Interfax-ի փոխանցմամբ, Մալայզիայում երկու վրացուհիների սպառնում է մահապատիժ` թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով: Բաբուցա Գորդաձեն եւ Դարեդան Կոխթաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի վերջին: Նրանցից մեկին ձերբակալել են օդանավակայանում: Նա ներկայացել էր որպես նկարչուհի, սակայն նրա բերած շրջանակները ստուգելուց հետո պարզվել է, որ դրանց մեջ թմրանյութեր են եղել: Նրա հարցաքննությունից հետո իրավապահները դուրս են եկել մյուս կասկածյալի վրա: Նրանց մոտից առգրավվել է 10 կգ թմրանյութ:
Երկու ձերբակալվածներն էլ չեն ընդունում իրենց մեղքը: Նրանք պնդում են, որ չգիտեին իրենց բեռում եղած թմրանյութերի մասին, քանի որ իրենց խնդրել են փոխանցել այդ բեռը:
Վրացուհիների պաշտպանությանը միացել են Վրաստանի արտգործնախարարությունն ու Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը: «վրաստանի կառավարության համար կարեւոր հարց է սեփական քաղքացիների ճակատագիրն ու նրանց կյանքի անձեռնմխելիությունը», ասել է Վրաստանի նախագահ Միխեյլ Սահամակշվիլու խոսնակ Մանանա Մանջգալաձեն: