելի արմատական, աջակողմյան մոտեցումներն են առաջին պլան մղվում, ուստի այդ ֆոնին իսկապես Լը Պենի շանսերը կարող են աճել, բայց դեռ ոչինչ հստակ չէ, դեռ շատ խառն է իրավիճակը Ֆրանսիայում: Հիմա շատ վտանգավոր է հստակ բան հայտարարելը, դեռ պիտի իրավիճակը հանդարտվի, պետք է այդ իսլամիստներին հայտնաբերեն: Այսօր առնվազն 3 մարդ կա, որոնք ավտոմատներով զինված շրջում են Փարիզում, և դա շատ վտանգավոր է: Այս պահին միայն կարելի է փաստել, որ Ֆրանսիայի ողջ քաղաքական դաշտի ու հասարակության վրա տարածվում է ազգային միասնության գաղափարը:

– Նաև կարծիք է հնչում, որ Ֆրանսիան ժամանակին շատ մեծ տեղ է տվել ներգաղթյալներին, և այսօր Փարիզի փողոցներում շատ ավելի քիչ ֆրանսիացի կարելի է տեսնել, քան մահմեդական ու սևամորթ, ու այս դեպքը հենց այդ քաղաքականության հետևանքն է:

– Ես անձամբ չեմ կիսում այդ տեսակետը: Ֆրանսիայի բնակչության, այդ թվում՝ մահմեդականների ու սևամորթների մեծամասնությունը շատ օրինավոր քաղաքացիներ են, և այդտեղ խնդիր չկա: Իսլամիստ փոքրամասնությունն է, որ խնդիր է ստեղծում ու պատերազմական վիճակ առաջացնում երկրում: Մյուս կողմից՝ Ֆրանսիայի մահմեդականները այս դեպքում հարվածի տակ են ընկնում թե քրիստոնյա ֆրանսիացիների, թե իսլամիստների կողմից: Այս պարագայում պետք է հանգստացնենք այդ մարդկանց, զգույշ լինենք և չշփոթենք իսլամիստներին սովորական օրինավոր մահմեդական քաղաքացիների հետ:

– Այսօր Փարիզի հարավում կրկին կրակոցներ են հնչել ոստիկանների ուղղությամբ: Նաև նշվեց, որ ահաբեկիչներից մեկը հանձնվել է ոստիկանությանը:

– Իսկապես, Փարիզի հարավում այսօր առավոտյան բախում է եղել ինչ-որ անձի և ոստիկանների միջև, որի ժամանակ երկու ոստիկան վիրավորվել է: Ինչ վերաբերում է ոստիկաններին հանձնված քաղաքացուն, ապա, ըստ երևույթին, նա կապ չունի երեկվա դեպքի հետ: Նա այդ պահին դպրոցում է եղել:

– Այսինքն՝ իրավիճակն իսկապե՞ս աննախադեպ է Ֆրանսիայի պատմության մեջ:

– Նախ ֆրանսիացիները վաղուց վարժված են ահաբեկչության վտանգին, բայց երեկվա դեպքը տարբեր էր և ավելի շատ ռազմական գործողություն էր, քան սովորական ահաբեկչություն:

– Կարո՞ղ ենք ասել, որ սա հարված էր ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ Եվրոպային:

– Սա առաջին հերթին հարված էր եվրոպական արժեքներին: Հայաստանի իշխանություններն, իհարկե, ճիշտ են անում, որ դատապարտում են կատարված ահաբեկչությունը, բայց լավ կլիներ, եթե Հայաստանում էլ լրագրողներին ու ակտիվիստներին ծեծի չենթարկեին բանդիտները, որ նրանք կարողանային ազատ, բացեիբաց աշխատել: Իհարկե, Փարիզի դեպքի հետ համեմատության եզր չկա, բայց այսօր Հայաստանում կան լրագրողներ, որոնք վտանգի պայմաններում են աշխատում, երբ նրանց վրա ճնշումներ են բանեցնում, հնարավոր է՝ ծեծի ենթարկում: Շատ կցանկանայի, որ ՀՀ իշխանությունները երաշխավորեին Հայաստանի բոլոր լրագրողների ազատությունները: Ասածս այն է, որ ոչ թե պետք է միայն ուրիշների մասին խոսել, ինչպես երեկ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, թե դատապարտում ենք այդ դեպքը, այլ պետք է ՀՀ իշխանություններն ու նաև ընդդիմադիր ուժերը երաշխավորեն լրագրողների ազատությունները: Ազատ մամուլ նշանակում է ժողովրդավարական արժեքների պաշտպանություն. սա է, որ մեզ տարանջատում է Ադրբեջանից կամ այլ՝ ոչ ժողովրդավարական երկրներից:

Օրինակ՝ երեկվա դեպքի հետ կապված ադրբեջանական մամուլը ոչ մի արձագանք չտվեց, Թուրքիայի մամուլի մի մասը պաշտպանում է ահաբեկիչներին՝ նշելով, թե Մուհամմեդ մարգարեին են պաշտպանել, մյուս մասը դատապարտում է: Հայաստանում բոլոր ուժերն ու լրատվամիջոցները դատապարտեցին այս դեպքը: Այսինքն՝ Հայաստանը այս իմաստով տարբերվեց, բայց դեռ էլի տեղ կա, որ Հայաստանն էլ ավելի ժողովրդավարական դառնա և այս տարածաշրջանում Ղարաբաղի հետ միասին դառնա ժողովրդավարության կղզյակ:

Երբ դու չունես նավթ ու գազ, գոնե պիտի ունենաս ժողովրդավարական արժեքներ, որը գնահատվում և կարևորվում է աշխարհում: Բայց արդյոք Հայաստանի իշխանությունները ցանկանո՞ւմ են ավելի ժողովրդավարական լինել՝ սա այլ հարց է: Հիմա երբ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, արդյոք ավելի ժողովրդավարական դառնալու հույսերն աճե՞լ են. կարծում եմ՝ ոչ: Հայաստանը պիտի կարողանա լինել ուժեղ ժողովրդավարական երկիր և ինքը որոշի իր ապագան, ոչ թե թողնի, որ ուրիշները դա անեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում