Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Շոու բիզնեսը բարդ խոհանոց է, որտեղ ամեն մի քայլդ քեզ կարող է կա՛մ բարձրացնել, կա՛մ խորտակել. Կարեն Բոքսյան

ԱՄՆ-ում բնակվող երգիչ Կարեն Բոքսյանի համար 2014-ը ակտիվ տարի էր: Նոր տարվա երեկոյից սկսած մինչև Հայաստանում համերգը՝ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված, ինչպես նաև երեք տեսահոլովակի նկարահանում: 2015-ին, երգչի խոսքով, կշարունակվի այս աշխատանքը:

– Կարեն, տարվա ընթացքում մի քանի անգամ գալիս եք Հայաստան: Հասցնո՞ւմ եք հետևել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձին:

– Ի դեպ, այս տարի վեց անգամ Հայաստանում եմ եղել և իհարկե հետևում եմ ու բավականին ակտիվ եմ: Ինչով կարող եմ՝ ձեռք մեկնել և օգտակար լինել ԱՄՆ-ից թե՛ բարեգործական միջոցառումների հետ կապված: Ի դեպ, Լոս Անջելեսում հունվարի 30-ին մեծ միջոցառում տեղի կունենա, որին ես և իմ կոլեգաները կմասնակցենք: Միջոցառման ամբողջ հասույթը ուղարկելու ենք Հայաստանի մանկատներ:

Կոնկրետ Հայաստանի հետ կապված՝ ուզում եմ մեկ րոպե շուտ թե՛ առօրյայում, թե՛ քաղաքականության հետ կապված ժողովրդին ձեռք մեկնեն:

– Ո՞ր խնդիրները, ըստ Ձեզ, առաջնային լուծման կարիք ունեն, որ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը:

– Իմ կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը աշխատատեղերն են: Պետք է ժողովրդին ապահովել աշխատանքով, առավելագույն ինչ հնարավորություն որ կա. սեփական բիզնեսի թե պետական գործարանների շահագործման միջոցով, որոնք տարիներ շարունակ չեն աշխատել: Պետք է ինչ-որ կերպ ժողովրդին ձեռք մեկնել, և մարդկանց աշխատավարձի չափը, որքան հնարավոր է, բարձրանա:

Ամեն մարդ, ով արթնանում և շտապում է աշխատանքի, պետք է ուրախ գնա: Հայաստանում ապրող ժողովրդին պետք է աշխատատեղերով ապահովել, որովհետև յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, աշխարհի որ մի երկրում էլ լինի, ինքն իրենը կստեղծի: Սա ապացուցված է, սրա մասին կարող ենք անգամ չխոսել: Մնում է՝ ժողովրդին պայմաններով ապահովել, և ամեն ինչ առաջ կգնա:

– Հայաստանո՞ւմ է հեշտ կայանալը, թե՞ դրսում, և արդյոք միայն հայկական համայնքի համար կայանալը բավարա՞ր է երգչին, և մեծ բեմեր նվաճելու ճանապարհները շա՞տ բարդ են:

– Գիտեք, թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում, կամ այլ երկրում հեշտ բան չկա: Այնպես չէ, որ եթե ԱՄՆ-ում ես ապրում, ավելի հեշտ է: Մանավանդ շոու բիզնեսը շատ բարդ խոհանոց է, որտեղ ամեն քայլդ քեզ կարող է կա՛մ ավելի բարձրացնել, կա՛մ խորտակել: Դրա համար դու այնքան ուշադիր պետք է լինես քո ամեն մի քայլի հանդեպ: Ինքս իմ փորձով կարող եմ ասել, որ ես զրոյից եմ սկսել նույն Միացյալ Նահանգներում իմ՝ երգչի կարիերան: Քարը քարի վրա դնելով՝ արդեն 15 տարի է՝ երգում եմ և ձայնագրում իմ ձայնասկավառակները, տեսահոլովակները, համերգները:

Մի խոսքով, չհամեմատենք, թե որտեղ է հեշտ՝ ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Հայաստանում: Որոշ բաներ կան՝ այստեղ են ավելի հեշտ, իսկ որոշ բաներ էլ Հայաստանում են ավելի մատչելի: Իմ կարծիքով՝ Հայաստանում ավելի հեշտ է տեսահոլովակ նկարել և արդյունք ստանալ ավելի փոքր գումարով: Այսինքն՝ այն արդյունքը, որը կարող ես ստանալ Հայաստանում, ավելի շատ գումարներ ծախսելու դեպքում կարող ես ստանալ ԱՄՆ-ում:

Քանի որ իմ չորս ձայնասկավառակները ռուսերեն եմ ձայնագրել, ես ոչ միայն այստեղ հայ համայնքի համար եմ աշխատում, այլ նաև ռուսախոս հայ համայնքի համար՝ թե՛ Կալիֆոռնիայում, թե՛ Կալիֆոռնիայից դուրս: Օրինակ՝ ինչպես 2014-ի փետրվարին, 2015-ի փետրվարին էլ Սիրահարների տոնին մենք պետք է ելույթ ունենանք Նյու Յորքում: 2015-ին կրկին Նյու Յորք քաղաքում, Բոստոնում և Մայամիում տեղի կունենա իմ մենահամերգը:

-2015-ին ի՞նչ ցանկություններ ունեք:

-Ամենակարևորը՝ ես իմ մոտիկներին, իմ հարազատներին, իմ ընկերներին և երկրպագուներին միշտ մի բան եմ ցանկանում. Ամեն մարդ թող առողջլինի, հիմքը դա է: Երբ մարդ առողջ է, եթե շատ ձգտում ունի, ինչ-որ բաների կարող է հասնել: Միշտ բոլորին ցանկանում եմ՝ առողջ լինեն: Հաջորդը. օրը երբ բացվում է,ամեմ մարդ պետք է պոզիտիվ նայի: Հավատացեք, այդ դեպքում շատ ավելի դռներ կբացվեն և շատ ավելի բաների կհասնես: Ինչքան կարող ես՝ պոզիտիվ մտածի, եթե անգամ ինչ-որ բան չի ստացվում: Պոզիտիվ նայեք, այդ դեպքում, հավատացեք, շատ բաների կհասնեք, քան երբ շատ եք խորանում, դեպրեսիայի մեջ գցում. դրանով ոչ մի տեղ չեք հասնի:

2015-ին բոլորին ցանկանում եմ առողջություն, ուրախություն: Պոզիտիվ մտածեք և ձգտեքու կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում