Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Իսլամական արմատական շարժումը Հայաստանի համար մեծ սպառնալիք է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Պարոն Նավասարդյան, արտաքին քաղաքական դաշտում նոր սկսվող տարում ի՞նչ նոր մարտահրավերներ են սպասվում Հայաստանին:

– Այսօրվա գլոբալացման պայմաններում Հայաստանը չի կարող առանձնանալ և չի կարող այս կամ այն չափով մաս չկազմել այն բոլոր երևույթներին ու մարդկությանը նետվող մարտահրավերներին, որոնք ընթանում են միջազգային հարաբերություններում և համաշխարհային թատերաբեմում: Իհարկե, մենք ունենք մեր առանձին ազգային խնդիրները, բայց դրանք անքակտելիորեն կապված են այն խնդիրների հետ, որոնք ընթանում են գերտերությունների միջև: Իսկ անցած տարվա քաոսից հետո աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների և խնդիրների առաջ, և այսօրվա ամենակարևոր հարցերից է, թե արդյոք կա՞ սառը պատերազմ:

Մասնագետներ կան, օրինակ, Հենրի Քիսինջերը, ասում են, թե գոյություն չունի, մոտ է սառը պատերազմին, բայց սառը պատերազմ չէ: Բայց կան նաև լուրջ մասնագետներ, որոնք հակառակ կարծիքին են և համարում են, որ սառը պատերազմը կա, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին զուգընթաց այն ավելի կխորանա: Եվ դրությունն ավելի վտանգավոր է, քան նախկին հակամարտությունների ժամանակ էր Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այսպիսի վիճակ, ըստ սառը պատերազմի տեսության կողմնակիցների, եղել է 1961թ. Կարիբյան ճգնաժամի օրերին: Անգամ կա կարծիք, որ սառը պատերազմն այսօր ավելի լարվածություն է պարունակում և ավելի խորն է: Եվ պատճառաբանվում է այն գործոններով, թե 60-ականների սառը պատերազմի տարիներին հակամարտության կիզակետը ԽՍՀՄ-ի և Բեռլինի միջև էր, այսօր էպիկենտրոնը տեղափոխվել է Ուկրաինա, ՌԴ-ի քթի տակ, որը շատ ավելի մեծ վտանգ է պարունակում, որովհետև երբեք չպետք է մոռանալ Բիսմարկի այն խոսքերը, որ եթե ուզում եք եք Ռուսաստանին հաղթել, ապա նրանից պետք է կտրեք Ուկրաինան: Ռուսաստանը սա շատ լավ հիշում է և երբեք չի հանձնի Ուկրաինան:

Ինձ թվում է՝ Արևմուտքն այսօր վտանգավոր խաղ է խաղում՝ շրջապատելով ՌԴ-ն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական բազաներով ու հակահրթիռային պաշտպանության համակարգով: Եթե հարցը դիտարկենք մյուս կողմից, ապա Մոսկվան միայն Պուտինը չէ: Այսօր ՌԴ ռազմական շրջանակներից հայտարարություններ են հնչում, որ եթե ՆԱՏՕ-ի կողմից կոնկրետ սպառնալիք առաջանա, ապա ՌԴ-ն կարող է գործի դնել իր օպերատիվ տակտիկական միջուկային զենքի արսենալը:

– Իսկ այդ բոլորը միասին ի՞նչ մարտահրավեր են առաջացնում Հայաստանի համար:

– Տարածաշրջանում ուժեղ պայքար է գնում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև: Թեև ասվում է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ է, մտել է ԵՏՄ, բայց ԱՄՆ-ը երբեք չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ իր նկրտումներից: Առավել ևս՝ հարևան մյուս պետությունների՝ Ադրբեջանից և Վրաստանից: Եվ քանի որ այս երեք պետությունների դիրքորոշումները նման չեն, ապա տարածաշրջանում սուր պայքար է գնում՝ Հայաստանում Արևմուտքի հետ կապերն ավելի խորացնելու համար: ՌԴ-ն և ԱՄՆ-ը կարծես թե ձեռքից ձեռք են անցկացնում Ադրբեջանը. ամեն մեկն այդ երկրում իր խնդիրներն ունի: Հայաստանը ԵՏՄ-ի ընդգծված կողմնակից է և այդ կառույցի անդամ՝ նաև ՌԴ-ի հետ ունենալով ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ: Այս տարամերժությունը տարածաշրջանում ստեղծում է նոր մարտահրավեր:

Հայաստանը միաժամանակ բանակցություններ է վարում Եվրամիության հետ, և դա, կոպիտ ասած, ինձ դուր է գալիս, որովհետև կար մի պահ, որ ասվում էր, թե Արևմուտքն այլևս երբեք մեզ հետ մերձեցման չի գնա: Հիմա իրենք են այդ հարցը բարձրացնում: Հասկանալի է, չեն ուզում Հայաստանն ամբողջությամբ կորցրած լինել: Եվ շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա ՌԴ-ի ու Արևմուտքի միջև հավասարակշռված քաղաքականություն վարել:

– Ի՞նչ այլ խնդիրներ կարող են լինել Հայաստանի համար:

– Երբ խոսում ենք ՌԴ-ի կամ ԵՏՄ-ի մասին, առաջինը անվտանգության հարցն ենք բարձրացնում՝ Թուրքիայի և, մասնավորապես, Ադրբեջանի ռազմական նկրտումների հանդիման: Բայց այսօր Հայաստանին ավելի շատ սպառնում են ոչ թե մեր այս անմիջական հարևանները, այլ սպառնալիքը, գուցեև միջնորդավորված, գուցեև հեռավորության վրա, գալիս է Մերձավոր Արևելքից՝ պայմանավորված Իսլամական արմատական շարժման, համաշխարհային խալիֆաթ ստեղծելու պլաններով: Ես ամենամեծ վտանգը դա եմ համարում: Այսօր Իրաքում կռվող Իսլամական հանրապետությունը կոնկրետ սպառնալիք է:

– Իսլամական այդ հանրապետությունը կամ շարժումն ի՞նչ վտանգ կարող է առաջացնել Հայաստանի համար:

– Ունենալով համաշխարհային խալիֆաթ ստեղծելու նպատակներ՝ նրանք ծրագրում են հարված հասցնել նաև Հարավային Կովկասի ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան: Նրանց նպատակը հիմնականում Ռուսաստանի տարածք ներթափանցելն է, հատկապես որ ՌԴ-ում կա մուսուլմանական մեծ զանգված: Իսկ այդ ծրագրերում Հայաստանը կարող է ոտքի տակ գնալ:

– Հավանաբար, Վրաստանի հետ միասին:

-Հավանաբար Վրաստանի հետ միասին: Բայց կարծեմ Վրաստանի տարածքում է գտնվում Պոնտյան կիրճը, որտեղ Իսլամական հանրապետությունը մարզական կենտրոններ ունի, և որտեղ նրանք հանգստանում ու բուժվում են: Իսկ այս թատերաբեմը Հայաստանից մոտ 300 կմ է հեռու: Հյուսիսային կովկասում անընդհատ ահաբեկչություններ են տեղի ունենում: Միակ բանը, որ այս դեպքում Հայաստանին կարող է պահել այդ վտանգի դեմ, ՌԴ-ի հետ լինելն է: Ասում ենք, թե ՌԴ-ն Հայաստանը պետք է, քանի որ մենք փոքր ենք, նրանք մեծ են, բայց միևնույն ժամանակ Հայաստանն է ՌԴ-ին պետք երկու խնդրի լուծման համար՝ Հայաստանի օգնությամբ Հարավային ֆալանգը պահելու համար: ՌԴ-ն ոչ մի այլ հենակետ չի կարող ունենալ:

– Բայց ՌԴ-ն այնքան էլ չի արժևորում Հայաստանի այդ նշանակությունը:

– Հայաստանն ինքը պետք է կարողանա իրեն արժևորել: Սա արդեն քաղաքական հոգեբանության խնդիր է և դիվանագիտական արվեստի հետ կապված մի բա: Վտանգը գալիս է ո՛չ Թուրքիայից, ոչ էլ Ադրբեջանից: Վերջինս չի կարող պատերազմ սկսել, քանի որ այսօր դա նրան ոչ ոք թույլ չի տա: ՌԴ-ն ունի իր ռազմավարական, պետական մեծ խնդիրները, որոնք իրագործում է: Թուրքիան էլ իրենն ունի, և այսօր բավական օգուտներ է քաղում ՌԴ-ի հետ հարաբերությունները սերտացնելուց: Ասում են, որ ՌԴ-ն Թուրքիայում ատոմակայան է կառուցելու, որն ավելի հզոր է լինելու, քան մերը: Բայց հարցին կարելի է այլ տեսանկյունից մոտենալ: Մենք ունենք հոյակապ կադրեր՝ ֆիզիկոսներ, ատոմային կայանի մասնագետներ: Ինչո՞ւ առիթից չօգտվել և չփորձել մեր մասնագետներին ուղարկել Թուրքիա աշխատելու: Սա պետական քաղաքականություն է, որի մասին պետք է մտածել: Այսպես թե այնպես, գնում են Թուրքիա աշխատելու: Ավելի լավ է գնալ Ստամբուլի փողոցնե՞րը մաքրել և ոչ միայն, քան թե պետական մակարդակով նման ծրագրերում ընդգրկվել: Կարծում եմ, որ Թուրքիան կգնա այդ քայլին, ի վերջո, դա սահմանի բացում չէ:

Ընդհանրապես Հայաստանը պետք է կարողանա Արևելքն ու Արևմուտքը կապել իրար. Աստված է տվել մեզ այդ հնարավորությունը: Սա գուցե մի փոքր ոչ ռեալ է հնչում, բայց դրանում մեծ իմաստ եմ տեսնում: Վերջին հաշվով, Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է գան ընդհանուր հայտարարի, իսկ Հայաստանը կարող էր այդ հարաբերություններում բուֆերային երկրի դեր խաղալ: Սա նոր բան չէ, դեռ 3000 տարի առաջ են մեծ պետություններն օգտագործել իրենց քաղաքականության մեջ: Պետք է ճկուն լինել և Մաքիավելի կարդալ:

 

Հ.Գ. Հարցազրույցը պատրաստվել է Ֆրանսիայում իսլամիստների կողմից Charlie Hebdo ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչությունից առաջ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում