Վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ, զբոսաշրջության մրցունակության առումով Վրաստանն առաջատար դիրք է զբաղեցրել Հարավային Կովկասում: Այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011 թվականի հաշվետվության մեջ, որում տեղ են գտել աշխարհի 139 երկրներ:
Վրաստանը 3.98 բալով զբաղեցրել է 73-րդ տեղը, ինչը գրանցվել էր նաև 2009 թվականին:
2009 թվականի համեմատ` Ադրբեջանի ցուցանիշը 7 հորիզոնականով անկում է ապրել և այս անգամ 3.85 բալով հանգրվանել է 83-րդ հորիզոնականում:
Հայաստանն առաջադիմել է մեկ հորիզոնականով և 3.77 բալով հայտնվել 90-րդ տեղում:
139 երկրներից առաջատարը Շվեյցարիան է` 5.68 բալ, իսկ հետնապահը` 2.56 բալ ունեցող Չադը: