Tuesday, 23 04 2024
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները

Անդամակցել ենք ԵՏՄ-ին, որովհետև ատրճանակը դրվել է մեր գլխին

Մեր զրուցակիցն է Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը:

– Պարոն Շահինյան, ի՞նչ եք ակնկալում, որ պիտի անի հայկական սփյուռքը 2015 թվականին:

– Ես ուզում եմ, որ Սփյուռքը հասկանա մեր առաջնահերթությունները և կողմնորոշվի այդ հարցում: Մենք ապրել ու տեսնել ենք Ղարաբաղի ստեղծումն ու նրա հաջողությունը, ապրել ենք ԽՍՀՄ-ից անկախանալու պահը և այսօր կարող ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակը դարձնել մեր զենքը՝ մեր իրավունքները իրապես պաշտպանելու համար:

Ցեղասպանությունն առաջին հերթին հիշողություն ու պահանջատիրություն է, բայց մենք ունենք նաև ներկայի առաջնահերթություններ: Մենք, որպես ժողովուրդ, ուժ ունենք, բայց, ցավոք, այդ ուժը կիսված է տարածքային առումով: Այնտեղ, որտեղ 20 տարի առաջ 3,5 մլն հայ էր ապրում, այսօր հազիվ դրա կեսն է ապրում: Մենք մեր ներուժը կիսատ հնարավորությամբ ենք ապրում: Սա մեր անվտանգության առաջին խնդիրն է, Եղեռնի պահանջատիրությունից էլ առաջնային: Առաջինն այն է, որ մենք վտանգի տակ ենք դրել մեր տարածքը մեր վերահսկողության տակ պահելու և այնտեղ ապրելու հնարավորությունը:

Ես սպասում եմ, որ Սփյուռքը դա հասկանա և իր պահանջատիրությունները ճիշտ ձևով դնի սեղանին:

– Ձեր կարծիքով՝ Սփյուռքը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա որքանո՞վ պետք է ազդեցություն ունենա կամ կարո՞ղ է ընդհանրապես ունենալ ազդեցություն:

– Իհարկե, ազդեցություն կարող է ունենալ, բայց ոչ ինստիտուցիոնալ հիմքի վրա, քանի որ թե՛ սահմանադրական, թե՛ այլ իրավական, կառուցվածքային տեսանկյուններից Սփյուռքը միասնական կառույց չի ճանաչվում, այլ ճանաչվում են որպես անձեր, որոնք ներդրումներ են անում, մեծ ընկերություններում խոսք ունեն և այլն: Բայց Սփյուռքն ունի նաև իր էթնիկական և ազգային կշիռը, որը Հայաստանում կարող է դրսևորել: Նա պետք է դա անի՝ սկսելով իրավական դաշտի ինքնամաքրումից, որը կհամապատասխանի ՀՀ քաղաքացու իրավունքներին և սպասելիքներին: Այս պահին դա չունենք:

Միայն սեփական քաղաքացիների հանդեպ արդար ու հավասար վերաբերմունքն է, որ կարող է քաղաքացուն մղել վստահելու իր պետությանը: Քանի դեռ դա չկա, քաղաքացին չի կարող ինքն իրեն պաշտպանված զգալ ու տվյալ պետությունն իրենը համարել: Մենք մեր գիտելիքներով, ավանդույթներով, ներուժով, գիտական կարողություններով, ոչ մի ժողովրդի չենք զիջում ու կարող ենք նորմալ զարգացող երկիր կառուցել:

Մենք՝ որպես ժողովուրդ, պիտի հեռանանք մեզ մահվան հետ նույնացնելու, հայելացնելու ձգտումից և կյանքի արժեքներով պիտի նույնացվենք: Նայենք դեպի ապագան, օգտագործենք մեր ու մեր երեխաների հնարավորությունները, կարողանանք մեր աշխատանքով ճանաչվել աշխարհում: Առավոտյան, երբ հայելու մեջ տեսնում ենք ինքներս մեզ, գիտակցենք, որ մեր գործը լավ ենք արել, մի քայլ առաջ ենք ընթացել, ապա նաև պիտի կարևորենք մեր մարդկայնությունը: Մենք չենք տարբերվում այլ ժողովուրդներից և մասնիկն ենք այդ մարդկության: Բայց որևէ մեկը թող չփորձի մեր ազգի իրավունքները ոտնահարել:

Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, որտեղ Պուտինը միանձնյա քաղաքականություն է իրականացնում, և այս առումով մեր իրավունքները կարծես չեն պաշտպանվում:

– Որովհետև պահանջները ճիշտ չեն դրվել: Մենք ստիպված ենք եղել ԵՏՄ անդամակցության քայլին գնալ, որովհետև ատրճանակը դրվել է մեր գլխին և ասվել, որ այսպես պիտի լինի: Մենք թույլ ենք տվել, որ մեզ հետ այդպես խոսեն: Ուրիշին չպետք է թույլ տանք, որ իրենց պահանջները դնեն մեր առջև՝ ինչպես իրենք են ուզում, այլ մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր պետության ու ազգի շահերը պաշտպանենք՝ սկսած ԵՏՄ-ից, վերջացրած մեր ռազմական հնարավորություններով, որոնք, դժբախտաբար, գնում են սահմանային կորուստների ճանապարհով: Մենք այդ տրամաբանությունից պիտի դուրս գանք:

Եթե մենք հնարավորություններն ունենք մեր հակառակորդին կանխարգելիչ վնաս հասցնելու, որպեսզի նրա մտքով անգամ չանցնի նման գործողությունների դիմել, ապա պիտի անենք դա: Երբ դա լինի, այդ օրը ես կհարգեմ իմ պետության նախագահին ու բանակը, կվստահեմ իմ անվտանգությունն ապահովող կառույցներին: Իսկ քանի դեռ դա չկա, քաղաքացու ու զինվորի իրավունքը չի պաշտպանվում, ես այդ հարգանքն ունենալ չեմ կարող: Սա է, որ Սփյուռքը պետք է պահանջի:

– Այդ իմաստով, կարծեք թե հին և նոր սփյուռքի պահանջները տարբեր են: Հին սփյուռքն ավելի շատ շեշտը դնում է Հայ Դատի, Ցեղասպանության ճանաչման վրա, մինչդեռ նոր սփյուռքը նաև այլ խնդիրներ է առաջ քաշում, իսկ, ասենք, Ռուսաստանի հայ համայքն իր կառուցվածքով հիշեցնում է օլիգարխիկ Հայաստանը: Դուք այդ տարբերություններն զգո՞ւմ եք:

– Իհարկե զգում եմ, նոր սփյուռքը պահանջատիրություն չունի, նրանք հեռանում են հայրենիքից, քանի որ իմ նշած հարգանքը չունեն հայրենիքի հանդեպ, ու ես իրավունք չունեմ նրանց մեղադրելու: Յուրաքանչյուրը, ով գնում է Ռուսաստան, փորձում է այդկերպ իր ընտանիքի, հարազատների սոցիալական խնդիրները լուծել, ոտքի կանգնեցնել: Մեկն ուզում է որդուն բանակից ազատել, մեկը ուրիշն այլ հարց է ուզում լուծել: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները բանակ չգնան, դա մեր երազանքն է: Մնացել ենք 1,5 մլն ժողովուրդ, գնացեք բոլոր նախարարների, օլիգարխների, նրանց բարեկամների, ընկերների ու ծանոթների ընտանիքները ստուգեք, թե նրանցից քանիսն են գնում բանակ ծառայելու: Շատ տխուր պատկեր կստանաք: Ինչ-որ բան այն չէ մեր երկրում, ու դա պիտի փոխվի: Պիտի մեծ պատվով ու վազելով գնանք հայկական բանակ, զորակոչի ժամանակ հերթ պիտի կանգնենք:

Մեր այսօրվա իրավունքներն ավելի կարևոր են, քան երեկվա իրավունքները: Ցավոք, հին սփյուռքը դա չի հասկացել, դեռ երազում է 150 հազար ք/կմ-ի, չգիտեմ ինչ իրավունքների մասին, այնինչ մեր այսօրվա իրավունքները չենք կարողանում պաշտպանել:

Այսօրվա խնդիրները շատ նորմալ, կյանքին ու կենցաղին բնորոշ խնդիրներ են, որոնք պիտի հաղթահարել: Մի՞թե մենք նորմալ ազգ չենք, որ բոլոր այլ ազգերին հատուկ խնդիրները չունենանք: Մենք նորմալ ազգ ենք՝ մեր նորմալություններով ու աննորմալություններով հանդերձ: Յուրաքանչյուր մարդու ցանկությունն է, որ ինքը լավ ապրի:

– Ո՞ր դեպքում է հնարավոր Հայաստանում այդ փոփոխություններն իրականացնել: Արդյոք իշխանափոխությունը կարո՞ղ է լուծել Ձեր նշած խնդիրները:

– Ի՞նչ կարող է տալ իշխանափոխությունը, եթե մարդիկ չեն փոխվել: Եթե խոսքը ռեժիմի փոփոխության մասին է, ապա դա ամենամեծ սխալն է, որովհետև մի ռեժիմը մյուս ռեժիմին համապատասխան է: Ես ուզում եմ իմանալ արժեքի փոփոխության մասին, թե ով ինչ արժեք է քարոզում, և ինչ պիտի անի, որ այդ արժեքն իրականություն դարձնի: Ուզում եմ դա ռեալ տեսնել, առաջին քայլով, իր ամենօրյա վերաբերմունքով: Ուզում եմ տեսնել՝ այդ մարդն ինչ է անում իր կնոջ համար, որպեսզի նա ստիպված չլինի առավոտից երեկո աշխատելու: Ուզում եմ տրամաբանության մեջ տեղավորվող հավասարություն տեսնել: Յուրաքանչյուր մարդ աշխատում է իր ընտանիքի, հետո՝ իր թաղի, հետո՝ իր քաղաքի, ապա նաև պետության բարգավաճման համար: Սա եմ ուզում տեսնել: Դժբախտաբար, խորհրդային մտածողությունից դուրս չենք եկել, երբ մտածում ենք միայն մեր տան ներսի պատի մասին, իսկ դրսի պատին ուշադրություն չենք դարձնում:

1988-89 թթ. եղբայրություն կար, մենք կարողացել ենք այդ միասնականությունն ու զորակցությունը ցույց տալ, որն աշխարհը չէր տեսել: Մի փոքրիկ պետություն կարողացել էր իրենից մի քանի անգամ մեծ երկրից խլել ու փրկել Ղարաբաղը և դարձնել անկախ: Իսկ այսօր մենք ստրուկ ենք դարձել՝ մտային և մարմնական: Ով լքում է իր երկիրը, նա չի ուզում որպես ստրուկ ապրել, սա է իրականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում