Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանոյին «խաղաղության» նամակ է հղել: Փորձագետներն այն գնահատում են վերջերս Կուրիլյան կղզիներ Մեդվեդեւի կատարած այցից հետո ստեղծված լարված իրավիճակի համատեքստում, երբ լուրջ դժգոհություններ էին առաջացել Ճապոնիայի ղեկավարության շրջանում:
Մեդվեդեւը իր ուղերձում նշել է, որ պատրաստվում է մասնակցել Տոկիայում կայանալիք «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության» (ԱԽՏՀ) կազմակերպության աշխատանքներին ` շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի վարչապետին:
ԱԽՏՀ-ի ոչ ֆորմալ գագաթաժողովին կմասնակցեն 21 երկրների ղեկավար: Նրանց թվում են Ռուսաստանը, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան եւ այլն: