Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

9 երեխա մեկ ընտանիքում. Շղարշիկի բազմազավակ ընտանիքին ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում

Թալինի Շղարշիկ գյուղում բնակվող Կոմիտաս Ասլանյանն այս տարի Նոր տարին դիմավորում է արդեն իր 9-րդ որդու հետ: Կոմիտասը 8 որդի ունի և մեկ դուստր: Պապն էլ՝ Աքրիվազ Ասլանյանը, իր հերթին է հպարտանում՝ 23 թոռ ունի ու 3 ծոռ: Դժվա՞ր է գյուղում այսպիսի բազմազավակ ընտանիք պահելը հարցին պատասխանում է. «Փառք Աստծո, ապրում ենք էլի: Անասուն ենք պահում ու ապրում ենք: Ոչ մի տեղ էլ չենք գնա: Սա իմ ծննդավայրն է, այստեղին կապված ենք արմատներով»,- ասում է Աքրիվազ պապին: Նա ընդամենը մի երազանք ունի՝ տեսնել Արևմտյան Հայաստանը ու նոր մեռնել: Մնացած ամեն ինչից գոհ է:

Աքրիվազ պապի 80-ամյա տիկինը ևս գոհ է իր կյանքից, հարսից, թոռներից: Նա առանձնակի ոգևորությամբ է սպասում Նոր տարուն: Պատրաստում է ավանդական գաթաներ, խմորեղեններ, գառ են մորթում: «Ամեն ինչ էլ անում ենք, ամեն բան էլ պատրաստում ենք: Կոմիտասի պես տղա ունեմ, է՜»,- հպարտանում է տատին:

Աքրիվազ պապը Արևմտյան Հայաստան մեկնելուց բացի ցանկանում է, որ իր թոռները լավ սովորեն, մասնագիտութուն ունենան ու գնան քաղաքում ապրեն: «Սարի գլուխ բան չկա: Մենք անասուն պահելով ապրում ենք, բայց իրենք թող ուսում ստանան»,- ասում է նա:

Այս բազմազավակ ընտանիքի մասին, սակայն, գյուղում, Թալինում կամ մարզում ոչ ոք չի հիշում: Բացի նպաստից, որևէ այլ օգնություն չունեն: Նպաստն էլ ոչ մի բանի չի բավարարում: Բայց մեկ է՝ երեխաները Ամանորի գիշերն անհամբեր սպասելու են Ձմեռ պապիկին, որը նրանց պետք է ավտոմեքենա բերի, նետ, հեքիաթի գրքեր ու էլի բազմաթիվ նվերներ:
Գուցե այս երեխաների ամանորյա երազանքը հենց մեր կառավարությո՞ւնն իրականացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում