«Ամանորյա սեղանը կարող է լինել և տոնական, և պարզ, և ավանդական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ազգագրագետ Սոնիա Թաշչյանն՝ անդրադառնալով ամանորյա ավանդական տոնածիսական սեղանի առանձնահատկություններին և ներկայումս ձևավորված ավանդույթներին: Նա նշեց, որ Նոր տարվա խորհուրդն այն է, որ մեզ հնարավորություն է ընձեռվում կյանքը նորացնելու: «Այն, ինչից դժգոհ ենք, տխուր ենք, կարող ենք թողնել անցնող տարվա մեջ, նոր տարին սկսենք նոր տրամադրությամբ՝ այն վճառականությամբ, որ այն, ինչ մեզ պետք չէ, կարող ենք գցենք թափենք»,- ասաց նա:
Սոնիա Թաշչյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ավանդական տոնական սեղանը տարբերվում է ներկայիս տոնական սեղաններից: Ըստ նրա՝ այն պարզ է, համեղ և հետաքրքիր: Ազգագրագետը խորհուրդ է տալիս պատրաստել տարեհաց, պասուց տոլմա, լոբով և ավելուկով աղցան:
Առաջարկում ենք մանրասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով: