Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

Իշխանավորները սուրբ էլ դառնան միևնույն է, թարախությունն իրար հանդեպ չի վերանա. Գարիկ Պապոյան

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանը

Գարիկ, ի՞նչ տրամադրությամբ սկսեցիք Նոր տարին:

Տարին, ինչպես ամեն անգամ, փորձում եմ սկսել բարձր տրամադրությամբ, որովհետև մեկ է՝ հավատում ենք, որ տարին ինչպես սկսես, այնպես էլ կշարունակվի: Այնպես որ փորձում ենք, եթե այդ ամենի մեջ ինչ-որ ճշմարտություն էլ կա, դրան նպաստող ինչ-որ բան անել: Սկսել եմ բարձր տրամադրությամբ: Ամանորը երեխաների, ընկերների տոն է, ընտանիքի տոն է, այդ երեք բաներն էլ կյանքում շատ կարևոր են, և չես կարող երջանիկ չլինել:

2014-ն ենք ամփոփել. երբ հանրագումարի եք բերում ձեր անցած քայլերը ոչ միայն 2014-ին, այլև դրանից առաջ՝ «32 ատամ», Vitamin… արդյոք Ձեր որոշումները միշտ ճի՞շտ են եղել, և կա՞ տեղ, որ կարծում եք՝ կարող էր ավելի լավ լինել:

Երբեք այդ որոշումները միանշանակ ճիշտ չեն լինում, որովհետև մենք մարդ ենք և որոշում ընդունելիս հիմնականում դրդվում ենք սուբյեկտիվ պատճառներով. դժվար է լինել օբյեկտիվ ինչ-որ հանգամանքներում: Սակայն ընդունված որոշումները ժամանակը պետք է ապացուցի՝ ճի՞շտ էին, թե՞ ճիշտ չէին: Մինչև այս պահը այն որոշումները, որ ընդունել ենքստեղծագործական ասպարեզում, դեռ չեն ստիպել, որ փոշմանենք, բայց, ինչպես ասում են, դեռ կա ժամանակ, որ մեզ պետք է ցույց տա՝ ճի՞շտ ճանապարհ ենք ընտրել, թե՞ ոչ: Մինչ այս պահը ես իրոք ասում եմ, որ այնպես է ստացվել, եթե հիմա վերջանա այս ճանապարհը, հարցնեն՝ ճի՞շտ եք ընտրել, պետք է ասեմ՝ այո:

Մեր երկրում էլ շատ խնդիրներ կախված են սխալ որոշումներից, սխալ հարցադրումներ անելուց: Դուք նկատո՞ւմ եք դա:

Իհարկե նկատում եմ, որովհետև ամենուրեք է դա: Միտումը՝ մտածելու հենց այս պահի ու այսօրվա համար, շատ է: Բայց մարդիկ կան, որ այնքան պատասխանատու պաշտոն են զբաղեցնում, և նրանց որոշումները առհասարակ պետք է ուղղված չլինեն այսօրվա օրը փոխելուն, այլ այնպես պետք է անի, որ փոխվի վաղվա օրը:

Այսինքն՝ ավելի հեռահար, երկարաժամկետ լինի:

Իհարկե, բոլորը մտածում են հենց այս պահի մասին, քանի որ իրենք պատասխանատու են հենց այս պահի համար, իրենք մտածում են, որ այս պահին փչացած բանը լավ ներկելով՝ ուղղակի իրենց անունը պահեն: Բայց երբ վաղը նրանք չկան, ներկը կթափվի, այդ փչացած բանը էլի կա, մեկ ուրիշը կգա, վրայից կներկի: Ոչ մեկը չի ուզում հիմնովին մեջից բան փոխել, որ լինի և՛ իրենից, և՛ այն մյուսից հետո: Բայց փորձը ցույց է տալիս, որ այդպես չի լինի:

Գարիկ, մեր կյանքը հումորի նման խնդալու է, դրամայի նման՝ տխուր: Դուք այն ինչպե՞ս եք տեսնում:

Ես էլ աշխատում եմ բոլոր գույները նկատել կյանքի մեջ: Ես չեմ ուզում աչքերս փակել կոնկրետ ինչ-որ բանի վրա, բայց եթե բեմն ու կյանքը առանձնացնենք, այնքան բարակ գծով կառանձնացնենք, որովհետև բեմում առանձնացնում ենք այն, ինչ-որ կա կյանքում՝ շեշտած այն գույնը, որ մենք ենք ուզում շեշտել: Մեկ-մեկ երբ հավասարակշռությունը կորում է, դրաման շատանում է, բայց լինում է այնպես, ինչպես հիմա կա:

– Երևույթները, որ տեսնում և վեր եք հանում, հնարավոր լինո՞ւմ է լուծել:

Այնպես է ստացվում, որ այն հարցերը, որոնք արծարծում ենք, փորձում ենք շոշափել, այնքան բարդ է լինում լուծելը… Մի տեսակ այսպիսի բան կա. երբ կա խնդիր, ու դրա մասին շատ ես խոսում, խոսելն էլ է դառնում սովորական, արժեքը կորում է, և ո՛չ խնդիրն է լուծվում, ոչ էլ խոսելը ինչ-որ բան է փոխում: Դրա համար փորձում ենք նույն բանի մասին շատ չծեծենք. 1, 2, 3, ուզում ենք շոկային էֆեկտ ունենա: Որ ասեմ՝ ինչ-որ բան փոխել է, բացի նրանից, որ փորձ ենք արել ի ցույց դնել մեր տեսակը, այն, որ մենք ուզում ենք ասել, որ մենք էլ ենք այդպես մտածում, բացի դրանից՝ ասել, որ ինչ-որ հարց լուծվել է, կսխալվեմ: Որովհետև այն մարդիկ, որ պետք է այդ սխալը լուծեն, այնքան պինդ են բռնված իրենց սխալից, որ մի հումորով անհնար է դա փոխել:

Այնուամենայնիվ, նույնիսկ հյուրեր եք կանչում և իրենց խնդիրները, արատները փորձում վեր հանել: Լինո՞ւմ է, որ վիրավորվում են, կամ ուռճացված համարում իրենց արածը: Մի քանի շաբաթ է՝ համացանցում դրված էր Եվա Ռիվասի՝ ոտքով խփելը

Եվա Ռիվասի դեպքում ընդհանրապես նման վերաբերմունք տեղի չունեցավ, որովհետև Եվա Ռիվասը առողջ վերաբերմունք ունի հումորին, մենք էլ այնպես ենք անում, որ չափը չանցնենք, որ լինի ծիծաղելի, բայց ոչ վիրավորական: Եվա Ռիվասի դեպքում շատ առողջ վերաբերմունք եղավ: Բայց մենք ունենք այնպիսի փորձ, երբ մարդիկ իրենց չգիտես ում տեղն են դնում և կարծում են, որ իրենց մասին իրավունք չունեն հումոր անել, լավ չեն ընդունում: Կան մարդիկ, ովքեր ընդունում են, բայց իրենց շրջապատը լավ չի ընդունում ու իրենք վերադառնում են, ասում են՝ կլինի՞ այս հատվածը մոնտաժ անենք, հանենք: Ասում ենք՝ բայց ինչի՞, նստած ծիծաղում էիր, հաղորդումից հետո էլ մոտեցել էիր, շնորհակալություն էիր ասում, ասում է՝ չէ, տղերքը, ընկերներս, մերոնք էլ ասում են՝ինչի՞ ես թույլ տալիս՝ քեզ հետ այդպիսի հումորներ անել:

Քաղաքական գործիչների դեպքում դա որքանո՞վ է հաջողվում: Նկատի ունեմ՝ այսօր շատ խայտաբղետ է նաև մեր ԱԺ-ն, կառավարությունը: Նրանց կրկնօրինակելիս որքանո՞վ եք կարողանում ձեր սրտի ուզածի չափով, ձեր մտածածի չափով ներկայացնել հանրությանը, թե՞ կան զսպաշապիկներ:

Կան, շատ կան: Մենք շատ քիչ չափաբաժնով ենք դա տալիս, որովհետև եթե հայտնի մարդկանց շրջանում հիմա լարվածություն, հումորի բացակայություն է նկատվում, ապա Ազգային ժողովում կամ քաղաքականության մեջ համարյա զրոյի է հասնում հումորի առողջ ընկալումը: Բայց առհասարակ, ընդհանուր խնդիրներին մենք անդրադառնում ենք, ուղղակի կոնկրետ անուններ աշխատում ենք չտալ: Ինչքան էլ ասում են՝ խոսքի ազատություն, դեմոկրատիա, որքանով ոլորտները բաժանված են իրարից, բայց բաժանարար գիծ ոլորտների առումով չկա Հայաստանում: Թատերական արվեստը, երգը, կինոն և քաղաքականությունը ինչքան էլ որ պետք է իրարից տարբեր լինեն, այդպես չէ, փոխկապակցված ու միահյուսված են:

Այսինքն՝ չի կարող մեր կինոն մեր իրականության մասին չպատմել, չի կարող մեր հումորը մեր իրականությունից դուրս լինել:

Չի կարող, որովհետև այն տեղերով, որ այդ ֆիլմը պետք է հեռարձակվի, շատ լուրջ ուշադրություն է դարձվում, թե ինչ է խոսվում այդ ֆիլմում, որովհետև վերահսկվում է: Այն տեղերում, որտեղ պետք է հումորը հեռարձակվի, դու չես կարող ամեն ինչ ասել, որովհետև ինչքան դու ուզում ես քեզ անկախ ներկայացնել, մեկ է՝ կախված ես մի տեղից, որը կախված է մեկ այլ տեղից: Այսպես գիծը գնում է: Մենք էլ չենք ուզում անընդհատ դուրս գալ ու բողոքել: Որ ասեմ՝ միայն վատ բաներ են, սուտ է, լավ բաներ էլ կան: Փորձում ենք լինել օբյեկտիվ, քաղաքական գործիչների և՛ լավը շեշտենք, և՛ վատը, ուզում ենք մի քիչ հավասարակշռությունը պահել: Հիմա զգում ենք, որ վատը գերակշռում է, բայց, միևնույն է, մեր առաքելությունը դա չէ՝ դուրս գանք ու անընդհատ քաղաքականությունից խոսենք:

Այսօր որքանո՞վ է հեշտ ուրախացնել, ծիծաղեցնել մարդուն, երբ նա այսքան հոգսաշատ է: Թեև մեր հեռուստաընկերությունները յուրաքանչյուրը փորձում է յուրովի նման հաղորդումներ կյանքի փորձել, բայց որքանո՞վ է հնարավոր նման ժամանց ապահովել: Դուք նկատո՞ւմ եք, որ գնալով նվազում է հանդիսատեսը:

Չեմ կարող ասել, որովհետև ոչ մի բան միանշանակ տեղի չի ունենում դեպի մեր հանդիսատեսի նվազում կամ բազմապատկում: Առհասարակ, հումորի կարիք մարդիկ միշտ ունեցել են և միշտ էլ կունենան, որովհետև այնպես չէ, որ մարդ պետք է այնքան լինի, որ ասի՝ ես ուրախ եմ, ինձ պետք չի ավել:

Ուրախությունը այնպիսի բան է, որ միշտ ավել ես ուզում: Ուղղակի այդպիսի ձգտում կա ազգի մեջ ավելի տխուր բաների հակվել, ավելի սգո, լացակումած: Դա ավելի գրավում է մեր ազգին: Հիմա մենք այդ ոլորտում չենք, սգո բաներ չենք անում և երևի դրա համար էլ կորցնում ենք հանդիսատեսին: Բայց հումոր սիրող մարդիկ շատ են, հայերին բնորոշ որակ է, կարելի է ասել, և միշտ կարիքը լինելու է: Մի օր մենք չենք լինելու, բայց լինելու են այլ հումորիստներ, ու այդ կարիքը իրենք բավարարելու են:

Այն, ինչ հեռուստադիտողը սպասում կամ ակնկալում է դուք դա՞ եք մատուցում, թե՞ փորձում եք հենց ձեր մոտեցումները թելադրել նրան: Նկատի ունեմ, թե որքանո՞վ եք սպասումներն արդարացնում:

– Ամենասկզբից, երբ մտանք այս ասպարեզ, մենք չգիտեինք, թե ինչ է ուզում հանդիսատեսը, մենք անում էինք այն, ինչ կցանկանայինք տեսնել, եթե անողները մենք չլինեինք: Տարիների ընթացքում և՛ մեզ հարմարվեց հանդիսատեսը, և՛ մենք հարմարվեցինք հանդիսատեսին: Այսինքն՝ հաշվի առանք տարբեր կարծիքներ, խնդրանքներ և ինչ-որ բաներ լինելու կամ չլինելու խնդրանքներ: Փորձեցինք հարմարվել հանդիսատեսին, և այն բավականին շատ հարմարվեց մեզ: Ստացվեց մի բան, որից արդեն կոնկրետ ինչ-որ բան են սպասում: Դա նրանից է, որ արդեն մոտավորապես գիտեն, թե ինչ է Vitamin-ը: Ամեն դեպքում, մենք էլ փորձում ենք այնպիսի բան անել, որ անսպասելի լինի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում