«Ամանորին հակառակորդը փորձում է ակտիվանալ, բայց լռեցնում ենք»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց փոխգնդապետ Մանուկ Բադալյանը՝ հավելելով, որ հակառակորդը մարտական դիրքերի ուղղությամբ հաճախակի է կրակում, բայց քանի որ մենք, ի տարբերություն Ադրբեջանի, ձգտում ենք խաղաղության, կրակում ենք հատկապես այն ժամանակ, երբ վտանգ է սպառնում սահմանամերձ համայնքների բնակիչներին։
«Ցինիկ ձևով անհայտ ուղղությամբ կրակում են, փորձում են սադրել, բայց մի փոքր պատժում ենք, և իրենք լռում են»,- ասաց փոխգնդապետը՝ հավելով, որ 2014 թ. դեպքերը ապացուցեցին, որ ՀՀ Զինված ուժերը կարողանում են մեր հասարակության անդորրը պահել։
«Միշտ հայտարարություններ են անում, որ սպառազինությամբ լավ համալրում ունեն, ուժեղ են, բայց վախկոտ են։ Մեր հոգեբանական պատրաստվածությունը այնքան բարձր մակարդակի վրա է գտնվում, որ ամեն րոպե մենք կարող ենք կատարել ավելին, քան պատկերացում ունեն»,- ընդգծեց Մանուկ Բադալյանը:
Փոխգնդապետը Ամանորն անցկացնելու է զորմասում զինվորների հետ: Նա վստահեցրեց, որ զինվորները 24 ժամ զգոն են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։