Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանի եզդիներն էլ հայերի պես արտագաղթում են

Վերջին շրջանում տեղի ունեցող թանկացումներն ու տրանսֆերտների կրճատումը նպաստում են արտագաղթին նաև եզդիների շրջանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

«Պետք է իշխանությունները աշխատանք տանեն, բերեն հասցնեն այն մակարդակին, որ ժողովուրդը կարողանա իր գոյությունը պահպանել: Իսկ եթե բարձիթողի վիճակ լինի, արտագաղթը կավելանա, ինչը ես չէի ցանկանա: Ես Հայաստանն իմ երկիրն եմ համարում, որի օդն ու ջուրը դրախտային են, ու չեմ ուզենա այդպես լինի: Դա առավել վատ է եզդիների համար, որովհետև մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում: Եթե անգամ մի քիչ էլ սոցիալապես լավ չեն ապրում եզդիները, պիտի հաշվի առնեն նաև մշակութային խնդիրները. Հայաստանում մենք ունենք թերթ, ամենօրյա ռադիոհաղորդում, 30-ից ավելի դպրոցներ, ակադեմիայում եզդիներին վերաբերող բաժին կա:

Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որ եզդիների համար այսպիսի մեծ հնարավորություններ է ստեղծել: Եթե մենք այստեղից գնանք, մեր մշակույթը կմարի: Տեսեք, թե մեր պատմական հայրենիքում՝ Իրաքում, քրդերն ինչպես կոտորեցին եզդիներին, որոնց մի մասը զոհվեց, մյուս մասը մազապուրծ փախավ այնտեղից: Դրա համար ես կուզեմ, որ Հայաստանում ամեն բան լավ լինի»,- ասաց Թամոյանը:

Նա հույս հայտնեց, որ արտերկրում աշխատող եզդիների կողմից իրենց հարազատներին ուղարկվող տրանսֆերտների կրճատումները շարունակական բնույթ չեն կրի: «Բայց եթե դրան գումարվեն թանկացումները, և դա երկար շարունակվի, եզդիներն էլ հայերի նման արտագաղթելու են»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր շատ քիչ եզդիներ են գառներ պահում, որոնք տոն օրերին միս վաճառելով կարողացան աննշան օգուտ ունենալ: «Քանի որ մսի գինը չփոխվեց, առանձնապես եկամուտն էլ շատ չէր: Չարժե դրա հետ հույս կապել: Ես եզդիներին միշտ ասում էի, որ պետք չէ թանկացնել ապրանքը, որովհետև եթե թանկացնում եք, թանկ էլ ամեն բան առնում եք, էլ ձեր օգուտը ո՞րն է»,- ընդգծեց Թամոյանը:

Նրա խոսքով՝ դոլարի փոխարժեքի բարձրացումն ավելի շատ ազդել է բիզնես ունեցողների վրա, սակայն եզդիների մեջ բիզնես ունեցողները շատ քիչ են: «Մենք թանկացումների ազդեցությունն ենք միայն զգացել, ինչպես զգացել է ողջ հայ ժողովուրդը»,- ասաց Թամոյանը:

«Ինչ վերաբերում է դոլարի կուրսի բարձրացմանը, ապա եզդիների մեծ մասը դրամ է ծախսում, իսկ դոլար օգտագործում են բիզնես ունեցողները: Եթե դոլարը լինի, մեզ համար վատ չի լինի, որովհետև այլ երկրների հետ առևտրական կապերի մեջ մտնելով՝ գումար ենք բերում Հայաստան, դա վատ չէ»,- նշեց Թամոյանը:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Հայաստանի եզդիների միության նախագահն ասաց. «Իհարկե, արտագաղթն ազդել է նաև եզդիների վրա, շատ եզդիական գյուղեր դատարկվում են: Մեր գյուղերում աշխատանք չկա, գործ չկա, մարդիկ ի՞նչ անեն: Անասնապահությունն էլ սարսափելի ծանր աշխատանք է, հեշտ չէ անձրևների ու կարկուտի տակ սարերը բարձրանալ, դժվար է նաև խմելու, ոռոգման ջրի հարցը: Օրինակ՝ Շիրակի մարզի գուղերից մեկում եզդիները երեք ամսով բարձրացել են սարերը, արոտների, իսկ երբ վերադարձել են, այդ տարածքի գյուղապետը 2.5 մլն դրամի տուգանք է ակտավորել և ուղարկել դատարան: Բա եթե եզդին չի կարող բարձրանալ սարերը, ո՞նց է պահելու անասունին, էն դեպքում, երբ այդ արոտները մնացել են անտեր-անտիրական: Բա մենք հիմա ի՞նչ անենք: Այնպես են անում, որ մարդն իր ունեցած անասունները վաճառի, տա գյուղապետին ու թողնի Հայաստանից գնա»,- ասաց Թամոյանը:

Հարցին, թե քանի եզդի է լքել Հայաստանը, այսօր որքան է Հայաստանում եզդիների թիվը, նա պատասխանեց. «Թիվը ռեալ չես կարող իմանալ: Մեր վիճակագրական ծառայությունը կեղծ թվեր է ներկայացնում: Օրինակ՝ Հայաստանում քրդեր չկան, միայն մեկ ընտանիք է, բայց գրում են, որ 2100 քուրդ է ապրում: Դա անընդունելի է, հանցագործություն է: Մենք բողոքեցինք, որ կեղծ թվեր են ներկայացնում, բայց ոչինչ չփոխվեց:

Ինչ վերաբերում է եզդիներին, մենք մոտավորապես հաշվարկել ենք, որ Հայաստանում այս պահին ապրում է մոտ 50 հազար եզդի, բայց 2011-ի մարդահամարի տվյալներով՝ այդ թիվը 35 308 է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում