Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Արդյո՞ք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, թե՞ շարունակենք խաբել ինքներս մեզ. Ջենգիզ Աքթար

Հայտնի թուրք լրագրող և գրող Ջենգիզ Աքթարն իր «Մուտք գործելով 1915 թվական» հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Հոդվածը լույս է տեսել թուրքական «Թարաֆ» թերթում, ապա նաև անգլերենով «Թըդեյզ Զաման» թերթում:

Ներկայացնում ենք Ջենգիզ Աքթարի հոդվածը.

«Ով գիտի, միգուցե այն, որ չարը մեզ հետապնդում է, անվերջանալի զանգվածային սպանությունները և չարչարանքներից ապաքինվելու մեր անկարողությունը պայմանավորված է դարավոր անեծքով ու ստով։ Ի՞նչ եք դուք կարծում։ Գուցե սա հայերի, երեխաների, կանանց ու տղամարդկանց, առանց դագաղների մահացած ժողովրդի անեծքն է։ Չի բացառվում, որ մեր հոգու փոթորիկների պատճառը հենց սա, հենց այն տարաբախտ քաղաքացիներն են, որոնց թվում էին նաև հույները, ասորիները, ալևիներն ու քրդերը։

Միգուցե ջարդերը, որոնց չեն հաշվում սկսած 1915 թվականից, և այն «գինը», որն այդպես էլ մնաց չվճարված, այժմ վճարվում են այն իրականացնողների թոռների կողմից՝ տարբեր ճանապարհներով։ Գողացված կյանքերը, թալանված տները, ոչնչացված եկեղեցիները, առգրավված դպրոցներն ու շորթված սեփականությունները… «Արդյո՞ք Աստված կարող է ստիպել քեզ վճարել այդ ամենի համար։ Եվ արդյո՞ք մենք վճարում ենք մինչ օրս կատարված բոլոր անարդարությունների համար»։

Չնայած դարավոր անեծքին՝ 2015 թվականին բանավեճ է լինելու. «Արդյո՞ք դա ցեղասպանություն էր». մի հարց, որի պատասխանը դեռ չի տրվել։ Մենք կտեսնենք, թե ինչպես են պետության վարձկանները հսկայական ջանքեր գործադրում ամոթը ծածկելու և դրա հետ առերեսվելուն ուղղված բոլոր քայլերը հետաձգելու համար։ Եթե նրանք հնարավորություն ունենային, պարզապես կխուսափեին 2015 թվականից։ Կկազմակերպվեն հանդիպումներ, գիտաժողովներ, քննարկումներ, որոնցում կհայտարարենք, որ հայերն են սպանել մեզ և այդպես կշարունակենք պարել սեփական մեղեդու տակ։

Որքա՞ն ժամանակ պետք է անեծքն իր գործն անի մինչև ինքներս մեզ չհարցնենք՝

– Հաշվի նստե՞լ ազգն արյան միջոցով շենացնելու մեր քայլերի հետ

– Իմանալ և հիշել, թե ինչպես անվնաս, աշխատասեր, արդյունավետ, տաղանդավոր ու խաղաղասեր ժողովուրդը ոչնչացվեց Փոքր Ասիայում և ցավակցել նրանց թոռներին,

– Զգա՞լ այն բարբարոսության իմաստը, որը հայ ժողովրդին ստիպեց գոռալ «Ո՞ւր էիր Աստված» 1915 թվականի ամռանը, որը մռայլ ու ցուրտ էր, ինչպես մահը,

– Գիտակցե՞լ, որ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող միլիոնավոր հայերն այսօր չկան։ Մնացած հայերի մի մասը ստիպված էր թաքցնել իր ինքնությունը, կամ էլ ընդունել իսլամ։ Արդյո՞ք պետք է «Դա ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ», կամ «Ո՞վ ում սպանեց» հարցերին պատասխանելիս փորձենք անկեղծ լինել ու լսել մեր խղճին,

– Գիտակցե՞լ, որ Թուրքիայի ամենամեծ կորուստը եղել է ոչ մուսուլման ժողովուրդների սպանդը, որոնք այլևս չկան այս երկրում

Հարցերը շատ են, որոնք պիտի տանք ինքներս մեզ։

Հայոց ցեղասպանությունը Փոքր Ասիայի մեծագույն ողբերգությունն է, այն Թուրքիայի բոլոր արգելքների մայրն է։ Անեծքը կշարունակի իրենն անել, և դա կարող ենք կանգնեցնել միայն այն ժամանակ, երբ սկսենք խոսել այդ մասին, ընդունենք իրողությունը, հասկանանք ու հաշվի նստենք կատարվածի հետ»,-իր հոդվածում նշում է Աքթարը։

Նշենք, որ Ջենգիզ Աքթարը Թուրքիայի այն փոքրաթիվ մտավորականների թվում է, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում