Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

ԵԱՀԿ-ն քննադատում է Նազարբաևի ընտրությունները

Այսօր ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել Ղազախստանում երեկ կայացած ընտրությունների վերաբերյալ, որոնք անվանել ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող: Մամլո հաղորդագրությունում ասվում է, որ այս ընտրություններում արձանագրված խախտումները նկատվել են նաև նախորդ ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

ԵԱՀԿ-ում նշել են, որ տեխնիակակն տեսակետից ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն ընդդիմությունը չի կարողացել պատշաճ կերպով իրականացնել քարոզչությունը: Ցուցակներում հայտնված թեկնածուները չեն ձգտել իրական մրցակցության մեջ մտնել Նուրսուլթան Նազարբաևի հետ, իսկ ընտրությունների ողջ գործընթացը թափանցիկ չի եղել:

Արձանագրվել են նաև քվեարթերթիկների լցոնման, միջազգային դիտորդների աշխատանքները սահմանափակելու դեպքեր: «Ընտրություններն այն մակարդակին չէին, որը մենք սպասում էինք»,- ասել է Ղազախստանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Դաան Էվերտը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը նշել է, որ ղազախստանյան ընտրություններն արտացոլում են երկրի ժողովրդի կամարտահայտությունը: Պատվիրակության ղեկավար Յուլիա Լյովոչկինայի խոսքերով, Ղազախստանում որոշակի առաջընթաց նկատվում է: Ի տարբերություն եվրոպացիների, ԱՊՀ դիտորդները Ղազախստանի ընտրությունները գնահատել են որպես թափանցիկ և բաց:

Հիշեցնենք, որ Ղազախստանում ապրիլի 3-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որի արդյունքում հաղթանակ է տարել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` ստանալով ձայների 95.5%-ը: Ընտրություններին մասնակցել է քվեարկողների 85%-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում