Wednesday, 22 03 2023
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը

Համակարգը մի տեղ արգելակում է, մեկ այլ տեղ՝ գազ տալիս

Չնայած Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին, որ գազալցակայաններում գազի գինն իջել է, երթուղայինների վարորդները շարունակում են բողոքել, որ լցակայաններում գազը թանկացել է, իսկ եթե նախնական թանկացումից հետո նվազում էլ եղել է, ապա շատ քիչ մասով և, ըստ էության թանկացումը շարունակում է պահպանվել:

Այս իրավիճակը բնականաբար հասունացնում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիր, որը իշխանությունների կոկորդին է մնացել դեռևս նախանցյալ ամռանից, երբ հասարակությունը միահամուռ ջանքով կանխեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման անհիմն փորձը: Ներկայումս ակնհայտ է, որ փորձեր են արվում, այսպես ասած, հիմնավորել թանկացումները: Պատճառը շատ պարզ է, և մենք գործ ունենք մի ամբողջ շղթայի հետ, որում ներգրավված են և՛ գազալցակայանների տերերը, և՛ գծատերերը: Շատ դեպքերում այս մարդիկ նույն մարդիկ են, այսինքն՝ միևնույն անձը և՛ գծեր ունի երթուղայինների, և՛ ունի գազալցակայաններ, կամ էլ պարզապես կապակցված են կուսակցական և նույնիսկ խնամիա-բարեկամական կապերով:

Այսպիսով, գազալցակայանների տերերը փորձում են շահել դրամի արժեզրկման իրողության վրա և այս հիմքով թանկացնել գազը, իսկ գծատերերն էլ բնականաբար շահում են այս հիմքի վրա և բարձրացնում են ուղևորավարձը թանկացնելու հարց: Այլ կերպ ասած՝ գազալցակայանատերերը և գծատերերը «պասերով են խաղում, պասերով»:

Այս գործում ներգրավվում են վարորդները՝ իրենց գործադուլով: Այս խավը, այսպես ասած, ամենաանպաշտպան շերտն է, որը շահագործվում է անխնա, քիչ է վարձատրվում, փոխարենը մեծ պատասխանատվություն է կրում ուղևորների կյանքի համար: Նման իրավիճակում բնականաբար չեն բացառվում անգամ որոշակի սադրանքները՝ մթնոլորտը էլ ավելի թեժացնելու համար:

Այս ֆոնին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները՝ գազի գնի իջեցման վերաբերյալ, ըստ էության վկայում են այն մասին, որ «պասերի» շրջանակում է նաև վարչապետն իր շրջապատով, կամ նա չի տիրապետում իրավիճակին, ինչը քիչ հավանական է իհարկե: Այդ ինչպե՞ս է Աբրահամյանը խանութներով շրջում և գներ թելադրում, իսկ, ահա, գազալցակայաններ չի այցելում: Առավել ևս, որ նա ունի և՛ սեփական, և՛ խնամի-ծանոթ-բարեկամական գազալցակայաններ: Աբրահամյանը կարող է դրանցից մեկում գազի ցուցադրական իջեցում կատարել, ինչպես խանութներում ձվի գներն է իջեցնում, և այդպիսով ըստ էության փակել հարցը: Սակայն, մյուս կողմից, մենք գործ ունենք, իհարկե, մի ամբողջական համակարգային օպերացիայի հետ, որի արդյունքում կտրուկ վերելք ապրած դոլարի գինը նույնքան կտրուկ նվազում է մեկ գիշերվա ընթացքում: Այսինքն՝ ակնհայտ է, որ մեկ գիշերվա ընթացքում տեղի են ունենում ներհամակարգային պայմանավորվածություններ, և բոլորը միասնականորեն համաձայնում են հաջորդ առավոտյան փոխարժեքի իքս կուրսի հետ: Իսկ սա նշանակում է, որ ամեն մեկը պետք է ստանա համաձայնության, այսպես ասած, իր բաժինը: Եվ քանի որ մենք գործ ունենք, այսպես ասած, կլանա-կլաստերային տնտեսության և համակարգի հետ, որտեղ միևնույն անձը ներգրավված է բիզնեսի տարբեր ոլորտներում՝ ապրանքների մատակարարումից մինչև ծառայությունների և, ասենք, հանքարդյունաբերություն, ապա մի տեղում զիջելով համակարգային շահերի համար, մեկ այլ տեղում նա բնականաբար փոխհատուցում է ակնկալում:

Ահա այս տեսանկյունից, ամենայն հավանականությամբ, փոխհատուցման պատուհաններից մեկը դիտվում է տրանսպորտային ուղեվարձն ու գազի գինը, որ ներկայումս փորձ է արվում պարտադրել հասարակությանը:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում