Wednesday, 22 03 2023
100 օրյա շրջափակումը կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք․ Ռուբեն Վարդանյան
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն

Ղարաբաղի հարցում Մոսկվան կանի ցանկացած զիջում՝ հօգուտ իրեն. Սերգեյ Մարկեդոնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը:

-Պարոն Մարկեդոնով, ԼՂ հակամարտության գոտում հուլիս-օգոստոսյան լարվածությունից, ապա հայկական ուղղաթիռի խոցումից հետո իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, որն, ինչպես ավելի վաղ Դուք էիք պնդում, փորձություն է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար: Ձեր կարծիքով՝ փորձությունը հաղթահարված է:

-Խնդիրն այնքան ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահները չեն, ովքեր շատ լավ աշխատել են, դրականորեն են տարել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը և ոչ մեկ տարի, այլ այն, որ ՄԽ անդամ երկրները գտնվում են առճակատման մեջ: Այս իրավիճակը բավականին վտանգավոր է ՄԽ աշխատանքի համար, թեև ներկայում մենք չենք նկատում, որ Արևմուտք-Ռուսաստան հակասությունը սկզբունքորեն անդրադառնա ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վրա: Այսինքն ՝ այդ հակասությունները կարող են անդրադառնալ աշխատանքի վրա, բայց գուցեև չանդրադառնան:

Արևմուտքի և Ռուսաստանի միջև ստեղծված լարվածությունից՝ այսպես թե այնպես կարող են օգտվել հակամարտության կողմերը: Այս իրավիճակում Ադրբեջանին ԼՂ հակամարտության գոտում փոփոխություններ մտցնելն ավելի ձեռնտու է, քանի որ ներկայիս ստատուս քվոն Ադրբեջանին ձեռնտու չէ, իսկ Հայաստանին ձեռնտու է: Այսինքն՝ կան բազմաշերտ խնդիրներ, իսկ թե որն է այստեղ աշխատում, վստահորեն պնդելը բարդ է:

-Հայաստանում ավանդաբար ավելին են սպասում Ռուսաստանից, որը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, այնինչ Ռուսաստանն այս լարվածությունը մեղմելու կամ Հայաստանին «պաշտպանելու» առանձնակի շահագրգռվածություն չցուցաբերեց: Ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել Ռուսաստանից և Հայաստանի առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորություններից: Դրանք ե՞րբ կգործեն:

-Ռուսաստանն ունի որոշակի պայմանագրաիրավական բազա, որը գործի կդնի և կդիտարկի, եթե լինի ագրեսիա Հայաստանի նկատմամբ: Ես չեմ կարծում, որ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության սհամանների նկատմամբ կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ որևէ սպառնալիք այսօր գոյություն ունի: Ռուսաստանը, որքան ինձ է հայտնի, չի վերանայել իր պարտավորություններն այս հարցում և չի հայտարարել, թե վերանայելու է ապագայում: Ուստի այդ պարտավորությունները մնում են ուժի մեջ:

Այլ հարց է, եթե Հայաստանի տարածքների նկատմամբ ուղիղ վտանգ առաջանա, ապա քիչ հավանական է, որ Հայաստանին պաշտպանելու հարցում Ռուսաստանին աջակցեն ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները: Այս հարցում ես ունեմ որոշակի կասկածներ, որովհետև ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն իրենց հետաքրքրությունները, որոնք որոշ հարցերում ռուսական հետաքրքրությունների հետ համընկնում են, իսկ որոշ հարցերում՝ ոչ: Այստեղ իրականում խոսքը ողջ այս ինտեգրացիոն կառույցի ապակառուցողականության մեջ է: Իմ կարծիքով՝ այնտեղ կա հետաքրքրությունների մի քանի խումբ՝ կենտրոնաասիական, արևմտյան և կովկասյան, իսկ այս երեքի միջև ես համագործակցություն չեմ տեսնում: Միգուցե ապագայում լինի՝ չգիտեմ:

-Այսինքն՝ Ռուսաստանը կսահմանափակվի գործել նաև առանձի՞ն:

-Անխոս, Ռուսաստանն առաջին հերթին կգործի ինքնուրույն: Պարզապես, եթե ձեռքի տակ այլ մեխանիզմներ ու ռեսուրսներ կան, Ռուսաստանը կփորձի օգտագործել դրանք: Այսինքն՝ հասկանալի է ու ակնհայտ բոլորի համար, որ Ռուսաստանը չի կարողանա գործել բացառապես ՀԱՊԿ-ի սահմաններում: Իսկ ինքնուրույն, բնականաբար, պետք է գործի, պարզապես Հայաստանի նկատմամբ ուղիղ սպառնալիքի դեպքում, կրկնում եմ, անհրաժեշտություն կլինի գործի դնել հավելյալ գործիքներ ևս հնարավորության դեպքում: Խոսքը ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի մասին է:

-Բաքվի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ ռուս-թուրքական մերձեցումը Ադրբեջանի շահերից է բխում, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ անդամ պետություն է, իսկ Թուրքիան՝ ՀՀ-ին սահմանակից երկիր: Հայաստանում մտավախություններ կան, որ Ադրբեջանին ԵՏՄ ինտեգրելու, Թուրքիայից հավելյալ քաղաքական դիվիդենտներ քաղելու համար Ռուսաստանը միգուցե գնա ինչ-ինչ զիջումների ԼՂ հակամարտությունում: Ինչպե՞ս այդ մերձեցումը կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա:

-Ռուսաստանը կանի ցանկացած զիջում՝ հօգուտ իրեն: Այսօրվա դրությամբ Ռուսաստանին բացարձակապես շահավետ չէ ստատուս քվոյի փոփոխությունը ԼՂ-ի շուրջ: Սա է Ռուսաստանի ներկայիս հետաքրքրությունը՝ չփոխել ստատուս քվոն: Հենց սրա շրջանակում էլ Ռուսաստանը գործելու է, մերձենալու է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի և թե ում հետ հարմար է և անհրաժեշտ: Զիջել ինչ-ինչ հարցերում Ադրբեջանին, ինչո՞ւ, նրա համար, որպեսզի պարզապես զիջում լինի: Քաղաքականությունը նրա համար չէ, որ արվի զիջում, պետք է այդ քայլերը ռացիոնալ լինեն և արդարացված, այլ ոչ թե գեղեցիկ ժեստ՝ հանուն գեղեցիկ մարդկանց: Ուստի հենց այնպես ինչ-որ զիջումներ չեն արվելու, դրա շահը Ռուսաստանը չունի:

Ռուսաստանի համար հստակ է այն, որ Ադրբեջանը չի վերաօրիենտացվի դեպի Ռուսաստան. դա բացառված է, էներգետիկ տեսանկյունից Ադրբեջանն Արևմուտքի մի մասն է, այն բանի մի մասը, որն Արևմուտքն անվանում է էներգետիկ պլյուրալիզմ: Սա ինքնին կարևորագույն մարտահրավեր է Ռուսաստանի համար: Այլ հարց է, որ Ադրբեջանը քաղաքականապես չէ Արևմուտքի հետ: Ռուսաստանն այս հարցում շատ ավելի մոտ է Ադրբեջանին: Սրան գումարած կան անվտանգության ընդհանուր մարտահրավերներ՝ հատկապես Դաղստանի սահմանին, Կասպյան ավազանում: Սա է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս կրկնել Վրաստանի ճանապարհը: Այս տվյալները հաշվի առնելով էլ՝ Ռուսաստանը փորձելու է գործել: Իսկ Ձեր ներկայացրած տեսակետներում Ռուսաստանի շահը չեմ տեսնում:

Շատերը Հայաստանում, հասկանալի է ինչու, անհանգստանում են, որ Ռուսաստանը կցանկանա ինչ-որ բան փոխել: Բայց չէ՞ որ հարցը պարզապես գրպանից թաշկինակ հանելն ու այս ու այն կողմ դնելը չէ: Պետք է դրա հետևում ռացիոնալ միտք լինի: Ի՞նչ, Ադրբեջանը կվռնդի եվրոպական ընկերություններն իր երկրից, իհարկե ոչ: Ի՞նչ, վաղը կփակվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհա՞նը, իհարկե ոչ: Իսկ այդ դեպքում ո՞րն է շահը:

-Ըստ այդ տեսակետների՝ ՌԴ-ի շահը Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միությանը միացնելն է:

-Ադրբեջանն իր հարաբերությունները հավասարակշռելու է Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ ստանալու համար հնարավոր արտոնություններ երկու կողմերում էլ: Այսինքն՝ Ադրբեջանին ձեռնտու չէ հակադրվել Արևմուտքին: Դրանով Ադրբեջանը կզրկվի իր արևմտյան ռեսուրսներից: Պետք է ռացիոնալ մտածել: Ֆանտազիայով ու աշխարհաքաղաքական ռոմանտիզմով պետք չէ տառապել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում