Տոնավաճառներում այս օրերին ապրանք գրեթե չի վաճառվում: «Առաջին լրատվական»-ը եղավ Մալաթիա-Սեբաստիա տոնավաճառում. վաճառողները հուսահատ էին, առևտուր չկար, գնորդներն էլ հիմնականում շրջում էին՝ գներին ծանոթանալու և ամենաառաջնային ապրանքները ձեռք բերելու համար:
Տոնավաճառի աշխատակիցները բողոքեցին, որ ստեղծված իրավիճակի մեղավորները սուպերմարկետներն են՝ մարդկանց գրավում են կեղծ առաջարկներով, իսկ այս օրերին՝ ապառիկ քարտերով:
Սուպերմարկետների գների համեմատ՝ որոշ ապրանքներ տոնավաճառներում շատ ավելի էժան են: Իսկ այն ապրանքները, որոնք մի քանի օր առաջ թանկացել էին, վերադարձել են նախկին գներին:
Վաճառողների և գնորդների մեկնաբանություններն ավելի մանրամասն՝ տեսանյութում։