Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

ԱՄՆ-ում եմ ապրելու համար, ոչ թե որ Հայաստանում վատ էի ապրում. Արա Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող երգիչ Արա Մարտիրոսյանը։

Ինչպե՞ս ամփոփեցիք 2014 թվականը, կա՞ն կիսատ մնացած գործեր:

Կիսատ մնաց ձայնասկավառակը, որ պետք է պատրաստ լիներ նախքան Ամանորը: Հույս ունեմ, որ եկող տարի մինչև Սիրահարների տոնը այն կթողարկվի:

Իսկ ձեռքբերումնե՞ր…

Փոքրիկ մենահամերգ ունեցա մոտ 1000 տեղանոց դահլիճում: Ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ Հարութ Փամբուկչյանի գործունեության 50-ամյակին նվիրված համերգ, որտեղ ես ելույթ ունեցա «Էլ չեմ լինի 20 տարեկան» երգով: Շատ լավ նախագիծ էր: Այսքանը կարող եմ ասել, մնացածը շատ անձնական էր:

Այս տարվա ընթացքում Հայաստան եկաք. ի՞նչն էր փոխված, ի՞նչը փոխված չէր: Հետաքրքիր է` հեռվից ինչպե ՞ս եք նայում Հայաստանի խնդիրներին:

Ես չեմ սիրում քաղաքականության զբաղվել և չեմ սիրում խոսել քաղաքականության մասին: Քանզի ունեմ իմ ուրույն կարծիքը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, և որևէ կարգի լրատվությունն այնքանով է լավ, որ ինձ տեղեկացնում է: Տեղեկություն ստանալուց հետո ես ինքս ինձ համար պատասխանն ունեմ յուրաքանչյուր հարցի համար: Թեպետ մինչ օրս ծնողներս ապրում են Հայաստանում, եթե Հայաստանում շատ վատ լիներ, չեմ կարծում, որ ծնողներս մինչ օրս ապրեին այնտեղ: Ունեմ հնարավորություն նրանց այստեղ բերելու, բայց նրանք նախընտրում են ապրել իմ քաղաքում, իմ երկրում: Ես հյուր եմ ԱՄՆ-ում, իսկ իմ տունը Հայաստանում է:

Դուք ավելի վաղ գնացիք, բայց Ձեր ընկերներն այստեղ անընդհատ մի գերխնդիր ունեն. ուզում են գալ ԼոսԱնջելես, թեկուզ իրենց գործով էլ չզբաղվեն, բայց գան: Ի՞նչն է պատճառը, քաղաքական խնդիրնե՞րը, թե՞ ռեալիզացման դաշտն է պակաս:

Ինձ թվում է, որ տնտեսականն է ավելի շատ, ոչ թե քաղաքականը: Կարծիք է տիրում, որ ԼոսԱնջելեսում շատ հեշտ է ապրելը, բայց ես Ձեզ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ՝ կլինի ԼոսԱնջելեսում թե Փարիզում, Լոնդոնում թե Նոր Գվինեայում, ցանկության դեպքում կարող է հայթայթել հանապազօրյա հացը: Եթե գալիս են ԱՄՆ, որ ձեռք բերեն ընդամենը հաց, ապրելու միջոց, ապա այդ նույն միջոցը ես համոզված եմ, որ կգտնեն Հայաստանում: Պարզապես մենք ունենք ստերիոտիպեր, որոնց պատճառով չենք ուզում հակառակվել դրան: Մենք նորմալ ենք նայում գալ ԱՄՆ և մի աշխատանք անել, որը Երևանում չէինք անի՝ ասելով՝ ինձ վայել չէ:

Ինձ ԱՄՆ բերել է իմ սերը, իմ կինը, ես ԱՄՆ-ում եմ ապրելու պատճառով, այլ ոչ թե որ Հայաստանում վատ էի ապրում: Ինչպես Հայաստանում էի ապրում միջին, այնպես էլ ԱՄՆ-ում եմ ապրում լավ: Ունեմ որդի, տղաս 9 տարեկան է, խոսում է հայերեն:

Շատերը նշում են, որ ստեղծագործելու համար սահմաններ չկան: Կարևոր չէ, թե որտեղ կլինես՝ ԱՄՆ-ում, թե Հայաստանում: Եթե ստեղծագործող ես, կարող ես երկու տեղում էլ ռեալիզացվել: Բայց ստացվում է այնպես, որ մեր երգիչները, դերասանները, ովքեր հաստատվում են այդտեղ, կարծես հայ համայնքի շրջանակներից չեն կարողանում դուրս գալ:

Հայ համայնքի շրջանակներից դուրս գալու կարիք չեմ կարծում, որ շատերի համար կա: Մարդիկ կան, որ իրենք իրենց կոմֆորտի գոտի ունեն, որ իրենց այս կամ այն սահմաններում լավ են զգում, և դա իրենց բավարար է: Կան հայ երաժիշտներ, որ աշխատում են ամերիկացիների հետ ամերիկյան շուկայում և միաժամանակ հայկական շուկայում: Ես իմ նվագախմբում էլ ունեմ երաժիշտ, որն աշխատում է հանճարեղ շատ ամերիկացիների և ինձ հետ միաժամանակ:

Եթե Դուք ինձ հարց տաք՝ արդյո՞ք ես ուզում եմ մտնել ամերիկյան շուկա, ես չեմ ուզի Ձեզ խաբել ու ասել՝ ոչ: Իհարկե, յուրաքանչյուր արտիստ ուզում է հաղթել, ուզում է գնալ առաջ և ունենալ ավելի մեծ լսարան: Ես խոսում եմ այս պահին երգիչ արտիստի մասին: Բայց մի երկիր, որտեղ կա 300 մլն բնակչություն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան շատ տաղանադավոր մարդիկ կլինեն: Այդ իսկ պատճառով պետք չէ որսալ որևէ նոր բան: Փառք Աստծո, տարիներ առաջ «Բալա-բալա» երգը ապացուցեց դա, երբ որ այն հնչում էր 96.3FM-ով, որը կալիֆոռնիաբնակ լատինաամերիկացիների FM կայանն է: Մենք ունեինք «Բալա-բալա»-ի լրիվ հայերեն և իսպաներեն տարբերակը: Երբ նրանց հարցրինք՝ ուզո՞ւմ եք լրիվ իսպաներեն տարբերակը, ասացին` ոչ, ուզում ենք օրիգինալ տարբերակը, այսինքն` հայերեն տարբերակը:

Այստեղ աշխատեցինք տարբեր նահանգներում, աշխատեցինք լատինաամերիկացի պրոդյուսերների հետ: Ուղղակի ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Եթե ես երգեմ իսպաներեն ու երգեմ վատ ակցենտով, ես կնախընտրեմ իմ հայերենը և այն, ինչպես երգում եմ հիմա, երգել եմ և պետք է երգեմ:

Իսկ ի՞նչ կա, որ Ձեզ չի հերիքում Միացյալ Նահանգներում:

Հայաստանը ինձ չի հերիքում, իմ քաղաքն ինձ չի հերիքում, իմ Երևանի փողոցները չեն հերիքում, Հայաստանի գյուղերը, ծնողներս, ընկերներս ինձ չեն հերիքում: Այդ ամենը այստեղ չկա: Այստեղ չկա հայրենիք:

Երևէ պատկերացնո՞ւմ եք, որ կվերադառնաք Հայաստան: Մենք այսօր օրինակներ ունենք, երբ մարդիկ ընտանիքներով որոշում են հետ գալ: Ստացվում է, որ ինչ-որ մի կետից այդ հայրենիքի կանչը կարող է ավելի ամուր լինել:

Կարող է պատահել, ամեն ինչ էլ հնարավոր է: Ես չեմ ուզում ասել ոչ, կուզեմ ասել, որ դա իմ ցանկությունն է, որ գամ, որ ես ու աշխարհում ինչքանոր հայեր կան՝ ունենան այդ ցանկությունն ու հնարավորությունը՝ վերադառնալ տուն՝ ապրելու մեր հող ու ջրում: Եթե անգամ ինչ-որ բաներ,- յուրաքանչյուր երկիր էլ ունի իր խնդիրները,- վատ է, փորձենք փոխել մեր երկրում, այլ ոչ թե հեռվից նստել դատողի դերում լինել և ասել՝ այս ամեն ինչը այսպես է, ամեն ինչ վատ է: Իսկ ի՞նչ ենք մենք արել, որ լավացնենք:

Իսկ Սփյուռքն ապրո՞ւմ է Հայաստանի խնդիրներով, թե՞ միայն Ցեղասպանությունն է դրոշակ դարձրել իր համար:

Ամեն տարի տեղի է ունենում Հեռուստամարաթոնկոչեցյալը: Այդ գումարը, որ սովորականը հայը Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ուղարկում է՝ չի ուղարկում Ցեղասպանության հոգսը հոգալու համար, այլ ուղարկում է, որ ճանապարհները սարքեն Հայաստանում, Արցախում: Սփյուռքում կան անհատներ, կազմակերպություններ,- եթե անուններ նշեմ՝ բավական շատ են,- որ զբաղվում են երեխաների, մանկական հիվանդությունների, մեր մանկատների հարցերով՝ փորձելով օգնել ինչքանով որ կարողանում են: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ մարդիկ այդ հարցերով զբաղվում են, բացի այն, որ զբաղվում են Ձեր նշած Հայոց ցեղասպանության խնդրով:

Խնդիրն այն է, որ որևէ ռեպորտաժ մարդկանց համար հասանելի չդարձավ թեկուզ լրատվամիջոցներով:

Այսինքն՝ մարդը չտեսա՞վ իր արածի թափանցիկությո՞ւնը:

Այո, չտեսավ այդ ճանապարհը: Ես չեմ ասում, որ այդ ճանապարհը չկա, բայց հասարակ մահկանացուն՝ հայը, որը կարող է օգնել իր երկրին՝ լինելով մի քիչ ավելի բարվոք ֆինանսական վիճակում, չտեսավ արդյունքը, իսկ չտեսնելով արդյունքը՝ մարդիկ կորցնում են հավատը:

Որպես ամփոփում՝ 2015թ. ի՞նչ ցանկություն, ի՞նչ բարեմաղթանք ունեք:

Ես ունեմ մի ցանկություն 2015թ., որ 18 տարվա գործունեությունից հետո ունենամ իմ առաջին մենահամերգը Երևանում: Ունեմ ցանկություն,- չստացվի այնպես, որ իմ ձայնը տաք տեղից է գալիս,- որ հնարավորինս հոսքը պակասի, երիտասարդները չմոռանան հարգանք ցուցաբերելը տարեցների նկատմամբ: Թող Հայաստանում արևը, ժպիտը շատ լինի: Հայերի աշխարհում մեր կարոտը մեզ այնքան ուժ տա, որ մենք կարողանանք ետ գալ տուն, միանալ մեր ընտանիքներին և Նոր տարին չշնորհավորել հեռախոսներով ու սկայպով, այլ երես առ երես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում