Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Հայաստանում իմ տեղը չեմ գտնում. դերասան Նարեկ Ղափլանյանն արդեն 3 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում

Ռեժիսոր, դերասան Նարեկ Ղափլանյանն արդեն երեք տարի է՝ ապրում է Միացյալ Նահանգներում: 2014-ը նրա համար հիմնարար տարի է հետո գալիք տարիների համար. շատ հետաքրքիր միջավայր, նոր ծանոթություններ… ավելի շատ ապագայի հետ կապված ծրագրեր կան:

Նարեկ, լավ է լինել Հայաստանում առաջի՞նը, թե՞ դրսում, հազարավոր քեզ նմանների կողքին, որտեղ դժվար է ռեալիզացվելը:

-Հայաստանը փոքր տեղ է, և փոքր տեղից ամենավատ բանն էլ անես, շատ հեշտ ճանաչվում ես: Բայց ինձ համար ավելի կարևոր է՝ սիրված լինես մարդկանց կողմից և միշտ կարողանաս ճիշտ բան մատուցել, այն, ինչ մարդկանց հաճելի կլինի: Ինչ վերաբերում է այստեղ իմ գործունեությանը, ապա շատ մեծ ծրագրեր չունեմ, որտեղ ճանաչված լինեմ, բայց կարևորը՝ կարողանամ տեղ գտնել ինքս արտահայտվելու, ինքս իմ տեսակը, իմ ցանկությունը, իմ աշխարհայացքը ցույց տալու:

Նկատի ունեմ այն, որ համայնքից դուրս Միացյալ Նահանգներում շատ դժվար է ճանաչման տանող ճանապարհը:

– Համայնքում ճանաչված լինելը շատ հեշտ է, քանի որ խոսքը փոքր լսարանի մասինէ, և շատ բարդ բարդ ճաշակ ունեցող հանդիսատես չէ մեր հանդիսատեսը: Դրա համար երբեք չեմ փորձել հասնել ճանաչման. անհետաքրքիր է այդ տեսակը:

Ձեր դերասան, ռեժիսոր ընկերներից շատերը հաստատվում են Միացյալ Նահանգներում: Հայաստանում այդքան դիսկոմֆո՞րտ է:

-Հայաստանում, ինչ խոսք, չես կարող ասել, որ շատ կոմֆորտ է, հարմարավետ: Սուտ կլինի ասել, որ բոլորն իրենց գործում իրենց լավ են զգում. չեմ կարծում և չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներում իմ հաստատվելուն, սուտ կլինի ասել, թե երազել եմ այստեղ գալ: Ուղղակի գործով ստացվեց, եկա այստեղ«Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի երաժշտությունը գրելու, հետո ուրիշ առաջարկներ եղան, և զգացի, որ շուկան ավելի մեծ է, մնացի այստեղ ու շարունակում եմ այստեղ աշխատել: Հայաստանը լքելու կոնկրետ երազանք չի եղել:

Բայց չէ՞ որ Հայաստանում էլ ռեալիզացման խնդիր չունեիք:

-Որպես դերասան՝ Հայաստանում պետք է նորից սերիալների մեջ մնայի, ինչն ինձ համար շատ անհետաքրքիր է: Թատրոնով չես կարողանում որևէ ծախս փակել, չես կարողանում գումար աշխատել: Ֆիլմարտադրությունը չի մեծանում, չունի ինչ-որ պահանջներ: Իմ տեղը չեմ գտնում այդտեղ:

Այդպես էլ որևէ մեկը մեծ բեմեր չի նվաճում, Հոլիվուդ չի հասնում:

– Հոլիվուդը ինչ-որ նշանակետ չէ հասնելու համար, յուրաքանչյուրն իր բնագավառում լավ տեսակ պետք է լինի, կարևոր նշանակետը դա է: Հարցը Հոլիվուդ հասնելը չէ:

Ո՞ր դեպքում Հայաստան կվերադառնաք ոչ թե հյուրի կարգավիճակով, այլ ապրելու, երբ ավելի մեծ դա՞շտ կլինի ռեալիզացման, կյանքի որա՞կը կփոխվի:

-Ես Հայաստանը չեմ լքել, ոչ էլ, կարծում եմ, Հայաստանն է ինձ լքել: Մենք իրարից չենք բաժանվել, ուղղակի կլինեմ այնտեղ, որտեղ կկարողանամ աշխատել և ապրել: Մի տեսակ դժվար է աշխատել մի տեղում և ապրել մյուս տեղում: Բայց Հայաստաը լավ տեղ է, սիրում ենք, չենք լքել, պարզապես չենք կարողանում այնտեղ աշխատել: Մեր գործը այնտեղ պարզապես հետաքրքիր չէ մեզ, չենք բավարարվում մեր գործի արդյունքներով:

Իսկ հետևո՞ւմ եք այդտեղից այստեղ նկարահանվող սերիալների որակին:

– Ես երեք տարի է, ինչ Հայաստանից դուրս եմ եկել, և բոլորովին տեղյակ չեմ՝ ինչ է տեղի ունենում: Տանն էլ հեռուստացույց չունեմ:

Հայաստանի ներքաղաքական կյանքո՞վ էլ չեք հետաքրքրվում:

-Բոլորովին: Ցանկացած հետաքրքրությունս հանգեցնում է նյարդային լարման, սթրեսի: Փորձում եմ չհետաքրքրվել, քանի որ որևէ դրական բան չեմ տեսնում, որևէ դրական ինֆորմացիա չի գալիս:

Հիմա Հայաստանը, ըստ Ձեզ, հայացքը դեպի արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան պետք է ուղղի:

– Ինձ թվում է՝ նախևառաջ ինքներս մեզ պետք է նայենք: Մեր դժբախտությունը գալիս է նրանից, որ արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ ենք նայում: Մենք մեզ մինչև չգտնենք, ոչ մի տեղ չենք լինի: Կնայենք այնտեղ, որտեղ որ ուզեն, երբ այդպես է դրված հարցը: Մեզ պետք է գտնենք, թե ով ենք մենք: Մենք շատ ենք հեռացել մեզնից:

– 2015-ին ի՞նչ ցանկություններ կան:

-Աշխատանքային ցանկություններ են: Ուզում եմ՝ բոլորի աշխատանքային ծրագրերը հանգեցնեն լավին, բարուն…Բոլորի աշխատանքային ծրագրերը թող ծառայեն մեր երկրում բարին տարածելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում