Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բանկային համակարգի ճգնաժամն իր հետևից կտանի առևտրային շուկան

Բանկային համակարգում տոներից հետո աշխուժություն չի լինի, քանի որ դրամի արժեզրկումն ու դեֆիցիտը շարունակվում են և նոր խնդիրներ ստեղծում տնտեսության բնականոն զարգացման համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց բանկային մասնագետ Արարատ Ավագյանը՝ հավելելով, որ երկրի բոլոր ենթակառուցվածների հետ միասին բանկային համակարգը ևս սպասողական վիճակում է:

Մեր հոդվածներից մեկում մենք արդեն անդրադարձել էինք, որ արժույթի ճնգաժամին հետևում է բանկային համակարգի ճգնաժամը-, քանի որ բանկոմատներից կանխիկացման, բանկերից դրամային ավանդային պայմանագրերի խզման, հիփոթեքային և ավտովարկերի, սպառողական վարկերի մասով բանկային գործարքները կա՛մ դժվարացել են, կա՛մ կասեցվել:

Բանկային համակարգի մասնագետը համոզված է, որ բանկերը տոներից հետո հնարավոր է փոքր ծավալի գործարքներ անեն, սակայն բնակչության ամբողջ վարկային պահանջարկը չեն կարող սպառել: «Սա հասկանալի վարքագիծ է բանկերի կողմից, նրանք կսպասարկեն միայն անթերի վարկային պատմություն ունեցող իրենց մշտական հաճախորդներին, և ռիսկերի գնահատումն է կլինի ավելի մանրամասն, որը երբեմն չի բխի հաճախորդի շահերից»:

Ավագյանը նկատեց, որ բանկերը նոր խաղի կանոններ կսահմանեն, որն այս պարագայում հնարավոր է՝ համադրելի չլինի մարդկանց դրամային եկամուտներին, և այդ վարկերի սպառողական պահանջարկը կընկնի: Ըստ մասնագետի՝ չի բացառվում, որ փոքր կապիտալով որոշ բանկեր չեն կարող երկար աշխատել ստեղծված պայմաններում. «Բանկերի անուններ չեմ կարող տալ, որովհետև չգիտեմ՝ ինչպիսին է նրանց ճգնաժամային կառավարման մոդելը և ռեսուրսային կարողությունները: Կարող եմ միայն ասել, որ անգործության պարագայում որոշ վարչություններ կարող են փակվել, բանկային որոշ աշխատակիցներ կարող են մնալ առանց աշխատանքի: Սա ավելի մտագոհիչ է, քան զուտ բանկերի սնանկացումը»:

Ինչ վերաբերում է ավանդներին, Ավագյանը հայտնեց, որ քաղաքացիների ավանդների մինչև 4 մլն դրամը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ավելի մեծ ավանդների համար հարցը բավականին լրջանում է: «Իսկապես չեմ կարող ասել՝ որն է ճիշտ՝ թողնե՞լ ավանդը վանկում, թե՞ հանել: Առավել ևս խնդիր է եղած բանկից հանած դրամի կանխիկ պահպանումը: Զարգացումները կտրուկ են, չեմ կարող ասել՝ որն է ճիշտ: Հնարավոր է՝ ամիսներ անց իրավիճակը սկսի կայունանալ. պատասխանատու քայլ է մարդկանց հստակ գործողությունների մղելը»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ բանկային աշխատանքի կոլապսն իր բացասական ազդեցությունը կունենա տնտեսության բոլոր ուղղությունների վրա, որովհետև վերջին տարիների փոքր դրական տեղաշարժը բանկային գործարքների թափանցիկության ու մատչելիության հետևանքն էր:

«Ես գրեթե չգիտեմ ընտանիք, որ բանկային պարտավորություններ չունենա: Հիփոթեք, ավտովարկ, սպառողական վարկ, ուսման վարկ և այլն. ահա թե ինչպես էր առևտրային շուկան ապրում»,- ընդգծեց մասնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում