Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ ՆԱՏՕ-ի` Լիբիա ռազմական ներխուժումից հետո:
Քաղաքական գործիչը ուրբաթ Euronews-ին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ Լիբիա ներխուժելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Նախկին վարչապետի կարծիքով՝ նման դիրքորոշում է Սարկոզին որդեգրել Լիբիա այցից հետո, երբ մեծ պաստառներ է տեսել, որտեղ Բեռլուսկոնին պատկերված է եղել Մուամար Քադաֆիի հետ:
«Իտալիան իրեն կվերցնի Լիբիայի ողջ գազն ու նաթը, իսկ մեզ ոչինչ չի մնա»,- իբր թե այսպես է արտահայտվել Սարկոզին այցից հետո:










































