Thursday, 18 04 2024
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուս-թուրքական բարեկամության առհավատչյան

Ադրբեջանը 2015 թվականի մեկնարկից ի վեր, այսպես ասած, նետվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա՝ դրանով կարծես թե ցույց տալով, որ 2015 թվականին էլ մտադիր է շարունակել այն, ինչը իրականացնում էր 2014 թվականի ողջ ընթացքում՝ Հայաստանի դեմ վարել, այսպես ասած, դիվերսիոն պատերազմ կամ եթե ժամանակակից տերմինով ասենք՝ հիբրիդային պատերազմ: Հիբրիդային պատերազմ տերմինն աշխարհում սկսվեց կիրառվել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունների մասով:

Թեև Հայաստանի և Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի գործողությունները այլ տրամաբանության մեջ են, սակայն դրանք էլ երևի թե կարող են տեղավորվել հիբրիդային պատերազմ եզրույթի շրջանակում, քանի որ մի կողմից՝ պատերազմի հայտարարում և լայնամասշտաբ մեկնարկ չկա, մյուս կողմից՝ տարատեսակ դիվերսիոն հարձակումները և միաժամանակ նաև սահմանամերձ բնակչության հանդեպ կիրառվող տեռորը՝ հրետակոծությունների և գնդակոծությունների տեսքով, ոչ այլն ինչ է, քան ուղղակի պատերազմ:

Եվ այս առումով Ադրբեջանը 2014 թվականին իրականացրած հիբրիդային պատերազմն ըստ էության մտադիր է վարել նաև 2015 թվականի ընթացքում, ինչն էլ ցույց է տալիս տոնական օրերին ինտենսիվ հարձակումների միջոցով: Ավելին՝ Բաքուն հենց տոները «արյունոտելով» փորձում է երևի ակնարկել նաև, որ 2015 թվականի ընթացքում իր գործողությունները ավելի հանդուգն և ինտենսիվ բնույթ են կրելու:

Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը հայտնվել է, իհարկե, հակասական և ըստ էության անկյուն քշված վիճակում, ինչպես Ռուսաստանը: Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ չկան, սակայն նավթի գների սրընթաց անկումը հարվածում է նաև Ալիևին: Մյուս կողմից՝ Ադրբեջանը ակնհայտորեն ենթարկվում է քաղաքական շնորհազրկման, ինչի մասին են վկայում նաև ներքին հետապնդումները՝ չնայած Արևմուտքից հնչող զգուշացումներին և մտահոգություններին:

Ադրբեջանի գործողությունները վկայում են մի իրավիճակի մասին, երբ Բաքուն ըստ էության հայտնվել է կորցնելու ոչինչ չունենալու կարգավիճակում: Սրան գումարվում է նաև այն, որ Հայաստանի իշխանությունների «իմաստուն» որոշումների արդյունքում՝ անկյուն քշվող Ադրբեջանի ֆոնին, ըստ էության, անկյուն է քշվել նաև Հայաստանը՝ քշվել է Եվրասիական անկյուն: Այսինքն՝ Հայաստանը, որ կարող էր ավելի ուժեղ դիրքեր դուրս գալ Բաքվի իզգոյացման ֆոնին և օգտվել նմանօրինակ կոնյունկտուրայից, կցվել է իզգոյացող Ռուսաստանին՝ այսպիսով կորցնելով սուբյեկտությունը և ըստ էության դառնալով ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական գործարքի մանրադրամ:

Ադրբեջանի սահմանային ագրեսիայի նոր թափով ծավալումը այս իրավիճակի տրամաբանությունից է բխում, քանի որ այստեղ առանցքային հարցերից մեկը 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թուրքիայի համար այս հարցը 2015-ի գլխավոր մարտահրավերներից է, որպեսզի թույլ չտան իրավիճակը դուրս գա, այսպես ասած, վերահսկողության սովորական, ավանդական աստիճանից: Իսկ նման հավանականություն կա՝ նկատի ունենալով ոչ միայն զուտ խորհրդանշական կլոր տարելիցի պարագան, այլ նաև միջազգային, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան և միտումներն ընդհանրապես:

Այստեղ, իհարկե, ռուս-թուրքական բարեկամության ծավալման գլխավոր խթանիչներից մեկն է, քանի որ Անկարան անշուշտ ձեռքից բաց չի թողնի Հայաստանի վրա Ռուսաստանի գերիշխանությունն օգտագործելու հնարավորությունը և կձգտի, որպեսզի Մոսկվան Հայաստանին զսպի հայկական հարցում ակտիվ քաղաքականությունից, ակտիվ նախաձեռնություններից, փորձ անի Հայաստանի միջոցով ազդել հայկական լոբբիի վրա արտասահմանում:

Թող տարօրինակ չթվա, սակայն այս կոնտեքստում բավական գործնական միջոց կարող է լինել նաև հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը: Այս առումով շատ հիշարժան է նոր տարուց մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական ճնշմանը դիմագրավելու հարցում կօժանդակի, կաջակցի Անկարային: Այդ օժանդակության, աջակցության գործիքներից մեկն էլ կլինի հենց սահմանային լարումը ղարաբաղյան հարցում, և Բաքուն, ինչպես տեսնում ենք, Անկարային աջակցելու հարցում ժամանակ չի կորցնում:

Մի կողմից՝ սա և Հայաստանի, և հայության, և միջազգային հանրության ուշադրությունը շեղում է Ցեղասպանության խորհրդանշական տարելիցից և կենտրոնացնում ղարաբաղյան գոտում կայունության և խաղաղության խնդրի վրա, մյուս կողմից էլ՝ Բաքվի քայլերը ըստ էության շանտաժ են Հայաստանի դեմ, որ եթե Երևանն ուզում է սահմանում կայուն վիճակ և զոհերի, այսպես ասած, բացակայություն, ապա պետք է հրաժարվի 100-րդ տարելիցի հարցում Թուրքիայի հանդեպ հնարավոր կոշտ քաղաքականությունից:

Այստեղ էլ մեծ է Ռուսաստանի դերը՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն, օրինակ, հենց ղարաբաղյան ուղղությամբ շանտաժներով ու սպառնալիքներով էր, որ Հայաստանին ստիպեց հրաժարվել եվրաասոցացման կուրսից և կցվել ԵՏՄ-ին: Նույն շանտաժներն ու սպառնալիքները կարող են կիրառվել Հայաստանին զսպելու և այս հարցում Անկարային ծառայություն մատուցելու գործում՝ որպես ռուս-թուրքական ռազմավարական բարեկամության առհավատչյա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում