Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Տագնապով սկսված տարին

2015 թվականը սկսվեց տագնապով: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների հետևանքով հայկական կողմը ունեցավ երկու զոհ: Իսկ ահա երեկ էլ տեղեկություններ են հայտնվել, որ ադրբեջանական գործողությունների արդյունքում հայկական կողմը ևս 2 զոհ է ունեցել: Մինչ այդ էլ, իհարկե, ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության մեջ էր ասվում, որ հայկական զինուժի գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը 3 զոհ է տվել:

2015 թվականը սկսվել է պատերազմական տագնապով: Մի քանի օրերի ընթացքում զոհերի մասին այս ինտենսիվ տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գերլարված է, և այն, որ այդ ամենը տեղի է ունենում տոնական օրերին, ըստ էության է՛լ ավելի տագնապալի է դարձնում իրավիճակը:

Ինչքան հեռուն գնացող հետևություններ կարելի է անել նման զարգացումներից՝ կդժվարանանք ասել, սակայն ակնհայտ է, որ այս ամենն ըստ էության ինչ-ինչ անհետաձգելի իրողությունների վկայություն է: Նման լարումը չի կարելի վերագրել զուտ ադրբեջանական կամ ալիևյան քմահաճույքներին: Քմահաճույք կարող է լինել մեկ հարձակումը, մեկ ավանտյուրան, մինչդեռ ստացվող լրահոսը վկայում է, որ իրավիճակը բավական թեժ է, և ըստ էության լոկալ մարտեր են ընթանում տարբեր հատվածներում: Իսկ սա արդեն նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը այլևայլ հարցեր լուծելու միջոց է, որ փորձում է անել Ադրբեջանը:

Կասկած չկա, որ Բաքուն նման քայլերի է դիմում ավելի ազդեցիկ հովանավորություն ունենալով, որովհետև եթե Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն էլ միահամուռ կերպով դեմ հանդես գան նմանօրինակ լարումներին, ապա նրանք միանգամայն ի զորու են սաստել Ալիևին և թույլ չտալ, որպեսզի նա լարի իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Առայժմ Մինսկի խմբի համանախագահ երկրներից իրավիճակին արձագանքել է միայն ամերիկյան կողմը: Դե, ռուսական կողմում երևի մինչև հիմա շարունակում են Նոր տարի նշել կամ նոր-նոր են դուրս գալիս տոնական խումհարից: Լուռ է նաև Ֆրանսիան:

Սահմանային լարվածությանն արձագանքել են Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Թվիթերի» գրառումով, և ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին: Արձագանքները, բնականաբար, ավանդական համահարթեցման տրամաբանության մեջ են, ինչին բոլորս արդեն վարժվել ենք և փորձում ենք ինչ-որ մեսիջներ փնտրել տողատակերում: Այս իմաստով շատ հետաքրքրական է Ուորլիքի հայտարարությունը, որում մտահոգություն հայտնելով բռնությունների կապակցությամբ՝ նա հայտարարում էր, որ դրանք չեն կարող պատասխան լինել:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ պատասխանի մասին է խոսում ամերիկացի համանախագահը: Նա նկատի ունի հայկակա՞ն կողմին, որ պետք է բռնությունների պատասխանելու փոխարեն՝ մտածի փոխզիջումներով հարցը կարգավորելու մասին, թե՞ նկատի ունի ադրբեջանցիներին՝ ակնարկելով, որ բռնությունները և ուժի կիրառումը չեն կարող պատասխան լինել Ադրբեջանի համար:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը նման պատասխանի խնդիր իսկապես ունի: ԱՄՆ-ը վերջին շրջանում բավական քննադատության է ենթարկում Ադրբեջանի իշխանություններին, առավել ևս՝ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի հանդեպ ոտնձգություններից հետո: Եվ բացառված չէ, որ Բաքուն սահմանային լարվածությամբ փորձ է անում ամերիկյան քննադատությունները կանգնեցնել, այսինքն՝ ըստ էության զբաղվում է շանտաժով, օգտվելով նաև առիթից, որ նման քայլերը կարող են դուր գալ Ռուսաստանին և ըստ էության առնվազն լռությամբ արժանանալ հավանության:

Սակայն սրանից զատ՝ Բաքուն գուցե թե փորձում է տոնական օրերին նմանօրինակ լարվածությամբ պատասխանել հայկական խոցված ուղղաթիռի զոհերի աճյունների դուրսբերման հատուկ գործողությանը, որը հայկական հատուկ ստորաբաժանումների ապտակն էր ադրբեջանցիներին:

Չի բացառվում, որ Ուորլիքը նաև հենց այս մասով է Բաքվին հորդորում, որ բռնությունը պատասխան չէ: Ի վերջո՝ պետք է հիշել այն, որ հայկական հատուկ ստորաբաժանումների գործողությունների կապակցությամբ ամերիկյան կողմից հետաքրքրական հայտարարություններ հնչեցին: Ի մասնավորի՝ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք հետևել են հայկական կողմի գործողություններին, իսկ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնն էլ հայտարարել էր, որ հիացած է եղել այն բանով, թե ինչպես է Հայաստանի պաշտպանության նախարարը կենտրոնացած և նպատակասլաց գտնվել ուղղաթիռի զոհերի աճյունները վերադարձնելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում