Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տարին կառնի իրենը

2015 թվականն արդեն իր իրավունքների մեջ է, ու թեև մենք ըստ էության տարվա մեջ կհայտնվենք 12 օր հետո՝ շնորհիվ հայրենի կառավարության աննախադեպ որոշման, տարին մեզ համար լինելու է իսկապես դժվար և բարդություններով լի: Եվ այս իրավիճակը լինելու է ամենուր, մեր պետության կենսագործունեության, հասարակական օրգանիզմի բոլոր ոլորտներում, ինչն էլ, բնականաբար, իր ազդեցությունն է թողնելու նաև մեր անձնական ոլորտների, անհատական, ընտանեկան կյանքի վրա:

Ցանկալի չէ, իհարկե, տարին սկսել տագնապով: Եվ տագնապ չկա էլ: Մարտահրավերները, խնդիրները, թնջուկները, լուծում պահանջող հանգույցները կյանքի անբաժանելի ուղեկիցն են մշտապես ու կլինեն այդպիսին: Մեզ թող չթվա, որ այլ՝ ավելի բարեկեցիկ կյանքով, բարձր կենսամակարդակով ապրող, ավելի հզոր և ազդեցիկ դիրքերի հասած հասարակությունները չունեն խնդիրներ, այլևս չունեն մարտահրավերներ և չեն մտածում դրանք հաղթահարելու մասին: Իրականում միգուցե նրանց խնդիրներն ու մարտահրավերները ավելին են, քան մերը: Ինչքան մեծ են ձեռքբերումները, այնքան դժվար է դրանք պահպանելը: Ինչպես ասում են՝ հեշտ է առաջատար դառնալը, դժվարը առաջատարությունը պահելն է: Եվ մենք նաև մեր օրինակով ենք դա տեսնում:

Մենք, իհարկե, համեմատական հեշտությամբ հաղթեցինք մեր կռիվը մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամու հետ պայքարում, սակայն տանուլ ենք տալիս խաղաղությունը մենք ինքներս մեզ, մենք չենք կարողանում ըստ արժանվույն պահել մեր հաղթանակը: Եվ ուրեմն որքան մեծ են հաջողությունները, այնքան մեծ է պատասխանատվությունը, և մեծ են խնդիրներն ու մարտահրավերները: Պարզապես հաջողությունները հաջողություն են նաև նրանով, և միգուցե առաջին հերթին նրանով, թե տվյալ հասարակություններն ու պետությունները ինչքանով են կարողացել իրենց ապահովել խնդիրները լուծելու ունակ ինստիտուտներով, լուծման բերող մեխանիզմներով: Այսինքն՝ հաջողությունը, հաղթանակը, ձեռքբերումը խնդիրներից մեկընդմիշտ ազատվելը չէ, այլ դրանց լուծման հարցում վարպետության, արդյունավետության, կատարելագործման հասնելը: Սրանով են ըստ էության տարբերվում հաջողակ ազգերը, ժողովուրդները, հասարակությունները, պետությունները անհաջողակներից:

Եվ այստեղ պետք է լինի մեր պայքարն ու նպատակը՝ որպես պետություն ունեցող ժողովուրդ, ազգ, հասարակություն, որպես համայն հայություն, որի մրցունակության և անվտանգության գրավականը կարող է լինել միմիայն կայացած պետությունը:

Եթե մենք չառաջնորդվենք այս մտայնությամբ և չափորոշիչներով, ապա մենք դոփելու ենք տեղում, և ինչպես ամեն տարի՝ այս տարին էլ 12 ամիս անց կառնի իրենը, և մենք կրկին կմնանք որպես հերթական տարուց մերը չառած ազգ, ժողովուրդ, հասարակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում