Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Ինչ է սկսվել Ֆրանսիայում

Ֆրանսիայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությանը այսօր հաջորդել է Փարիզի հարավում տեղի ունեցած միջադեպը հրազենի գործադրմամբ, որի ընթացքում ծանր վիրավորվել է մի իրավապահ: Դեռևս որևէ տեղեկություններ չկան, թե ինչքանով կապ ունի այդ միջադեպը նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետ, որը խլել էր 12 մարդու կյանք: Սակայն հրազենային միջադեպի հաջորդումը ըստ էության բավական խոսուն է, ելնելով այն իրողությունից, որ Ֆրանսիայում հայտարարված է հակաահաբեկչական բարձրագույն պատրաստվածություն, ինչը նշանակում է իրավապահ ռեժիմի խստացման բարձրագույն մակարդակ: Եվ ահա այս պայմաններում տեղի է ունենում նոր միջադեպ: Ընդհանրապես, Ֆրանսիայում վերջին շրջանում տեղի ունեցան մի քանի տագնապալի իրողություններ: Մասնավորաբար, Ֆրանսիայի քաղաքներից մեկում շաբաթներ առաջ մի մահմեդական վարորդ մեքենան ուղղել էր կանգառում կանգնած մարդկանց դեմ: Հետո ևս մեկ նման միջադեպ տեղի ունեցավ. այս անգամ, իհարկե, միջադեպը, այսպես ասած, ծայրահեղականության դրսևորում չորակվեց, այլ դեպրեսիայի դրսևորում: Սակայն ակնհայտ է, որ հասունանում էր շատ ավելի մեծ մի ողբերգություն, որն էլ տեղի ունեցավ հունվարի 7-ի կեսօրին:

Եվ ահա, առկա է շարունակություն՝ անկախ այն բանից, թե ինչքանով է ուղիղ կապը երկու միջադեպերի՝ ահաբեկչության և Փարիզի հարավում տեղի ունեցած կրակոցների միջև: Ակնհայտորեն, Ֆրանսիան հայտնվել է ինչ-որ շրջապտույտում: Իսկ Ֆրանսիան ամենևին երկրորդական երկիր չէ և պարզապես եվրոպական երկիր չէ: Ֆրանսիան Եվրամիության առաջատար երկրներից է, երկու հիմնադիրներից մեկը: Ֆրանսիան զգալի ազդեցություն ունի Եվրամիության քաղաքականության վրա, անգամ ներկայիս ոչ այնքան բարվոք սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում: Սրանով իսկ Ֆրանսիան նաև միջազգային քաղաքականության գործընթացներում կարևոր դերակատարում ունեցող պետություն է: Եվ այս ամենը առանձնահատուկ նշանակություն են հաղորդում այն իրավիճակին, որ այսօր առկա է Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Այս ամենով հանդերձ՝ Ֆրանսիան առանձնահատուկ երկիր է նաև Հայաստանի համար: Ֆրանսիան Հայաստանում դեռ Ղարաբաղյան շարժումից ի վեր առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, հայաստանյան հասարակության հետ, հետո՝ նորանկախ Հայաստանի իշխանությունների հետ: Ֆրանսիայում մեծաքանակ հայկական համայնք կա, որն իր քաղաքական նշանակությամբ և ազդեցիկությամբ երևի թե երկրորդն է ԱՄՆ հայկական համայնքից հետո: Ֆրանսիան մի պետություն է, որտեղ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ունեցել է առավել արդյունավետ զարգացումներ, Ֆրանսիայում մեկ քայլ էր մնում, որպեսզի ընդունվեր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, և միայն Սահմանադրական դատարանում է օրենքը կասեցվել:

Այս ամենը վկայում են, որ Ֆրանսիայում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները էապես վերաբերում են նաև այդ երկրի հետ և քաղաքական, և տնտեսական, և մշակութային առումով առավել քան բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանին և մենք առնվազն հասարակական-քաղաքական արձագանքի առումով չենք կարող անտարբեր մնալ այն ամենին, ինչ կատարվում է Ֆրանսիայում: Ու նաև, Հայաստանը պետական մակարդակով պարտավոր է ձեռքը պահել այս իրադարձությունների զարկերակի վրա, քանի որ գրեթե կասկած չկա, որ, անկախ պատճառներից և կապակցվածությունից, այն, ինչ երեկ և այսօր տեղի է ունենում Ֆրանսիայում, վաղը համաշխարհային մակարդակով ամենայն հավանականությամբ հանգեցնելու է իրադարձությունների նոր զարգացումների, և Հայաստանը պարտավոր է ունենալ դրանց մի շարք սցենարային պատկերացումներ: Եթե իհարկե Հայաստանի պետական համակարգում կա նման պատկերացումների պոտենցիալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում