
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ 54-ամյա տղամարդը մեղադրվում է պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ տղամարդը 2014թ. մարտ ամսին սեռական հարաբերություն է ունեցել մի կնոջ հետ, որը տեսանկարահանել է լուսանկարչական ապարատով, ապա համակարգչում տեղադրելու միջոցով ցուցադրել է մեկ ուրիշ կնոջ, որից հետո էլ վերջինիս իրացրել է 2 լուսանկար:
Մեղադրանք է առաջադրվել նաև այդ կնոջը, ով 28 տարեկան է: Վերջինս տղամարդուց վերցրել է պոռնոգրաֆիկ բնույթի այդ լուսանկարներ՝ հետագայում իրացնելու նպատակով և Այգուտ գյուղում տարածելով նկարների բովանդակությունը հաղորդակից է դարձրել իր հորեղբորը, ով էլ այդ մասին հայտնել է լուսանկարում պատկերված կնոջը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: