Ամբողջ տարին անցավ Եվրասիական սպասումներով, որովհետև դեռևս մայիսին ենթադրվում էր ստորագրել այդ բանակցությունների կոնֆիդենցիալ ընթացքը, իրարամերժ հայտարարություններ եղան: Ամփոփելով 2014-ը՝ այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը։
Հաջորդ կարևոր մարտահրավերը, Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, այն է, որ մենք ականատես եղանք ԼՂՀ-ի շուրջ աննախադեպ սրումների, ավելին՝ փորձեր եղան ներքաշելու ՀՀ-ն, Նախիջևանում կրակոցներ եղան, օգոստոսյան շատ լուրջ հարձակումներ, սադրանքներ եղան Ադրբեջանի կողմից, ինչի գագաթնակետն էլ մեր ուղղաթիռի խոցումն էր:
«Այնպես որ վտանգվել է նաև խաղաղ բանակցային գործընթացը: Ադրբեջանը նման վարքագծով դեպի տապալում է տանում խաղաղ բանակցային գործընթացը»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ, ցավոք սրտի, որևէ առաջխաղացում չեղավ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում, դոփում ենք տեղում, և հույս հայտնեց, որ 2015 թվականը ինչ-որ հարցերում շտկումներ կմտցնի:
Ավելին՝ տեսանյութում: