Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գրեթե յուրաքանչյուր բնակիչ հպարտանում է տարվա ընթացքում աշխատանքի շնորհիվ կուտակած իր պաշարով:
Գյուղի բնակիչները «Առաջին լրատվական»-ին ցուցադրեցին իրենց մառանում առկա միրգը, մեղրը, տնական օղին, գինին, կոմպոտները: «Մենք սեղանների մրցվազքի մեջ չենք, գյուղացուն, որ թողնեն իր ունեցածով ապրի՝ Նորի տարին էլ կանի, ու ամբողջ տարին էլ կարարի, վարկերի տոկոսադրույքները, որ 2015-ին իջեցնեն, գյուղացին, հողի հետ կռիվ տալով, յոլա կգնա»,- ասացին գյուղացիները:
Նրանք նկատեցին, որ անկախ ֆինանսական հնարավորություններից՝ իրենց մառանի եղածով համեստ Նոր տարի կարող են անել:
Քաղսեցիների սեղանին ոչ միայն տնական խմիչք, միրգ, կոմպոտ, այլև տնական միս է լինելու. «Եկեք տեսեք, խոզեր էլ ունենք, հավեր էլ, կովեր էլ, մսի պակաս չկա, խոզի բդի համար չենք մտածում»: