Thursday, 30 03 2023
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:45
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – ՄԱՐՏ 30, 2023

Հայաստանը ենթարկվեց «արտարժութային պատերազմի» հարվածներին

«Առաջին լրատվական» RealPolitik հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նախ ուզում եմ, որ գնահատեք վերջին 4 օրերին տեղի ունեցած զարգացումները, դրանց պատճառները: Արդյոք հասցրե՞լ եք դրանք ուսումնասիրել և վերլուծել:

-Իրադարձությունները տեղի են ունենում և համաշխարհային տնտեսության մեջ, որի թատերաբեմում գտնվում է Ռուսաստանի տնտեսությունը, ինչպես նաև այդ երևույթները փոխանցվել են մի շարք զարգացող երկրների, այդ թվում՝ ԱՊՀ տարածաշրջան և մեր երկիր: Փորձենք գնահատական տալ դեկտեմբերի սկզբից տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք նկատում ենք, որ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը դանդաղել են, որոշակի առումով առաջացել է բարդ իրավիճակ Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաների, նավթի գների անկման պատճառով,- այս ընթացքում տեղի ունեցավ նաև ՕՊԵԿ-ի հանդիպումը,- ՕՊԵԿ-ի կայացրած որոշումների պատճառով: Իհարկե, երկու այլ իրադարձություններ ևս տեղի են ունեցել, որոնք ևս արժանի են հիշատակման. մեկը Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի կողմից տրված ասուլիսն ու հայտարարությունն են, ու նաև երեկ ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի նախագահի՝ Ջենեթ Ելենի տված ասուլիսները: Դրանք իրադարձություններ են, որոնցով պայմանավորվեց կայունությունն ու մինչ այդ տնտեսությունների մեջ գոյություն ունեցող լարվածությունը:

ԱՄՀ-ի վերջին կանխատեսումների համաձայն, Չինաստանի տնտեսությունը իր չափերով, գնողունակությամբ գերազանցեց ԱՄՆ-ի տնտեսությանը՝ հասնելով 17.8 տրլն-ի, իսկ ԱՄՆ-ինը 17.6 տրլն-ի չափ է: Սա աժիոտաժ էր նաև ներդրողների շրջանում, քանի որ աշխարհի համար առաջին տնտեսությունը կորցրեց իր գերիշխող դիրքը, և պետք է արվեին քայլեր այդ գերիշխող դիրքը վերադարձնելու համար: Գիտենք, որ Չինաստանը ամենասերտ համագործակցության եզրերն ունի Ռուսաստանի հետ, և վերջերս կնքած առևտրային համաձայնագրով 200 մլրդ դոլարի են փորձում հասցնել միմյանց միջև գոյություն ունեցող առևտրաշրջանառությունը: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ այս երկու երկրները, հատկապես ԲՐԻՔՍ-ի շրջանակներում, որի մեջ մտնում են Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, որոնք իրենց զարգացման տեմպերով համարվում են առաջանցիկ, փորձում են իրար հետ գործարքներ կատարել ոչ թե միջնորդավորված արժույթով, ինչպիսին դոլարն է, այլ սեփական արժույթները վերածելով փոխարկելի արժույթի: Նման տիպի իրադարձությունների պարագայում համաշխարհային տնտեսության մեջ սկսվում է մի երևույթ, որը հայտնի «արտարժութային պատերազմներ» անվանումով: «Արտարժութային պատերազմների» պարագայում հարձակման է ենթարկվում այս կամ այն երկրի արժույթը:

Սանկցիաների պարագայում, կարելի է ասել, Ռուսաստանի տնտեսությունը պետք է ունենար կորուստներ: Այդ կորուստները պետք է պայմանավորված լինեին նավթի գների անկմամբ, որը պետբյուջեում տնտեսության հիմնական, եկամտային հիմք ապահովող շարժիչ ուժն է: Եթե հաշվի ենք առնում 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամը, ապա Ռուսաստանի տնտեսությունն այն ժամանակ ավելի մեծ կախվածություն ուներ նավթից, չնայած ոսկու արժույթային պաշարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակ ուներ ավելի մեծ ծավալի ոսկու պաշար…

Բայց այս ամենն ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ: Ընդունված էր ասել, որ մենք շատ փակ տնտեսական ռեժիմում ենք, որ համաշխարհային տնտեսական վայրիվերումները մեզ չեն սպառնում, թեև մենք առաջիններից էինք, որ ազդվեցինք 2008-2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից: Եվ այս հոսանքն էլ, գոնե այս ծավալներով, նախատեսված չէր: 2 օրվա այս տատանումները, վստահ եմ, ո՛չ իշխանության, ո՛չ Կենտրոնական բանկի, ո՛չ էլ տնտեսագետների համար կանխատեսելի չէին:

Սա շոկային իրավիճակ է, իսկ շոկային իրավիճակները կանխատեսելու ունակություն կարող են շատ քիչ տնտեսագետներ ունենալ: Ինչ վերաբերում է նրան՝ մենք կախված ենք համաշխարհային տնտեսությունից, թե ոչ, ապա 2008 թ., երբ Հայաստանը նախատեսում էր 10-ից ավելի տոկոսի տնտեսական աճ, ունեցավ 6,8%: Հոկտեմբերի դրությամբ, վարչապետի մակարդակով ասվում էր, որ ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, այնինչ 2009 թ. մեր տնտեսական անկումը կազմեց 4,1%:

Մենք չունենք զարգացած տնտեսություն, սակայն մի շարք թելերով կախված ենք համաշխարհային տնտեսությունից, հատկապես տրանսֆերտներից, որոնք Ռուսաստանից էին ուղարկվում: Եվ այդ գործոնն իսկ բավարար էր, որպեսզի միգրանտները, ովքեր Ռուսաստանում աշխատանք ունեին, կորցնեին իրենց աշխատանքը, քանի որ ֆինանսատնտեսական ճգնաժամերի բնագավառում այսպիսի հասկացություն կա. երբ անհրաժեշտություն է առաջանում ազատվել աշխատողներից, առաջինը ազատվում են միգրանտ աշխատողներից: Նրանք վերադարձան Հայաստան, պակասեցին նրանց կողմից մուտք գործող տրանսֆերտները, իջան մեր կողմից հիմնական արտադրվող ապրանքատեսակների գները և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում