Thursday, 30 03 2023
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:45
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – ՄԱՐՏ 30, 2023
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Տվյալներ են ստացվել, որ ՌՈ աշխատակիցն լպիրշ վարք է դրսեւորել սանձազերծել ծեծկռտուք
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին

Բաց թողած գոլի երջանկությունը

2015 թվականին Հայաստանի համար ամենակարևոր իրադարձությունն անկասկած Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Համենայնդեպս, երևի թե չկա որևէ իրադարձություն, որի մոտ այս հարցը լինի երկրորդը: 100-րդ տարելիցին Հայաստանը մոտենում է շատ արագ փոփոխվող աշխարհի պայմաններում, մոտենում է մի վիճակում, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ռազմավարական հարաբերություններ է փորձում հաստատել նրա հակառակորդ Ադրբեջանի և անբարյացակամ հարևան Թուրքիայի հետ:

Սրան զուգահեռ՝ Հայաստանը կլոր տարելիցին մոտենում է ԵՏՄ-ի անդամ դարձած, ինչն ըստ էության էապես նվազեցնում է Հայաստանի արտաքին մանևրերի հավանականությունը: Միևնույն ժամանակ, Հայաստանին զսպող այդ շրջանակն էլ գտնվում է միջազգային զսպողակի ազդեցության տակ, և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները անկասկած կշարունակվեն:

Նման պայմաններում ավելորդ է երևի թե խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Արտաքին քաղաքականություն իրականացնելու ունակ լինելու դեպքում Հայաստանը չէր հրաժարվի Եվրաասոցացման պայմանագրից և չէր հանձնվի Ռուսաստանին: Հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքականություն չկա: Հայաստանին 100-րդ տարելիցի ընթացքում վերապահված կլինի ինչ-որ դեր: Թե ով է գծել այդ դերը կամ ավելի շատ ում որոշմամբ է գծվել այդ դերը՝ այնքան էլ հստակ չէ, սակայն որ այն կա և Հայաստանն ինչ-որ բան խաղալու է՝ կարելի է չկասկածել:

Հստակ է, միանշանակ է, որ Հայաստանն իր խաղը չի խաղալու, և այստեղ շատ մեծ նշանակություն ունի թուրք-ռուսական ռազմավարական բնույթի համագործակցությունը: Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնում է Հայաստանի ինքնուրույն խաղի շրջանակները նվազեցնելու համար՝ քաջ պատկերացնելով Հայաստանի վրա ռուսական ազդեցությունը:

Այս պայմաններում 100-րդ տարելիցից կարելի է շատ բան սպասել, ինչից, սակայն, կշահի՝ ով ասես, միայն ոչ՝ Հայաստանը: Հայաստանի համար սա կլինի ընդամենը մի թատրոն, որտեղ միգուցե նորից լավ խաղալու համար կքաշքշեն Էդուարդ Նալբանդյանի թշերը, և ամեն ինչ դրանով կավարտվի:

Մինչդեռ ակնհայտ է, որ Ցեղասպանության խնդիրը և հատկապես նման տարելիցը Հայաստանի, Հայաստանի իշխանությունների համար պետք է լիներ Ցեղասպանության հարցում հայկական մոտեցումների ֆունդամենտալ վերանայումը և ադապտացումը համաշխարհային ներկա իրողություններին:

100-րդ տարելիցը պետք է լիներ ոչ թե կազմակերպչական միջոցառում, այլ դրսևորվեր ակտիվ քաղաքականության, հայտարարությունների, նախաձեռնությունների տեսքով: Սակայն, իհարկե, լավ է, որ ներկայիս իշխանությունները դա չեն անում և կրավորական դիրքում են: Որովհետև երբ նրանք դուրս են գալիս այդ դիրքից և փորձում են ինչ-որ կրեատիվներ, նախաձեռնություններ անել, մենք անմիջապես գոլ ենք բաց թողնում մեր դարպասը, ընդ որում՝ անասելի հրճվելով դրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում