El Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Ռոմա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է դառնալ Խոսեպ Գվարդիոլայի օգնականը «Բավարիա»-ում:
Հիշեցնենք, որ 42-ամյա մասնագետը 2008-2011 թվականներին աշխատել է «Բարսելոնա Բ»-ում և հաճախակի շփվել Գվարդիոլայի հետ, ով այն ժամանակ գլխավորում էր հիմնական թիմը:
«Բավարիա»-ի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնի մյուս հավակնորդն է Ռոբերտո Բաջոն, ում հետ Գվարդիոլան ծանոթ է «Բրեշիա» ակումբից:
Ավելի վաղ որպես Գվարդիոլայի օգնականի հավակնորդ հայտարարվել էր նաև «Ալ-Սաադ»-ի հարձակվող Ռաուլի անունը: Սակայն այնուհետև այդ տեղեկությունները հերքվեցին:











































