Ապրիլի 22-ին Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Հուշարձանը տեղակայված կլինի Սուրբ Աբգար եկեղեցու հարևանությամբ: Այն նվիրված է լինելու նաև սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին:
Հուշարձանի հարևանությամբ լինելու է «մտորումների տարածք»: Բացմանը հրավիրված են բարձրաստիճան պետական այրեր, տեղական և նահանգային ղեկավարությունը, հոգևոր առաջնորդներ և Արիզոնա նահանգի համալսարանի ներկայացուցիչներ: Կազմակերպիչների խոսքերով` այս հուշարձանի բացումը նպատակ ունի անմահացել Ցեղասպանության զոհերի հիշատակը և բողոք հայտնել ահաբեկչության տարբեր դրսևորումների դեմ: Թեպետ հուշարձանի բացումը տեղի կունենա ապրիլի 22-ին, նրա օծումը նախատեսված է սեպտեմբերի 9-ին` 2001 թ. նյույորքյան ահաբեկչության տարելիցից երկու օր առաջ: