«Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Շալկե»-ի հետ կայանալիք հանդիպումից առաջ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է գերմանական ակումբի հարձակման առաջատար, իր նախկին թիմակից Ռաուլից:
«Ռաուլն իսկական պրոֆեսիոնալ է: «Ռեալ»-ի համար նա հրաշալի ավագ էր և ինձ շատ հարցերում է օգնել, որպես ավագ, երբ ես նոր էի գնացել Մադրիդ: Հաճելի կլինի նրան նորից հանդիպելը. «Ինտեր» տեղափոխվելուցս ի վեր նրան չեմ տեսել:
Ես զարմացա, երբ նա Մադրիդից հեռացավ, որովհետև Ռաուլը «Ռեալ»-ի դեմքն էր ու խորհրդանիշը, ինչպես Խավիեր Զանետտին` «Ինտեր»-ինը: Երբեք չեմ կասկածել, որ Ռաուլը կարիերան Մադրիդում էլ կավարտի, սակայն նա որոշեց ու տեղափոխվեց Գերմանիա: Չնայած նա շարունակում է գոլեր խփել` ինչպես Իսպանիայում և նրա հետ պայքարում չի կարելի զգոնությունը թուլացնել:»