Հանրապետության տարածքում` հունվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
Քամին`հարավային 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-17 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց,առանձին հատվածներում` բուք,առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-24-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում` հունվարի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: