Wednesday, 22 03 2023
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

Չենք կարող ասել՝ կայունացում է տեղի ունենում, մենք չգիտենք՝ երեկոյան կամ մյուս օրը ինչ կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Նախօրեին ԱԺ-ում արտահերթ նիստ գումարվեց դոլարի արժևորման, դրամի արժեզրկման հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով: Այսօր արդեն դոլարը կտրուկ արժեզրկվում է: Այս գործընթացը որքանով կարո՞ղ է տևական լինել, թե՞ սա կարճաժամկետ քայլեր են հանրության մեջ խուճապը կանխելու համար:

-Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի շուրջ, որից կախված է Հայաստանի տնտեսությունը, կայունացման միտումներ այս պահին, այնուամենայնիվ, չունեն: Այսինքն՝ այս գործընթացները վայրիվերումներով շարունակվում են: Այս իմաստով չենք կարող ասել, որ արդեն կայունացման հասել ենք: Խնդիրն այն է, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում: Կարծում եմ՝ նվազում է Ռուսաստանի տնտեսությունից Հայաստանի կախվածությունը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն այլևս արտահանման շուկա չէ, դոլարային մուտքերը կրճատվում են արագ տեմպերով, մինիմալացվում են, տրանասֆերնտերը նույնպես չեն գալիս, ռուսական ընկերությունները նույնպես ի վիճակի չեն ներդրումներ անել: Սա դրական է այն իմաստով, որ Հայաստանը փաստացի դուրս է գալիս Ռուսաստանի տնտեսական ազդեցությունից, բայց այդ տնտեսական ազդեցությունից դուրս գալը, բնականաբար պետք է լինի նաև ցավագին: Քանի դեռ մենք նոր հարաբերություններ չենք ստեղծել արտաքին աշխարհի հետ, նոր շուկաներ դուրս չենք եկել, մեր տնտեսությունը չենք վերակողմնորոշել, ռուսական կախվածությունից ազատման այս ընթացքը պետք է լինի ցավագին: Դրականն այն է, որ մենք, այնուամենայնիվ, հնարավորությունենք ունենում արդեն տեսականորեն Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, որովհետև քաղաքական պարտավորությունները, որ Հայաստանը ստանձնել է Ռուսաստանի առջև, թույլ չի տալիս արագ և արդյունավետ գործելու: Կայունացման միտումները, ըստ իս, կսկսվեն այն ժամանակ, երբ ակնհայտ կզգանք Արևմուտքի աջակցությունը ֆինանսական շուկայում:

Եթե սպեկուլյատիվ գործոնը մի կողմ դնենք, այնուամենայնիվ, կան օբյեկտիվ հիմքեր, դոլարային մուտքերը քիչ են հանրապետությունում: Մենք ունենք սակավություն, բնականաբար, դոլարն այս դեպքում արժևորվում է: Եթե ավելի մեծ քանակությամբ գումարների ներհոսք լինի հանրապետությունում, արտաքին փոխառությունների, ներդրումների տեսքով կլինի, կամ արտաքին շուկաներ մենք դուրս կգանք, այն ժամանակ կարող ենք խոսել նոր միտումների մասին: Չնայած, ըստ էության, արդեն որոշակի ազդակներ կան Արևմուտքից, բայց առայժմ դրանք բավարար չեն, որ խոսենք կայունացման փուլի մասին: Այս վայրիվերումները դեռ կշարունակվեն:

-Երբ երեկ դոլարը արժեր 760 դրամ, այսօր 430-450-ի միջակայքում է տատանվում, սա ի՞նչ վտանգներ է պարունակում և ինչի՞ կարող է հագնգեցնել:

-Կտրուկ տատանումն ինքնին լավ նշան չէ, սա խոսում է այն մասին, որ մենք չենք կարող ասել՝ կայունացում է տեղի ունենում, մենք չգիտենք՝ երեկոյան կամ մյուս օրը ինչ կլինի, այդ հիվանդագին պրոցեսները հենց կտրուկ տատանումներով են նաև արտահայտվում:

-Գնաճը, որ անցել է 30-40 տոկոսը, հնարավո՞ր է զսպվի այս արագ տատանումների դեպքում: Վարչապետը նշում է, որ կփորձեն գտնել այս օրերի սպեկուլյանտներին:

-Հասկանալի է, որ պետք է ինչ-որ բան անել: Կառավարությունը, ԿԲ-ն պետք է իրենց գործառույթներն իրականացնեն.որքանո՞վ կհաջողվի՝ այլ հարց է: Ինչ-որ բան անելը ինչ-որ բան չանելուց լավ է, բայց ես չեմ կարծում, որ իրենց արած հայտարարություններն ի կատար ածվեն:

-Դրամի արժևորմանը հանրությունը ե՞րբ կարող է սպասել:

-Երբ դոլարային մուտքերն ավելանան, նաև այն դեպքում, երբ կհասնենք աղքատության մի մակարդակի, որ դոլարային ծախս մեզ պետք չի լինի, շատ ապրանքներ չենք ներկրի: Օրինակ՝ ֆինանսական կայունության կարելի է հասնել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 3000, 5000, 10000 դոլարչափով, և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կարող է լինել 500 դոլար: Վերջին դեպքում նույնպես կարելի է հասնել ֆինանսական կայունության, բայց արդեն աղքատ մակարդակով:

-Արթուր Ջավադյանի մեկնաբանությունները որքանո՞վ էին համոզիչ:

-Ուրիշ ի՞նչ պետք է ասեր ԿԲ նախագահը. պետք է փորձի խուճապ չառաջացնել, իսկ հիմնավորելն արդեն այլ խնդիր է: Ընդհանրապես, ինչքանո՞վ է հիմնավոր եղել Հայաստանի վարած ամբողջ քաղաքականությունը… Անհիմն է եղել: Այ, դրա մասին պետք է խոսել, ոչ թե՝ այսօր արդեն առաջացել են ճգնաժամային իրավիճակներ, և ասում ենք՝ ճիշտ են արձագանքում, սխալ են արձագանքում… Ընդհանրապես, սխալ է եղել քաղաքականությունը: Այն, ինչ եղել է սեպտեմբերի 3-ին ու դրանից հետո, բնականաբար, պետք է հանգեցներ այս իրավիճակին: Հենց դա պետք է վերանայել: Եթե դա չի վերանայվելու, խոսել կայունացման մասին, դրական զարգացումների մասին՝ անիմաստ է: Դրանից դուրս գալու դեպքում նոր կարող ենք մտածել զարգացման, կայունացման մասին:

ԵՏՄ-ի մասին դիսկուսիաները համարում եմ ավարտված: Մինչև վերադարձ չլինի ասոցացման պայմանագրին, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, խոսել հեռանկարների մասին, առավել ևս՝զարգացման մասին,աբսուրդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում