Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երկաթգծի վերագործարկման միտումներ

Երևանում Վրաստանի վարչապետի կատարած հայտարարություններից որոշ բաժիններ անհրաժեշտ է լուսաբանել և կատարել քաղաքական խորհրդածություններ: Բնականաբար այցը պետք է դիտարկել ներվրացական փոփոխությունների, դրանց իբրև արդյունք ռուս-վրացական մերձեցման միտումների ընդհանուր պարունակում:

Իր հայ գործընկերոջ հետ տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում հետևալ «միջադեպ»ը գրավում է առաջին ուշադրությունը.-

Երբ վրացի լրագրողը հարց տվեց վերջին օրերին աղմուկ բարձրացրած այն տեղեկատվության վերաբերյալ, թե Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Լիտվայի խորհրդարանում հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», Իվանիշվիլին վրդովված դիմեց նրան. «Ինչու՞ հիմա այստեղ կրկին այդ հարցն էք արծարծում. մի քանի անգամ արդեն հարցը շահարկվել է, տիկին Մայա Փանջիկիձեի պաշտոնական պատասխանից հետո հարցը փակված է: Գիտեք, որ այդ հարցը աղավաղված է»:

Սպասելի չէր անշուշտ, որ վրացի վարչապետը հայտարարություն կատարեր Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայության մասին: Այսուհանդերձ, իր վրդովմունքը և մանավանդ այս առիթով կատարած հայտարարությունը ենթադրում է առնվազն, որ պաշտոնական Թբիլիսին նաև չի գերադասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը. ավելին` առանց հասցեագրման ամբաստանում է այն կողմը, որ աղավաղել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: Թվում է, որ այս մեկը ուշագրավ հստակեցում է, որ Վրաստանի վարչապետը կատարում է Երևանում:

Արցախա-ադրբեջանական հակամարտության թեմայից անցնենք այս անգամ հայ-ռուս-վրացական հարաբերությունների գծին, կենտրոնանալու համար Աբխազիայի, Վրաստանի և Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությանը վերաբերող քննարկումների վրա: Վարչապետ Իվանիշվիլին ի պատասխան այս հարցին հայտարարել է, որ հնարավոր է, և վրացական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել. այդ առումով Վրաստանի և Հայաստանի միջև որևէ տարաձայնություն չկա: Շարունակելով, որ մեծ մասամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը կախյալ է Ռուսաստանի դիրքորոշումից: Նա նաև նշել է, որ Վրաստանն այդ ուղղությամբ կգործադրի բոլոր ջանքերը:

Հայտնապես, Հայաստանի Հանրապետության համար տնտեսական նոր հեռանկարներ բացող այս ուղու հարթումը բանակցությունների առարկա է: Թբիլիսին, ըստ այս հայտարարության իր համաձայնությունը տվել է և ակնկալում է, որ Մոսկվան վերջնականացնի ծրագիրը: Իսկ նման ուղու հարթումը խորքում Երևանի համար կարժեզրկի Թուրքիայի հետ սահմանի գինը:

Աճապարելու պետք չկա սակայն, գերխանդավառություն տարածելու համար: Պատահական չէ, որ վարչապետ Իվանիշվիլին գնդակը հեզասահորեն նետել է ռուսական դաշտ: Ներվրացական հակասության դրսևորումը չուշացավ: Նախագահ Սահակաշվիլին իր վարչապետի երևանյան հայտարարությունը որակեց հակապետական, այն առումով, որ Աբխազիայի երկաթգծի վերագործարկումը պայմանավորված է Աբխազիայի «ապաբռնագրավումով»: Խառն ուղերձի բաժին կար անշուշտ վրացի վարչապետի հայտարարության երկաթագծին վերաբերող բաժնի մեջ:

Ռուսական շահագրգռվածությունն այս հարցում երևում է անուղղակի: Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի ամրապնդման վերաբերող տեղեկատվությունները հուշում են, որ երկաթգծի վերագործարկումը օգտակար է Գյումրին Ռուսաստանին կապելու ուղղությամբ:

Այս նախադրյալները հուշում են, որ Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկումը քննարկման առարկա է: Այս ճանապարհը ռազմավարական նկատառելի նշանակություն կունենա կիսաշրջափակված Հայաստանի Հանրապետության համար:

Հանկարծակի շրջադարձեր պետք չէ ապահովել` հուշում է քաղաքական իրատեսությունը: Միաժամանակ սակայն թելադրում է նկատի ունենալ վրացական իշխանափոխությունը, ռուսների հետ Թբիլիսիի կողմից փոխանցվող մերձեցման նշանները, Երևանի մեջ կատարված հայտարարությունները և մանավանդ երկաթգծի վերագործարկման բանակցությունները:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում