Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կառավարությունը 2015 թ. շատ վարկեր է վերցնելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

– Պարոն Սաֆարյան, 2015 թ. հունվարի 2-ից` Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը պաշտոնապես անդամակցելուց հետո, մեր երկրի վրա Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունն արդյո՞ք ավելի խիստ է լինելու: Ի՞նչ նոր ռիսկեր են ի հայտ գալու եկող տարեսկզբից:

– ԵՏՄ-ին անդամակցելու հանգամանքն ինքնին լրացուցիչ ռիսկեր չի առաջացնելու, որովհետև դրանք գոյություն ունեն ոչ թե ինչ-որ միավորման պատճառով, այլ պայմանավորված են մեր տնտեսության կառուցվածքով և կապերով: Մինչ ԵՏՄ-ին անդամակցելն էլ ՀՀ-ի տնտեսական ամենամեծ կապերը ՌԴ-ի հետ են եղել: Եվ ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացներն, իհարկե, ազդեցություն ունենալու են մեր տնտեսության, մեր ֆինանսական համակարգի վրա՝ անկախ այն հանգամանքից` մենք ԵՏՄ-ի անդամ ենք, թե ոչ:

– Այնուամենայնիվ, ՌԴ-ում տնտեսական ճգնաժամն ու ռուբլու անկումը շարունակվում են: Այդ գործընթացը ի՞նչ խնդիրներ է առաջ բերելու Հայաստանի տնտեսության, ինչու չէ՝ նաև 2015 թ. բյուջեի կատարման համար:

– ՌԴ-ի տնտեսության այդ վիճակը բնականաբար կարող է ազդեցություն ունենալ, եթե լինի շարունակական կամ ավելի խոր: Ազդեցություն կունենա, բնականաբար, մեր տնտեսական աճի վրա: Եվ եթե տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն ունենա, իհարկե, խնդիրներ կառաջանան նաև բյուջեի եկամտային մասի վրա: Բայց այսօր անշնորհակալ գործ է հաշվարկային գնահատականներ տալը, որպեսզի կարողանանք պատկերացնել, թե Հայաստանն ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկի: Բայց դա չի նշանակում, որ պետք է անտարբեր նայենք, թե ինչ է տեղի ունենում: Անհրաժեշտ է պատրաստ լինել: Պատրաստ լինել, թե մի շարք զարգացումների դեպքում կառավարությունն ինչ գործիքակազմ կարող է գործադրել:

– Կառավարությունն այսօր ի՞նչ գործիքակազմ ունի ՌԴ-ից եկող տնտեսական բացասական երևույթներին դիմակայելու համար:

– Որքան հասկանալի է, այդ ազդեցությունը տնտեսական աճի վրա կարող է անդրադառնալ: Այդ դեպքում մենք կարող է խնդիրներ ունենանք, և դա բացասաբար կազդի մեր եկամուտների վրա: Բայց որպեսզի նվազեցնենք այդ ազդեցությունը, պետք է որոշակի այլընտրանքային մուտքային միջոցներ որոնենք: Արդեն բավական երկար ժամանակ կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր է կատարում: Օրինակ՝ Ասիական զարգացման բանկի հետ արդեն մինչև 100 մլն դոլար բյուջետային աջակցության վարկ ստանալու որոշակի պայմանավորվածություն ունենք: Կարևոր է նաև այդ վարկի ուղղվածությունը` հատկացվելու է դպրոցաշինությանը, ինչն ուղղակի ազդեցություն է ունենալու տնտեսական աճի վրա: Կա նաև Համաշխարհային բանկից մոտ 50 մլն դոլարի չափ ակնկալիք: Կան նաև դրամաշնորհային ու վարկային այլ սպասելիքներ: Կառավարությունը նաև պետք է միջոցներ գործադրի այս տարի չիրացված որոշ վարկային կամ այլ միջոցներն ամբողջապես իրացնելու ուղղությամբ: Սրանք քայլեր են, որոնք ուղղված են մեր տնտեսության վրա բացասական ազդեցությունները մեղմելուն:

– Փաստորեն, կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի միջազգային ֆինանսական կառույցներից բավական մեծ` նախորդ տարիների համեմատ գուցե կրկնակի չափի վարկեր վերցնել, որպեսզի կարողանա տնտեսական անկմանը դիմակայել:

– Առայժմ կառավարության` վարկեր վերցնելու սահմանն այնքան է, որ բավարարի առավելագույնը 3 տոկոսի չափով դեֆիցիտը փակելու համար: Իսկ դա 2014 թ. կրկնապատիկն է՝ մոտ 150 մլն դոլար: Մեր դեֆիցիտը 2.4 տոկոս է կամ 114 միլիարդ դրամ, և կարող ենք մինչև այդքանն ավելացնել: Ու քանի որ ճգնաժամը հիմնականում գնաճի և դոլարի փոխարժեքի բարձրացման վրա է ազդում, կառավարությունում հիմնական շեշտը դրվում է այն գործիքների վրա, որոնք կխթանեն տնտեսական աճը և կզսպեն գնաճը: Իհարկե, դրամ-դոլար հարաբերակցությունը կարող է բացասաբար ազդել տնտեսական աճի վրա, դրա համար մենք պետք է լրացուցիչ միջոցներ ներարկենք, որպեսզի տնտեսությունը կայուն լինի, գնաճն ավելի զուսպ լինի:

– Վարկային միջոցներն ու դրամաշնորհներ ակնկալում եք հիմնականում արևմուտքից: Բայց ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին: Այդ կառույցից չունե՞ք ինչ-որ ակնկալիքներ, հատկապես երբ մեզ հետ անդամակցող Ղրղզստանը ստանում է 500 մլն դոլար վարկային, 200 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ: Բացի այդ, ՌԴ-ն ներել է այդ երկրի մոտ 900 մլն դոլար պարտքը: Հայաստանի դեպքում նման սպասելիքներ կարծես թե դեռ չկան:

– Որպես այդ կառույցի մասնակից երկիր, Հայաստանն իհարկե միջոցներ ստանալու է: ԵՏՄ անդամ երկրների մաքսային տուրքերի 1.13 տոկոսը բաժին է հասնելու մեր երկրին: Պարզապես խնդիրն այն է, որ մեր ակնկալիքները փոքր-ինչ պակասել են:

– Այսինքն՝ ավելի քիչ է լինելու, քան այդ ուղղությամբ նախապես ակնկալվող 250 մլն դոլարը:

– Այո, և դա պայմանավորված է ԵՏՄ անդամ երկրների ապրանքաշրջանառությամբ, ինչը վերջին ամիսներին նվազել է: Ինչ վերաբերում է այլ բնույթի աջակցությանը, որ դուք նշում եք ԵՏՄ անդամ այլ երկրների դեպքում, ասեմ, որ ֆինանսական աջակցության ձևերը տարբեր են լինում: Եվ պարտադիր չէ, որ բոլոր երկրներին տրվի միանման աջակցություն: Մի երկրի դեպքում կարող է պարտքը ներվել, մյուս երկրի համար՝ այլ տարբերակ ընտրվել:

– Պարոն Սաֆարյան, դրամը բավական արժեզրկվեց, դա ի՞նչ ազդեցություն է թողնելու թե́ տնտեսական զարգացումների և թե́ բյուջեի կատարման վրա: Մենք ունենք արտաքին պարտք, որի ամենամյա սպասարկումը կատարվում է տարադրամով: Կան տարադրամով արտահայտված այլ ծախսեր:

– Պետական բյուջեի վրա փոխարժեքի տատանումը ուղղակի ազդեցություն չի ունենա, բյուջեում դոլարի կուրսը ամրագրված է 411 դրամով, բյուջեից պետական պարտքի սպասարկմանն ու այլ ծախսերն այդ կուրսով են կատարվելու: Բայց, իհարկե, այդ փոփոխությունը կազդի տնտեսական պրոցեսների` գնաճի, տնտեսական աճի վրա և այդպիով անուղղակիորեն կազդի նաև բյուջեի վրա:

– Իսկ Ձեր կարծիքով՝ որքա՞ն կշարունակվի դոլարի արժևորումը: Փորձագիտական որոշ կարծիքների համաձայն՝ այն կարող է մինչև 600 դրամի հասնել:

– Այսօր շատ անշնորհակալ գործ է դոլարի փոխարժեքի կամ տնտեսական այլ զարգացումների մասին կանխատեսում անելը:

– Ամեն դեպքում, դոլարի փոխարժեքը կբարձրանա, և դրա պատճառը Հայաստանի տնտեսության մեջ գոյություն ունեցող այնպիսի երևույթներն են, ինչպիսիք են տրանսֆերտների և ներդրումների ու արտահանման շատ ցածր մակարդակը:

– Միանգամայն համաձայն եմ այդ դիտարկման հետ: Բայց հաշվի առնելով նավթի գները և այլ զարգացումները, առաջիկայում դոլարը գնալով կարժևորվի ոչ միայն դրամի ու ռուբլու, այլև շատ այլ արժույթների նկատմամբ:

– Կարծիք կա, թե ԿԲ-ի կողմից գործադրված քայլերի արդյունքում դրամի փոխարժեքի անկումն ընդամենը ժամանակավորապես կանգ առավ, և այն առաջիկայում կշարունակվի:

– Ես կարծում եմ, որ ամեն ինչն է ժամանակավոր: Այո, ԿԲ-ի օգտագործած գործիքակազմը, որը կոնկրետ ժամանակում որոշակիորեն կայունացրեց դրամը, ճիշտ էր: Պարզապես այն պետք է լրացվի նորերով և լինի շարունակական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում