Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է

Ընկել է Աղբյուրակ ջրամբարը

Ապրիլի 1-ին՝ ժամը ժամը 09.25-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Հրազդան քաղաքում գտնվող Աղբյուրակ ջրամբարն է ընկել քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 09.45-ին փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 44-րդ շենքի թիվ 66 բնակարանի բնակիչ, 1959 թ. ծնված Ռաֆիկ Մանուչարյանի դին և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:

Թունավորումներ

Ապրիլի 1-ին՝ ժամը 12.23-ին, ահազանգ է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղա¬փոխվել Երևան քա¬ղաքի Մամիկոնյանց փողոցի 27Ա շենքի թիվ 40 բնակարանի բնակիչ, 1971 թ. ծնված Արթուր Դուրգարյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
***
Ապրիլի 2-ին՝ ժամը 19.19-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.10-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Աշտարակ քաղաքի բնակիչ, 1980 թ. ծնված Անահիտ Մկրտչյանը: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է բավարար:

***
Ապրիլի 3-ին՝ ժամը 18.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման կասկածով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նորքի թիվ 6ա տան բնակիչ, 1970 թ. ծնված Կարինե Հովհաննիսյանը:
Ըստ բժշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը՝ ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի թիվ 70 հասցեից շմոլ գազից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սպիտակ քաղաքի բնակիչներ, 1991 թ. ծնված Անուշ Խաչատրյանը և 1990 թ. ծնված Վերգինա Ասատրյանը:
Ըստ բժշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

«Զու-Զու»-ի վերելակն է ընկել

Ապրիլի 1-ին՝ ժամը 17.32-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.48-ին Երևան քաղաքի Քանաքեռի շրջանցիկ թունելի թիվ 43/2 հասցեում գտնվող «Զու-Զու» ՍՊԸ-ի սուրճի արտադրամասի շենքի վերելակի՝ մոտ 3-3,5 մ բարձրությունից ընկնելու հետևանքով վերելակում գտնվող աշխատակիցները՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ, 1984 թ. ծնված Դիաննա Վիրաբյանը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 73-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ, 1979թ. ծնված Նարինե Ավագյանը և 1965 թ. ծնված Կարինե Գասպարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

«Հաղթանակ» կամրջից մարդ է նետվել
Ապրիլի 1-ին ժամը 12.44-ին ստացված տեղեկության համաձայն, ժամը 12.43-ին Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից քաղաքացի է իրեն վայր գցել:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, որտեղ գտնվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները:
Դեպքի վայրում պարզվել է, որ ինքնասպան է եղել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 4-րդ շենքի թիվ 48 բնակարանի բնակիչ, 1957 թ. ծնված Արարատ Այվազյանը:

Հրդեհներ

Ապրիլի 1-ին՝ ժամը 12.54-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում գտնվող Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.13-ին, մարվել` 13.20-ին:
Այրվել է խոտածածկ տարածք` 1000 ք.մ մակերեսով:
***
Նույն օրը՝ ժամը 14.00-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Քարաձոր գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 15.10-ին:
Այրվել են Ա. Ռշտունյանին պատկանող անաստագոմի տանիքը` 2 ք.մ մակերեսով, կից փայտյա շինության տանիքը`6 ք.մ մակերեսով և 10 հակ անասնակեր:
Հրշեջ-փրկարարների ուժերով անասնագոմից անվնաս դուրս են բերվել 2 խոշոր եղջերավոր անասուններ:
***
Նույն օրը՝ ժամը 14.59-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 145 հասցեում գտնվող «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել` 16.00-ին:
Այրվել է խոտածածկ տարածք` 8 հա մակերեսով:
***
Նույն օրը՝ ժամը 15.09-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ար¬ցա¬խի պողոտայի թիվ 75 հասցեում գտնվող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի հարակից տարածքում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել` 15.46-ին:
Այրվել են թփեր և խոտածածկ տարածք` 2 հա մակերեսով:
***
Նույն օրը՝ ժամը 19.44-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին փակուղուն հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել Մեղրի քաղաքի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը19:57-ին, մարվել` 20.05-ին:
Այրվել է խոտածածկ տարածք` 1200 ք.մ մակերեսով:
***

Ապրիլի 2-ին՝ ժամը 17.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Այգաբաց գյուղի 14-րդ փողոցի թիվ 5 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.23-ին, մարվել` 19.10-ին:
Այրվել է Յ.Խաչատրյանի տան բակում կուտակած 90 հակ ծղոտ:

Բախվել է գազատար խողովակին

Ապրիլի 2-ին՝ ժամը 02.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 37 տան մոտ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, և առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2110» մակնիշի 24ՏԼ384 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք, իսկ ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Լեփսուսի 6-րդ փողոցի թիվ 23 շենքի բնակիչ, 1989 թ. ծնված Սարգիս Շահնազարյանը և ուղևոր, նույն շենքի բնակիչ, 1990 թ. ծնված Գոռ Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մինչ շտապ օգնության բրիգադի ժամանելը Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբեր¬վել է առաջին բուժօգնություն:
Ժամը 03.10-ին Երևան քաղաքի «1-04» ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը վերացվել է:
Ժամը 04.30-ին Գ. Ղազարյանը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Ս. Շահնազարյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

Ընկել է իր տանը

Ապրիլի 2-ին՝ ժամը 13.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 1Ա շենքի թիվ 18 բնակարանի բնակիչ, 1931 թ. ծնված Օլգա Խռոյանը ընկել է, ստացել է կոնքի կոտրվածք և հետագա բժշկական օգնություն ստանալու նպատակով անհրաժեշտ է նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն ծանր քաշը`(մոտ 120 կգ) տեղի ուժերով տուժածին իջեցնելը դարձրել է անհնար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկ-փրկարարների կողմից կոտրվածքը ֆիքսվել է, այնուհետև տուժածը փրկարարների կողմից տեղափոխվել է պատգարակի վրա, իջեցվել է 10-րդ հարկից և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:

Զարթոնքում հայտնաբերվել է ական

Ապրիլի 2-ին՝ ժամը 14.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի հարակից ավազահանքում հայտնաբերվել է ականանման իր:
Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը և ՀՀ ՊՆ ականազերծող մասնագետների խումբը, որը ժամը 17.25-ին տեղում պայթեցման եղանակով վնասազերծել է ձեռքի հրետանային նռնականետի ականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում