Wednesday, 22 03 2023
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է

Ինչու թանկացավ, ապա էժանացավ դոլարը

Ֆինանսական շուկայում ինչ-որ անտեսանելի ձեռք այսօր առավոտյան կտրուկ փոփոխություն է կատարել և դոլարը կտրուկ արժեզրկել: Երեկ մեկ դոլարի 560-590 դրամ փոխարժեքն այսօր արդեն դարձել էր 450-500 դրամ: Գրեթե նույնքան արժեզրկվել է նաև եվրոն: Մարդիկ փոխանակման կետերի ու բանկերի ցուցանակներին նայում, բայց իրենց տեսածին չէին հավատում, որ այս արտարժույթների գներն այսօր 100 դրամով ցածր էին: Ի՞նչ տեղի ունեցավ այս մի գիշերվա ընթացքում:

Հիշեցնենք, որ երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, իսկ հետո թերահավատ լրագրողների համար մի քանի անգամ էլ պնդեց, որ դոլարը առաջիկայում, չի բացառվում՝ մինչև տարեվերջ, կարժեզրկվի: Նրա խոսքերով՝ հայկական դրամը գերարժեզրկված է, ինչը նույնն է, թե դոլարը գերարժևորված է: Եվ ահա Ա. Ջավադյանի այս խոսքերը գիշերը հրաշագործություն կատարեցին ու թանկացրին մեր դրամը: Ի վերջո՝ ինչ տեղի ունեցավ մի գիշերվա ընթացքում:

Երեկ Ա. Ջավադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ հանդիպել է բանկերի ղեկավարնեի հետ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԿԲ-ն ֆինանսական շուկայում բավականին կոշտ գործիք է կիրառել՝ երեկ կամ միգուցե նախորդ օրը որոշել է բարձրացնել բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվը: Բանկերն իրենց ավանդների որոշակի տոկոսի չափով պահուստներ ունեն ԿԲ-ում: Դրամային ավանդների դեպքում պահուստների նվազագույն չափը կազմում է 2 տոկոս, դոլարային ավանդների դեպքում՝ 12 տոկոս: ԿԲ-ից այսօր մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատեցին այս լուրը, թե որոշվել է դոլարային պահուստների պարտադիր չափը կրկնակի բարձրացնել, այսինքն՝ 12 տոկոսից դարձնել դարձնել 24 տոկոս՝ զերծ մնալով, սակայն, մեկնաբանել, թե ինչի համար են գնացել այդ քայլին:

Փաստորեն իր այդ քայլով ԿԲ-ն բանկերին ստիպել է կրկնակի շատ դոլարային միջոցներ հանել շրջանառությունից ու իր մոտ անշարժ պահ տալ: Այդպիսով՝ նա բանկերին նաև ստիպել է շահագրգիռ լինել ավելի շատ դրամային միջոցներ ներգրավելու հարցում և այդպիսով կարևորել ու արժևորել դրամը: Ահա թե նաև ինչն է նպաստել դոլարի կտրուկ արժևորմանը: Ու հավանաբար երեկ ԿԲ-ում բանկերի ղեկավարների հետ նաև այդ հարցն է քննարկվել:

Իսկ նոյեմբերի վերջից սկսած՝ բանկերը դոլար էին հավաքում՝ բարձրացնելով փոխարժեքն ու մարդկանց մոտ խուճապ առաջացնելով: Հիմա նրանց արդեն դրամ է անհրաժեշտ, որպեսզի բավարարեն ԿԲ-ի այդ պահանջը: Իսկ փոխարժեքի այսպիսի կտրուկ վայրիվերումների պայմաններում հակառակ քաղաքականությունը դժվար է միանգամից ապահովել: Եվ հիմա արդեն փորձագետների մոտ նույնիսկ մտավախություն կա, թե այս անգամ էլ կարող է հակառակ պրոցեսը տեղի ունենալ՝ դոլարը գերարժեզրկվի և դրամը գերարժևորվի:

Մինչ մեր ֆինանսական ոլորտի պատասխանատուները կորոշեն, թե դոլարն ինչ փոխարժեքի վրա պետք է պահեն, պետք է լողացող քաղաքականությո՞ւն վարեն, թե՞ ինչ-որ թիվ ֆիքսեն, հաջորդ տարեսկզբին կրկի՞ն դոլարային ներարկումներ անեն, թե՞ ոչ, հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ նախորդ օրերի կտրուկ թռիչքների ժամանակ:

Հասկանալի է, որ դոլարը պետք է արժևորվեր, և 400 դրամ փոխարժեքը դրա իրական արժեքը չէ: Բայց 620 դրամն էլ այս պահին դոլարի իրական արժեքը չէ: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ երեկ ֆինանսական շուկայում այդ գնով դոլար է վաճառվել: Քաղաքացիները խուճապահար փորձել են իրենց դրամները դոլարի վերածել՝ մտածելով, թե վաղն այն ավելի կթանկանա: Ի դեպ, երեկ Ա. Ջավադյանի պնդումներից մեկն էլ այն էր, թե այս խուճապային իրավիճակում ֆինանսական շուկայի ամենամեծ խաղացողները քաղաքացիներն են: Ճիշտ է, ԿԲ-ն անցած բոլոր օրերին որոշակի ֆիքսված փոխարժեքով էր դոլար վաճառում, բանկերում, փոխանակման կետերում կամ այլուր նույնպես որոշակի պաշտոնական փոխարժեք էր հրապարակվում, բայց իրականում այդ գնով դոլար կամ չէր վաճառվում, կամ շատ քիչ էր վաճառվում: Դոլարը վաճառվում էր սև շուկայում՝ նույն բանկերում կամ փոխանակման կետերում, բայց 50-100 դրամ թանկ գնով, քան ԿԲ-ն կամ ֆինանսական այդ կազմակերպություններն էին հրապարակում: Արդյունքում ՀՀ քաղաքացիները կամ տնտեսվարողները, որոնք ցանկանում էին հնարավորինս շուտ ազատվել իրենց դրամներից կամ իրենց գործարքների համար արտարժույթի խիստ կարիք ունեին, ստվերային շուկայից ահռելի բարձր գնով դոլար էին ձեռք բերում:

Եվ այս օրերին դոլարը 415 դրամից հասավ մինչև 600, անգամ 700 դրամի: Դոլարը թանկ գնով վաճառելով՝ այս սցենարի հեղինակները հավաքեցին բավականին դրամային միջոցներ: Հիմա դոլարն էժանացավ, նրանք կսկսեն արդեն էժան դոլար հավաքել՝ գնել: Արդյունքում կստանան ահռելի՝ 30-50 տոկոս շահույթ:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այս օրերին տեղի է ունեցել մեծ սպեկուլյացիա, ինչի մասին զգուշորեն բարձրաձայնում էին թե՛ նույն Ա. Ջավադյանը, թե՛ այսօր խանութներով ֆռֆռացող ու տեղում ձվերի գինը իջեցնող վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ պաշտոնյաներ: Սակայն նրանց թողտվությամբ մոտ մեկ ամիս ձգվեց այս սպեկուլյացիոն գործընթացը, որտեղ բանկերը, հատկապես խոշոր ներկրողները, ինչպես նաև այս պաշտոնյաները կարողացան ահռելի օգուտներ ստանալ: Մեկը՝ դոլար պտտելով, մյուսն իր գազալցակայանների գազը թանկացնելով, երրորդն իր սուպերմարկետների ապրանքների գինը բարձրացնելով ու խուճապի արդյունքում ահռելի գումար աշխատելով, և այդպես շարունակ: Արդյունքում առանց այդ էլ մեր աղքատ քաղաքացիները Նոր տարվա նախաշեմին մեծ թափով թալանվեցին: Ահա թե ինչու դոլարը գերարժևորվեց, հետո էլ գերարժեզրկվեց:

Ի դեպ, հիշեցնենք, որ երբ դոլարի փոխարժեքը նոր էր սկսել բարձրանալ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Հայաստանում մի խումբ խարդախներ կողոպտում են բնակչությանը: «Նախատոնական օրերին ստեղծում են աժիոտաժ, բարձրացնում դոլարի կուրսը, որպեսզի մարդիկ իրենց դրամական ռեսուրսներով հիմա առնեն թանկ դոլար: Երկու շաբաթ հետո սկսվելու է նախատոնական եռուզեռը, և մարդիկ ստիպված են լինելու արդեն վաճառել թանկ գնով ձեռք բերված իրենց դոլարներն ավելի էժան գնով: Եվ այդ խարդախների խումբը որոշակի ռեսուրս է աշխատելու, ինչին տարբեր ժամանակներում մենք ականատես ենք եղել: Հայաստանում գործում է այդպիսի խարդախների խումբ, որը, ցավոք սրտի, ունի այդպես գործելու և՛ հնարավորություն, և՛ իրավասություն»,- ասել էր Գ. Արսենյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում