Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Յառաջը», հունվարի 21-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա հատուկ միջոցառում՝ ի հիշատակ հայտնի լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի, նրա սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ։
Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին, Պոլսի բանուկ փողոցներից մեկում գտնվող «Ակօս» թերթի գրասենյակի առջև: Նա երկար տարիներ հետապնդվում էր Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք ամեն առիթով ճնշում էին բանեցնում նրա վրա։ Դինքի սպանությունը զարկ էր տվել ժողովրդավարություն պահանջող մի արշավի, իսկ իսկ հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ:
Այսօր Դինքը դարձել է Թուրքիայի և Եվրոպայի քաղաքացիական ազատության համար պայքարող մարդկանց ներշնչման աղբյուր: Նրա հիշատակը վառ կպահեն այն մտավորականներն ու մարդկանց իրավունքների պաշտպանները, որոնք Հրանտ Դինքի անվամբ հիմնարկ են բացել ու մարտահրավեր են հղում անհանդուրժողականության ու ազգայնամոլության դեմ: