«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը դրական է գնահատում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ուղերձը դատավորներին: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը նշել է իր ուղերձում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող որոշ սկզբունքային մոտեցումներ, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ է կիրառել Հայաստանի դատական պրակտիկայում:
Ըստ «Երկիր» օրաթերթի խմբագրի` ուղերձում նշված դրույթներով կարող են շտկվել մտահոգություն առաջացնող բոլոր այն խնդիրները, որ կան հայաստանյան լրատվական դաշտում: Սակայն արդյո՞ք նշված դրույթները պրակտիկ իրագործում կստանան` Բագրատ Եսայանը դժվարանում է ասել:
«Օրենքը մշակելուց առաջ ներկայիս ՄԻՊ Կարեն Անդրեասյանը պետք է գնահատեր այս ռիսկերը, որոնք այս մեխանիզմը կրում էր»,- կարծում է Բագրատ Եսայանը: