Wednesday, 22 03 2023
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

«Արաբը մեր հողի վրա մեզի պահում ա նեգրի պես»․ «Կենտրոն մաքրության» աշխատակիցներն ընդդեմ Sanitek-ի

«Կենտրոն մաքրության» աշխատակիցները այսօր կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Եթե նախորդ անգամ արդեն իսկ լուծարված «Կենտրոն մաքրության» աշխատակիցները պահանջում էին իրենց վերջին ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ, այսօր արդեն նոր լիբանանյան աղբահան օպերատորի մոտ աշխատանքի ընդունվածները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը և հեռացնել այս նոր օպերատորին, քանի որ այն ստիպում է իրենց «ստրկական» պայմաններում աշխատել:

«Համ նախկինի համեմատ՝ քիչ է վճարում, համ ստիպում է, որ բանվորություն անենք՝ մեր մաքրածը հեռացնենք, համ աշխատանքային պայմանագիր չի կնքում մեզ հետ: Ով էլ բողոքում է, այդ արաբը ասում է՝ «ֆինիշ», իբր՝ ռադ եղեք: Մենք պահանջում ենք, որ մեր փողերը բարձրացված տա, ու ինքը թողնի-գնա մեր քաղաքից: Մենք մեր նախկին «Կենտրոն մաքրություն»-ն ենք ուզում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նախկինում իրենք միայն ավլում էին փողոցները, իսկ աղբը հեռացնում էր բանվորը: Իսկ հիմա իրենց ստիպում են և՛ ավլել, և՛ աղբը հեռացնել ու ստանալ ավելի քիչ, քան նախկինում:

Բացի այդ, աշխատակիցների խոսքով՝ լիբանանյան օպերատորը նախապատվությունը տալիս է մարզային աշխատողներին, որոնց ավելի քիչ է վարձատրում:

«Չարենցավանցիներին բերել լցրել է ընկերությունում: Ինչի՞, մենք ի՞նչ պակաս էինք մաքրում: Գիշերը սկի մարդը մի բաժակ ջուր ուզի՝ կինը չի տա, բայց մենք՝ կանայքս, ամբողջ գիշեր փողոցներն ենք ավլում, որ առավոտյան մաքուր լինի»,- դժգոհեց մեկ ուրիշը:

Աշխատակիցների խոսքով՝ քաղաքապետարանին ուղղված իրենց բողոքներն արդեն անարձագանք են մնում, քանի որ «Սանիտեկ»-ից պատասխանում են, որ իրենք մասնավոր ընկերություն են ու քաղաքապետարանին չեն ենթարկվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում