Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Չէի ուզի՝ ուրիշի դուդուկի տակ պարեինք, դուդուկը մեր ազգային գործիքն է. Ռուբեն Մաթևոսյան

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

Հայաստանն արդեն 24 տարի է, ինչ անկախ է: Մասնագետները հաճախ են նշում, որ մենք մեր անկախության տարիների, մեր հաղթանակի կինոն չնկարեցինք: Հետաքրքիր է՝ երգարվեստում ստեղծեցի՞նք արդյոք այդ հաղթանակի, անկախության շունչը պարունակող երգեր:

Ինձ համար միշտ երազանք է եղել անկախություն գաղափարը: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդական երգին կամ արվեստին՝ կարծում եմ, որ հարկ չկա զատելու ժամանակաշրջանները: Մենք մի ժողովուրդ ենք, որ դարերով ապրել, եկել, հասել ենք այստեղ: Ես դեռ չեմ կարևորում այն հանգամանքը, որ աշխարհը, չգիտես ինչու, չի ուզում հասկանալ, որ մարդը կերտվել է եդեմում, իսկ եդեմը 4 գետերի հովտում՝ Հայաստանում էր: Երկրորդ անգամ մարդը որտե՞ղ փրկվեց՝ Մասիսի գագաթին: Եվ ո՞ւր իջավ՝ մեզ մոտ՝ Արարատյան դաշտ, գուցե նաև դեպի Վան, բայց Հայաստան: Մարդը երկրորդ անգամ ծնունդ առավ իր էությամբ այդտեղ: Մենք ունեինք հզոր պետականություն, այսինքն՝ թագավորություն, մասնատվելու համար իմն է, քոնն է հասկացությամբ, եւ հասանք ոչ պետականություն ունենալու, բայց ազգ մնալու գաղափարին, որովհետև մենք արդեն կարևորել էինք հավատքի գիտակցումը: Էլի մենք առաջինը քրիստոնյա դարձանք աշխարհում, իբրև պետական կրոն մենք ընդունեցինք, հետո մյուսները մեզնից հետո: Դրանից հետո ունեցանք հրաշալի հանրապետություն, հետո երկրորդ հանրապետությունը, իսկ հիմա երրորդը:

Մարդը ծնվեց անկախության օրոք, հիմա ապրում է իր կյանքը, փոխվեցին կարգերը, բայց մարդը մնաց: Հայաստանը մնաց իր տեղում, ոչ Մասիսը բացակայեց մեր հոգուց՝ իբրև ոչ թե սիմվոլ, այլ գաղափար, և ոչ էլ մենք՝ մեր հողի վրա ամուր կանգնեցինք: Անկախության գաղափարը այլ է, այն իր հետ վստահություն բերեց, այսինքն՝ պետություն ունենալու կարևորություն: Մինչ այդ մենք դարձյալ շատ հզոր պետության մի մասն էինք, բայց մեկ տասնհինգերորդն էինք, իսկ հիմա մեկ ամբողջություն ենք:

Այնուամենայնիվ, Ձեր երազած անկախությունից, անկախության գաղափարից ի՞նչ է մնացել, արդյո՞ք այդ մեկ ամբողջության մեջ ենք մնացել, թե՞ վտանգներ ու վախեր կան այն կորցնելու առումով:

Զարմանալի է, ես չեմ ուզում ռեժիմի մասին խոսել, բայց խորհրդային կարգերի ժամանակ ազգային գաղափարների կարևորությունը գիտակցված էր: Հիմա մենք անկախացել ենք և մեզ հանգիստ ենք զգում, մինչդեռ շրջապատի երաժշտական աշխարհը գիտի կարևորել իրեն և նեղել, ինչպես նաև մեծապետական իշխանությունների կամ պետությունների գաղափարախոսության հետևանքով տարածվող ինչ-որ ուղղություններ: Բնականաբար, դա երաժշտությանն էլ է վերաբերում: Ես չէի ուզի, որ մենք ուրիշի դուդուկի տակ պարեինք, դուդուկը մեր ազգային գործիքն է: Մենք կարող ենք նվագել և՛ զուռնա, և՛ դուդուկ, և դհոլն էլ հետը, թող ուրիշները պարեն, մենք էլ հետները կպարենք, բայց մեր պարը՝ քոչարին:

Հասկացողության գաղափարը սխալ է, բայց հասկացողությամբ շատ ավանգարդիստ եմ, սիրում եմ նորը, շատ եմ տեսել աշխարհում, բայց կարևորել եմ իմը՝ հայկականը և երբեք չեմ շփոթել ուրիշի հետ: Ես հարգում եմ այն ժողովրդին, ով գիտե կարևորել իր ազգային մշակույթը, իսկ դա միայն երգը չէ, դա մեր կողմից ստեղծված մշակութային գանձերն են, որ մենք նվիրել ենք Հայաստանի հպարտ երևալու համար, նաև աշխարհին ի տես: Դա վերաբերում է նաև երաժշտությանը՝ Արամ Խաչատրյանից մինչև Գուսան Աշոտ: Բոլոր դեպքերում մշակույթում մենք շատ եզակի ժողովուրդ ենք: Ես չեմ ուզում, որ մենք որևէ մեկի հետ մեզ շփոթենք, բայց բոլոր դեպքերում ես կցանկանամ, որ մենք կարևորենք մերը:

Օրինակ՝ ես գնալու էի Անգլիա, բայց երբեք ինձ Մոսկվայում չեն կանչել հարցաքննության, բոլոր դռները բաց էին, ես երբեք չեմ զգացել ռեժիմի ծանր ձեռքը, որովհետև միշտ մնացել եմ հայ հոգով: Բայց եղել են մարդիկ՝ ճիշտ են հասկացել ինձ, իմ արվեստը, որ հարկ չկա մարդուն վիրավորել, երբ նա հասկանում է, թե ինչ է կարելի և ինչը՝ ոչ: Ինձ կանչեցին ՍՍՀՄ Մշակույթի նախարարություն, և նախարարի տեղակալը, որշատ նշանավոր երաժշտագետ էր, ինձ ասաց. «Ընկեր Մաթևոսյան, խնդրում ենք, որ Անգլիայում ոչ մի ռուսական երգ չերգեք», ասացի՝ իմ ծրագիրը միշտ կազմված է հայկական երգերից, բայց եթե ռուսերեն երգեմ՝ ի՞նչ կլինի, ասաց. «Եթե շատ խնդրեն՝ ուրիշ խնդիր, բայց ծրագրում թող չլինի, որովհետև նրանք կարծում են, որ մենք նեղում ենք հանրապետություններին, իսկ մենք երբեք նման բան չէինք անի»:

Այսինքն՝ դա նրանց կողմից ավելի ձևական բնույթ էր կրում:

Չէի ասի ձևական, բայց համենայնդեպս, ավելի շատ էին ձայնագրում մեզ՝ հայերիս: Բոլոր հայրենասիրական երգերը գրվեցին այդ տարիներին, բոլոր կոմպոզիտորները ստեղծագործեցին այդ տարիներին, ժողովրդական երգը եթերից հնչում էր հենց այդ տարիներին, քան թե այսօր, երբ մենք ազատ պետություն ենք: Հիմա անկախացել ենք, մտածում ենք՝ ինչ կա որ: Թատրոն է, թող մի ամսվա մեջ երկու անգամ ներկայացում տա, մինչդեռ օպերային կամ մյուս թատրոնները միայն երկուշաբթի էին հանգստանում: Իսկ շաբաթ, կիրակի երկու ներկայացում էին տալիս, այսինքն՝ լեփ-լեցուն էին դահլիճները:

Անկախությունը ի՞նչ տվեց մեզ, ի՞նչ տվեց Ձեզ՝ որպես ստեղծագործողի:

Անկախությունը մեզ տվեց պետականություն, բայց այն մարդիկ, որ պետք է որոշ լծակների գլխին կանգնած հետևեն և թույլ չտան, որ որևէ օտար գաղափար ներմուծվի մեր հոգեբանության մեջ կամ ընդվզվի ինչ-որ հասկացողություն,նրանք պետք է հոգան այդ բոլորի մասին: Ինչո՞ւ, արվեստագետը կարող է մեզնից ավել, ո՞վ ասաց, որ ավել ենք մտածում: Դա կապ չունի մտածելակերպի հետ, այլ որ անկապ չլինենք, լինենք անկախ: Բա եթե պետություն ենք, ունենք դրոշ, ունենք գերբ, ունենք օրհներգ, ունենք մայրաքաղաք, ունենք երկիր իր սահմաններով և ամուր պահող զորք, մեր ազգային բանակն ունենք, մեր դրամն ունենք: Դա է անկախությունը և բոլորովին կապ չունի այն հոգեբանության հետ, որ մեզ դրդում են հրաժարվել ազգայինից:

Այս 24 տարիների ընթացքում ի՞նչ տվեցինք աշխարհին, այսինքն՝ մեր լավագույն ստեղծագործողները ստեղծագործեցին հենց Խորհրդային Միության տարիներին, իսկ այս տարիներին կարողացա՞նք աշխարհին ինչ-որ բանով զարմացնել:

Չեմ ասի լավ էր, վատ էր, բայց արվեստագետը մնում էր Հայաստանում, մնում էր իր երկրում և ծաղկեցնում էր այն, ապա այսօր մեր Կոնսերվատորիայի ուսանողները գնում են արտասահման, նրանց ելույթը նշանավորվում է կամ առաջին մրցանակով, կամ գրանպրիով, բավարարվելով դրանով՝ նրանք մնում են օտար թատրոնները զարդարելու: Այդ մեղավորությունը մենք պետք է գիտակցենք: Ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ մնան: Ցածր չլինեն աշխատավարձերը, ախր ումի՞ց ենք պակաս, ո՞վ է մեզնից առավել:

Պիտի մշակութային ճի՞շտ քաղաքականություն իրականացնենք, դա՞ է խնդիրը:

Միայն մշակույթը չի, ընդհանրապես: Երբ մենք աղաղակում ենք, որ անկախ, հզոր պետություն ենք, իհարկե՝ հզոր ենք, ով ասաց հզոր չենք: ՆյուՅորքում ես ներկա եմ եղել մի համերգի, որը կազմակերպվել էր մեր հայոց բանակի ու ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին, և այն տոնվում էր ՆյուՅորքի կենտրոնում՝ Բրոդվեում: Դա թույլատրվել է երեք ժողովրդի, բայց բոլորը կորցրել են, որովհետև եթե այդ օրը չօգտագործես, ուրեմն տարվա այդ մի օրը փողոցը քոնը չի լինելու: Ապրիլի 24-ին էր այդ օրը, հետաքրքիր էր, որ ամբողջը շրջապատել էին, բայց ուժեղ անձրև եկավ: Այն, որ այդ օրը չկայացավ հրապարակում, պատճառն այն էր, որ բնությունը խանգարեց և ոչ թե պետությունը: Անմիջապես տեղափոխեցին հայկական եկեղեցի և այնտեղ տեղի ունեցավ ու շարունակվեց: Ես հպարտություն էի ապրում՝ մանավանդ, որ հաջորդ օրը Lincoln centr-ի դահլիճներից մեկում տեղի ունեցավ հոբելյանական երեկոյի նման մի բան, որտեղ գովերգվեց թե մեր անդամակցության հարցը, թե բանակ ունենալու կարևորությունը: Ես և Ռաիսա Մկրտչյանն էինք հրավիրված այդ հոբելյանական համերգին: Այդտեղ ես զգացի, որ մենք ազատ, անկախ պետություն ենք:

Որքանո՞վ ենք մենք կարողանում ազատ, անկախ լինել: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շատ հաճախ մեզ գավառ է ընկալում, արդյո՞ք մենք կարողացել ենք ազատագրվել Ռուսաստանից: Մենք մտնում ենք ԵՏՄ տարածք, շատերն արդեն խոսում են մեր ինքնիշխանության կորստի մասին այդ տարածքում: Արդյո՞ք Դուք որպես ստեղծագործող ունեք մտավախություններ:

Ես մտավախություն չունեմ, որովհետև գուցե առիթ լինի ոչ թե ձուլվելու, այլ ավելի լավ երևալու, քան մինչև օրս կարողանում ենք մեզ ներկայացնել: Եթե մշակույթի մասին է, ապա ռուսական մշակույթը, կարծում եմ, աշխարհում լավագույններից մեկն է, և կարելի է Մոսկվան համարել մշակույթի մայրաքաղաք: Եթե թատրոնի մասին է խոսքը, ապա հայերը շատ ավելի մեծ ավանդ ունեն ռուսական թատրոնի ստեղծման հարցում: Ռուսական թատրոնի ստեղծման կարևորությունը հայերն են սերմանել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում