Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Երևանում «օրենքով գողերը» հավաքվել են «Հարսնաքարում»՝ հյուրընկալողը եղել է Արտյոմ Կանևսկոյը

Մի քանի օր է՝ լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Հայաստանում անցկացվող «օրենքով գողերի» պատմական հավաքին: Որոշ տեղեկություններով՝ հավաքը երեկ մեկնարկել է և տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Հավաքի կազմակերպիչը, ըստ ռուսական «Ռոսբալտի», քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկին, կրկին քրեական աշխարհում հայտնի և 2010 թվականին մահացած Արմեն Հարությունյանի եղբայրը, որը բավական լավ հարաբերությունների մեջ է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Որոշ տեղեկություններով՝ միայն նա կարող էր Հայաստանում նման մասշտաբի հանդիպում կազմակերպելու «դաբրո» ստանալ իշխանություններից և իրավապահներից: Ըստ ռուսական կայքի՝ Արտյոմ Կանևսկին լուծել է նաև գողական հավաքի ժամանակ հավաքի մասնակիցների, այդ թվում և Շաքրոյի անազատության մեջ չհայտնվելու հարցը:

Կանևսկոյ եղբայրների անունը ժամանակին կապվում էր նաև նախորդ տարի մեծ աղմուկով պայթած՝ գոմեշի մսի սկանդալի հետ: «Հետքի» փոխանցմամբ՝ որպես Հայաստան գոմեշի միս ներկրող ընկերությունների հովանավոր նշվում էր հենց Կանևսկի եղբայրներից Արմենի անունը, որը քրեական աշխարհում հայտնի էր իբրև մեկ այլ հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) «աջ ձեռք»: Ապա 2010-ի գարնանը դատարանը Արմեն Կանևսկուն մեղադրեց անզգուշությամբ մահվան հասցրած միջադեպի կազմակերպման համար և դատապարտեց 11 տարվա ազատազրկման: Նույն տարվա դեկտեմբերին Կանևսկին մահացավ Աստրախանում. մահվան պատճառը կենսական օրգանների աշխատանքի դադարն էր: Արմեն Հարությունյանին թաղեցին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղ) գերեզմանատանը:

Դեռևս այդ օրերին մենք գրել էինք, որ քրեական հեղինակության հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են այն ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանն ու Արշալույս Փայտյանը:

Արտյոմ Կանևսկոյի անունը շոշափվում էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ վերջինս նախկին գլխավոր դատախազ, ներկայիս քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի ընտրության համար հող էր նախապատրաստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում