Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Հայաստանում օրենքով գողերի հավաքը լուծելու է գողական կլանների միջև վերջնական հարցերը

«Պրայմ Կրայմ» գործակալության փոխանցմամբ՝ երեկ Երևանում մեկնարկել է մեծամասշտաբ գողական հավաք, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում: Որոշվել է գողական հավաքը կազմակերպել Երևանում, քանի որ Ռուսաստանի իրավապահները ուժեղացրել էին վերահսկողությունը: ՀՀ ոստիկանությունից այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ որևէ աշխատանք այս ուղղությամբ տարվո՞ւմ է, թե՞ ոչ:

Քրեագետ Սերգեյ Գալոյանի դիտարկմամբ՝ տեղը, որտեղ որոշել են հավաք անել, բնավ կապ չունի. դա կարող էր տեղի ունենալ Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում և այլուր: Նրա խոսքով՝ Հայաստանում էլ որևէ արտակարգ դեպք տեղի չի ունեցել, որևէ մեկի ծնունդը չէ, որևէ մեկը չի մահացել, թաղում չկա: «Այնպես որ՝ որտեղ է տեղի ունենում՝ կապ չունի, իսկ թե ինչ հարցեր են քննարկվելու, որևէ տեղեկություն չունեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Գալոյանը:

Եթե մինչև հիմա Երևանում նման հավաք չի իրականացել, ըստ քրեագետի, պայմանավորված է եղել խանգարիչ հանգամանքներով, հսկողության տակ են եղել, այնպես որ շատ հնարավոր է՝ վերջին պահին փոխվի ժամանակն ու տեղը: Դեռ որ որևէ կոնկրետ լուր այդ հավաքի մասին չկա:

Այն հանգամանքը, որ Մոսկվայում չի իրականանում հավաքը, քանի որ հսկողություն է իրականացվել իրավապահների կողմից, քրեագետի խոսքով, հասկանալի է. եթե այսպիսի բան է կատարվում, եթե իսկապես հսկողությունը ուժեղացվում է, այդ արտահոսքը դուրս է գալիս, մարդիկ իմանում են, իսկ այստեղ հսկողություն ասվածն այն է, որ նրանք կարող են շփոթության մեջ գցել բոլորին էլ, եթե դա իրենց պետք է: Ուրեմն կա՛մ այստեղ իրավապահների հսկողությունն այն մակարդակի չէ, որ պետք է, կա՛մ չեն ուզում, որ այն մակարդակի լինի, որ պետք է, կամ էլ կարևորությւոն չեն տալիս՝ ովքեր են հավաքվում, ինչ են քննում:

Ըստ այդ հրապարակման՝ հնարավոր է, որ առանձնանա օրենքով գողերի մի խումբ: Սերգեյ Գալոյանը նշեց, որ գործում է երկու հզոր խմբավորում՝ մեկը Դեդ Հասանի խմբավորումն է, որը հիմա Զախարի Քալաշովն է ղեկավարում, մյուսն էլ Տարո Օնիանիի խմբավորումն է:

«Այդ երկու հզոր խմբավորումները կան, և մինչև հիմա 165 մարդ այս կողմից, այն կողմից սպանվել է: Դրանց պայքարը հիմա պետք է հասցնի մինչև վերջ, որովհետև այստեղ, ի տարբերություն նախկին կրիմինալ աշխարհի, փողերի համար է պայքարն ընթանում, մեծ ֆինանսների մասին է խոսքը, այնպիսի ֆինանսներ, որ անգամ թղթի վրա մենք չենք կարողանա գրել այդ թվերը: Դրա համար պայքարը շատ դաժան է, և բնական է, որ դաժան կլինի»,- հավելեց Սերգեյ Գալոյանը:

Մասնավորապես, ըստ գործակալության փոխանցման, ամենախիստ պատժի կարող են ենթարկվել նրանք, որոնք կասկածի տակ են դրել Էդիկ Ասատրյանի լիազորությունները: «Ռիսկի խմբում» է հայտնվել մի ամբողջ խմբավորում, որը նախկինում ղեկավարում էին Կարդավա եղբայրները, իսկ ներկայումս նրանց պաշտոնաթողությունից հետո այն անցել էր Գելայի աներոջ՝ Մերաբ Մզարելուայի վերահսկողության ներքո:

Էդիկ Ասատրյանի մասին նման կարծիքներ տարածելը, քրեագետի կարծիքով, իսկապես շատ վտանգավոր է, քանի որ Էդիկը եղել է ամենահզորներից մեկը:

«Հիմնական պայքարը այս երկու կլանների մեջ է, որը սկսվել է Դեդ Հասանի մահվանից հետո և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մի կողմը պարտվի»,- շարունակեց Ս. Գալոյանը:

Իսկ ինչ վերաբերում է հավաքներին, ապա, ըստ քրեագետի, Աբու Դաբիում հավաք է լինում, որ որևէ մեկի մտքով չի անցնում: Կամ յոթ-ութ տարի առաջ լուրեր տարածվեցին մամուլում, որ հավաք է լինելու Մարտունիում, այնպիսի մի տեղ, որ որևէ կապ չունի այդ աշխարհի հետ: «Տեղը կապ չունի, կարող են ռեստորանում կամ ճաշարանում հավաքվել: Եթե հիշում եք՝ տեսակադրեր կան, երբ Դեդ Հասանին բանտարկում են նավի վրա հավաքված. նրանք էլ նավի վրա էին հավաքվել: Իսկ որ վերջնական լուծելի հարցեր կան, պարտադիր է հավաքը»,- ասաց Սերգեյ Գալոյանը:

Ըստ նրա՝ նախ, պետք է իմանանք, թե ինչ հարցեր են քննարկելու: Կարող ենք մոտավորապես կանխատեսել՝ ինչ հարցեր են լինելու: Դրանցից մեկը այս երկու կլաններից մեկի գերակայության ստեղծումն է: Բայց թե ով ինչ ուժերով, ինչ փաստարկներով՝ այս անգամ լուրջ փաստարկներ պետք է առաջ քաշվեն և ոչ թե հենց այնպես իրար վրա կրակեն: Այստեղ լուրջ բաներ են լինում, և արտահոսք կլինի այն ժամանակ, երբ վերջնական ինչ-որ բանի գան, և հասկանալի է, որ արտահոսքը շատ քիչ կլինի: Ովքեր այդ աշխարհը ճանաչում են, գլուխ կհանեն, ովքեր չէ՝ չէ: Այդ աշխարհը շատ է բացվել, բայց դեռ այդքան բաց չէ: Այն բացվել է միամիտների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում