2014-ին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ տեղաշարժեր տեղի ունեցան: Անդրադառնալով այս հարցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը որպես առաջնահերթ խնդիր նշեց Ղարաբաղի հիմնախնդիրը, այն տղաներին, ովքեր շփման գծում են, ովքեր խիզախորեն պայքարել և պայքարում են, ընկնում հանուն հայրենիքի:
Ներքաղաքական կյանքում սահմանադրական բարեփոխումների այն սկիզբը, որը դրվեց, ըստ Հովհաննես Սահակյանի՝ ճիշտ օգտագործվելու պարագայում կարող է շատ լուրջ գործընթաց ապահովել նաև 2015-ին: Ըստ նրա՝ սա վերջին տարիներին մեր լրջագույն քայլերից մեկն է, որը հետագայում պետք է ապահովի մեր երկրի կայուն զարգացումն ու առաջընթացը:
Հովհաննես Սահակյանը արտաքին քաղաքականության մեջ նախորդ տարի տեղի ունեցող գործընթացներից առանձնացրեց Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը:
Ավելին՝ տեսանյութում: