Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իշխանության ձախողած ուղերձը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ուղերձներ են հղում և շնորհավորում են քաղաքացիներին Տարեմուտի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում են զանազան լավ բաներ, հուզում են, տեղ-տեղ նույնիսկ լացացնում իրենց բարեմաղթանքներով: Ինչպես նվեր տված ձիու ատամները չեն հաշվում, երևի այնպես էլ իշխանական ուղերձները չեն մեկնաբանվում, որովհետև իշխանությունը, մեծ հաշվով, մի ուղերձ ունի հասարակությանը` կյանքը: Իշխանության միակ ու անփոխարինելի ուղերձը այն կյանքն է, որով ապրում է հասարակությունը:

Ահա այդ իմաստով իշխանությունը 2014 թվականին շատ վատ ուղերձ է հղել հանրությանը, նույնիսկ կարելի է ասել, որ ոչ մի ուղերձ էլ չի հղել, քանի որ քաղաքացիների կյանքը որևէ ոլորտում չի դարձել էապես ավելի լավը, ավելի անվտանգ, իրավապես ավելի պաշտպանված, ավելի ազատ, բարեկեցիկ, արժանապատիվ: Այդ կոմպոնենտներից և ոչ մեկի առումով իշխանության ուղերձը 2014 թվականին չի ստացվել, և սա արդեն իրականացված փաստ է, որը ի զորու չեն փոխել կամ կոծկել առավելապես տոնական կենացներ հիշեցնող պաշտոնական ուղերձները, որ զանազան պաշտոնյաներ հղում են ժողովրդին, որ նույն բանը դեկտեմբերի 31-ի գիշերը կանի Սերժ Սարգսյանը:

Նրանք բոլորը միասին տապալել են իրենց բուն գործը, իսկ մնացյալը ընդամենը դեմք փրկելու ձևական ավանդույթ է: Ավելին, իշխանությունը ոչ միայն ձախողել է իր տարեկան «ուղերձը», այլև նույնիսկ անարդյունավետ տարվա պատճառով էլ ավելի է մեծացրել հանրության հիասթափությունը սեփական երկրից, սեփական պետությունից, որն այս տարի էլ մնաց ընդամենը մի խումբ մարդկանց կալվածք, որոնք շահագործում են այդ երկրի իրական տեր լինելուն կոչված քաղաքացիներին, նրանց համբերությունը: Իշխող համակարգը տարվա ընթացքում ապավինեց առավելապես իմիտացիաներին՝ փորձելով հնարավորինս անտեսել հանրային որևէ գործոն:

Ավելին, պետության համար կարևորագույն` թե’ արտաքին, թե’ ներքին խնդիրների լուծման առումով համակարգը շարունակեց ապավինել առավելապես արտաքին քաղաքական կենտրոններին՝ փորձելով հարցեր լուծել ոչ թե հասարակության վրա հենվելով, այլ գերտերությունների միջև մանևրելով: Այլ կերպ ասած, հասարակությունն անցնող տարում էլ իշխանական ինքնագիտակցության մեջ մնաց որպես հակառակորդ, մրցակից, թշնամի: Մինչդեռ ցանկացած առողջ իշխանության համար հասարակությունը գործընկեր է, թև, թիկունք, անվտանգության երաշխիք: Նոր տարում Հայաստանին երևի թե պետք է մաղթել հենց այդպիսի իշխանություն, որի համար հասարակությունը հենց այդպիսին կլինի: Այլապես, ինչ է պետությունը, եթե ոչ հասարակությունն ինքնին, և եթե որևէ իշանություն հասարակությանն է անտեսում, հասարակությանն է համարում իրեն մրցակից, հակառակորդ, թշնամի, ուրեմն անտեսում է պետությանը, պետությանն է թշնամի համարում:

Ցավոք, հենց դա էր իշխանության իրական ուղերձի բուն բովանդակությունը ամբողջ տարվա ընթացքում՝ արտահայտված իշխանություն-հասարակություն տիրույթի զանազան իրադարձությունների տեսքով: Մնում է միայն հուսալ, որ 2015 թվականին կամ ուղերձը կփոխվի, կամ վերջապես կփոխվեն ուղերձի հեղինակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում